Au pair - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Au pair

Ներկայումս Եվրոպայում նկատվում է Au Pair ծրագրին մասնակցության զգալի աճ:18-27 տարեկան շատ ու շատ երիտասարդներ են ցանկանում իրենց կյանքի մեկ տարին անցկացնել անծանոթ երկրում, սովորել այդ երկրի լեզուն, ուսումնասիրել մշակույթը, ծանոթանալ ավանդույթներին և այլն: Երիտասարդների միջազգային մշակութային փոխանակման առաջին կենտրոնները ի հայտ են եկել արևմտյան Եվրոպայում 60-ականների վերջում և 70-ականների սկզբում: 1969թ. Եվրոպական միության կողմից մշակվել է ՙAu Pair ի մասին Եվրոպական համաձայնությունը , որի մեջ սահմանված էր Au-Pair-ի ստատուսը, իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների պարտականությունները:
Ֆրանսերենից թարգմանաբար Au Pair նշանակում է մի մակարդակի վրա, որը նշանակում է ոչ թե վարձու աշխատող կամ հյուր այլ ընտանիքի անդամ, որը կիսում է բոլոր պարտականությունները և իրավունքները, որոնք ընդունված են տվյալ ընտանիքում: Ինչպես նաև Au Pair ի գործունեությունը դա արձակուրդ և դպրոցական փոխանակում չէ: Նա տան աշխատող և երեխանների դաստիարակ չէ: Նա օգնում է տնային գործերում իր կարողությունների սահմանում հետևում երեխաներին որպես մեծ եղբայր կամ քույր, մասնակցում է ընտանեկան բոլոր իրադարձություններին և սնվում է ընտանիքում: Նա ապահովվում է առանձին սենյակով, իսկ եթե տան պայմանները դա չեն կարող թույլ տալ ընտանիքը վարձում է առանձին տարածք տան շրջակայքում:   
Գերմանիայից 1998թ.-ին որպես Au Pair են մեկնել մոտ 8000 տղաներ և աղջիկներ, 1999թ.-ին արդեն համարյա 14000: Մեծ Բրիտանիայում այսօրվա դրությամբ ապրում է մոտ 20000 Au Pair մասնակից, իսկ ֆրանսիայում գրանցվում է տարեկան մոտ 30000 Au Pair մասնակից: Հենց այս երկրներում է ի հայտ եկել Au Pair բառը 19-րդ դարի վերջերում, երբ երիտասարդ անգլուհիները ֆրանսիա են ժամանել հյուրընկալ ընտանիքների երեխաններին անգլերեն դասավանդելու և միաժամանակ ֆրանսերեն ուսումնասիրելու համար: Երկրորդ հազարամյակի վերջում նրանց համագործակցությունը բերեց նրան, որ ոչ միայն եվրոպացիները այլ նաև ուրիշ երկրների երիտասարդներ կարողանան մասնակցել այս ծրագրին:
Ծրագիրը իրականացնելու ընթացքում մասնակիցը ստանում է հարևան երկրներ ազատ մոտք գործելու իրավունք և ընտանիքիք հետ համաձայնության գալուց հետո շաբաթվա վերջին օրերին կարող է այցելել իր բարեկամներն կամ ընկերներին , կամ պարզապես շրջագայլ մոտակա հարևան երկրով:
Ներկայացվող պահանջներն են՝

  • Աղջիկ կամ տղա` 18-27 տարեկան (կախված երկրից)
  • Օտար լեզվի մինիմալ իմացություն ( լեզվի դասընթացներ անց են կացվում մեր կենտրոնում` անվճար)
  • Տնային գործերում օգնելու և երեխաների հետ աշխատելու ցանկություն
  • Ամուրի ,երեխաների բացակայություն 

Ընդունող ընտանիքին ներկայացվող պահանջներ են՝

  • 2-3 անձի առկայություն (միայնակ ծնող և երեխա կամ երեխաներ , զույգ` ծնողներ և երեխա , կամ երեխաներ )
  • Au Pair-ին ընդունելու և ապահովելու բավարար եկամուտ 
  • Տարածք` Au Pair-ին առանձին սենյակ տրամադրելու համար , առանձին լոգարան , երբեմն տրամադրում են առանձին տուն
  • Au Pair-ի  և ընդունող ընտանիքների իրավունքների և պարտականությունների իմացություն
  • Au-pair-ին որպես ընտանիքի անդամ ընդունելու պատրաստակամություն .


Հյուրընկալ ընտանիքը պարտավորվում է ըստ պայմանագրի ՝

  • Կատարել մասնակցի բժշկական ապահովագրությունը , շատ ընտանիքներ դա կատարում են մինչ մասնակցի հյուրընկալ երկիր մեկնելը և ուղարկում են հրավերի և պայմանագրի հետ
  • Հատկացնել ժամանակ մասնակցին լեզվի դասընթացների հաճախելու համար , հոգալ լեզվի դասընթացների գումարը կամ տրամադրել ամսական գումար լեզվի դասընթացների համար (50-70 եվրո)
  • Տրամադրել ներքին երթևեկության համար զեղչի քարտ , (դասի , դասից տուն) , կամ հոգալ ներքին երթեևեկության ծախսերը
  • Որոշ ընտանիքներ տրամադրում են հեռախոս և քարտ
  • Տրամադրել վարձատրվող արձակուրդ նվազագույնը 28 օր
  • Տրամադրել մասնակցին գրպանի գումար 260 եվրոից ոչ պակաս , որոշ ընտանիքներ տրամադրում են հավելյալ գումարներ , խրախուսանքի կամ նվերների տեսքով , կախված ընտանիքի և մասնակցի միջև ստեղծված հարաբերություններից


Բարև Մաքս Ուորք :)
Սյուզի Հովհաննիսյան
Նունե Մարգարյան (Նունու)
Պայմանագիրը ստորագրվում է մասնակցի , հյուրընկալ ընտանիքի և հովանավոր կազմակերպության միջև , վերջինս հետամուտ է , որպեսզի կողմերը կատարեն իրենց պարտավորությունները , ցանկացած թյուրիմացությունների դեպքում ծագած ընտանիքի և մասնակցի միջև արագ արձագանքում է , պատասխանատու է ինչպես մասնակցի այնպես էլ ընտանիքի առջև:

Կարևոր ցուցում .
Բոլոր ընտանիքները նախապես ընտրվում են մեր գործընկեր կազմակերպության կողմից , որը հետաքրքրվում է ընտանիքի կենսագրությամբ , գործունեությամբ , պատմությամբ , ապա նոր թույլ է տրվում ընտանիքին հրավիրել Au pair:
Կաազմակերպությունը պատասխանատու է և մասնակցի և ընտանիքի անվտանգության և ապահովաության համար :

Մասնակցի զբաղվածությունը և պարտականությունները

Հիմնական պարտականությունն է երեխայի հետ զբաղվելը 70 % և տանյին թեթև աշխատանք 30 %: Երեխայի հետ անցկացրած ժամանակը մտնում է աշխատանքային ժամերի մեջ` լինի դա արշավ կամ նրա դպրոցական պարապունքներին մասնակցություն, կինո, թատրոն, սպորտային իրադարձությունների այցելություն:
Աշխատանքին վերաբորվող բոլոր պայմանները իրավունքները և պարտականությունները պետք է նախօրոք քննարկվեն ընտանիքի հետ և ընդգրկվի պայմանագրի մեջ մինչև տվյալ երկիր այցելությունը, արտաժամյա աշխատանքի համար մասնակիցը ստանում է հավելյալ վարձատրություն:
Au Pair մասնակցը շաբաթական զբաղված է 30 ժամ, որը բաժանվում է 5-6 օրվա մեջ: Ունի շաբաթվա մեջ ոչ պակաս մեկից երկու օրյա հանգիստ, ամսական նվազագույնը մեկ անգամյա հանգիստը պետք է լինի կիրակի օրը: Ժամանակը կարող է բաշխվել օրվա ընթացքում: Հնարավորություն է տրվում առանց բացակայելու այցելել լեզվի դասընթացների: 1-2 անգամ ընտանիքը կարող է խնդրել մնալ երեխաների կողքին երեկոյան ժամերին ծնողների բացակայության դեպքում, որը մտնում է հիմնական զբաղվածության մեջ: Եթե Au Pair մասնակցը  մնում է 1 տարի ապա իրավունք ունի 6 ամիս մնալուց հետո ստանալ երկշաբաթյա արձակուրդի, իսկ եթե պայամանագիրը մեկ տարի և ավել է, ապա յուրաքանչյուր աշխատանքային ամսվա համար տրվում է 2 օր արձակուրդ ընդհանուր 28 օր: Որոշ երկրներում արձակուրդի տևողությունը որոշում է ընտանիքը ինչը ներառված է լինում պայամանագրի մեջ: Ընտանիքները չեն խոչընդոտում Au Pair մասնակցի անձնական կյանքին և աշխատանքային ժամերից դուրս գործունեությանը:

Սեդա Ղազարյան
Անահիտ Տերտերյան և Մարիամ Արաբյան
Բարև Մաքս Ուորք / դուբլ-2

Ինչպիսի երաշխիքներ կան, որ Ձեզ չեն խաբի

Դեռևս մինչ մեկնելը Au Pair մասնակիցը ծանոթանում է իրեն հրավիրող ընտանիքի հետ, նամակներով, հեռախոսով, նկարներով, սքայփով, ֆեյսբուքով ընտանիքի անձնական հարցաթերթիկով , որտեղ ներկայացված է ամբողջական ինֆորմացիա ընտանիքի մասին: Շփվելով մոտ մեկ ամիս կամ ավել, Դուք կստանաք պաշտոնական հրավեր և պայմանագիր որպես Au Pair մասնակիցի  մեր գործընկեր կազմակերպության և այդ ընտանիքի կողմից, որը հետագայում կներկայացնեք դեսպանատուն: Նույն ժամանակ օտարերկրացիների գործերով հանձնախումբը Գերմանիայում ստուգում է ընտանիքի փաստաթղթերը , որը Ձեզ հրավիրել է,  նրանց նյութական ապահովվածությունը, ընտանիքի բարոյական մակարդակը, ինչպես նաև մնացած պայմանները, որոնք պահանջվում են ընտանիքում Au Pair -ի մասնկացին ընդունելու համար: Միայն այդ ամենից հետո Ձեզ տրամադրվում է համապատասխան Au Pair  վիզա, որպեսզի բնակվեք հենց այդ ընտանիքում:


Եթե այնուամենայնիվ խնդիրներ են առաջանում ընտանիքի հետ

Երբ ստեղծվում է կոնֆլիկտային իրադրություն Ձեր և Ձեզ հրավիրած ընտանիքի միջև, նախ և առաջ պետք է փորձեք ինքներդ հաղթահարել դրանք բանակցությունների միջոցով` ընդհանուր լեզու գտնելով ընտանիքի հետ: Եթե դա չի օգնում, Դուք միշտ հնարավորություն ունեք մեր միջոցով դիմելու Ձեր գտնվելու երկրում գործող Au Pair գործակալություններին, նկարագրել աշխատակիցներին առաջ եկած դժվարությունները: Գործակալության աշխատակիցները միշտ ուրախ կլինեն օգնել Ձեզ ընդհանուր լեզու գտնել ընտանիքի հետ: Իսկ եթե այդպես էլ չլուծվեն ձեր միջև ծագած կոնֆլիկտները, Դուք հնարավորություն կունենաք փոխել Ձեր ընատնիքը, նախապես այդ մասին զգուշացնելով գործակալության աշխատակիցներին, որպեսզի նրանք Ձեզ համար հարմար ընտանիք փնտրեն: Դուք կարող եք փոխել Ձեր ընտանիքը մինչև երեք անգամ:

Բոլոր տեսակի խնդրիներ համար Գերմանիայում գործում է թեժ գիծ au-pair մասնակիցների համար  0800 111 0 111 կամ  0800 111 0 222

Ծրագրին դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ

Առցանց կարող եք գրանցվել այստեղ

Դիանայի արձակուրդը Խորվաթիայում
Աննան լեգոների աշխարհում
Նարինեն , Արձակուրդ Իտալիայում
Երգում են Մաքս Ուորքի համար , Գերմանիայում :)
Մանեի արձակուրդը Բարսելոնայում :)
Սոնան և Լուսինեն Համբուրգում :))
Համբուրգի մեր մասնակիցները :))
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu