Բելգիա , Օլիմպիադա - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Բելգիա , Օլիմպիադա

կամավորություն եվրոպա
Կամավորական ծրագիր Բելգիայում
Անցկացման ժամանակահատվածը՝ 29/04/16-11/05/16
Պահանջվող լեզուների իմացություն ՝ անգլերեն/ֆրանսերեն
Տարիքային սահմանափակում ` 18-99
Նախագծի նկարագրություն
2016 թ-ին բելգիական թվով 34րդ ազգային օլիմպիադան կանցկացվի Լա լուվիեր քաղաքում՝ ֆրանկախոս Վալոնիա ռեգիոնի տարածքում, որ գտնվում է Բրյուսելից 50կմ հեռավորության վրա: 
Այս տարի նախատեսվում է 300 սպորտային ակումբներից մոտ 3400 մարզիկների և 1200 մարզիչների մասնակցությունը նախագծին 19 սպորտաձևերում:
Կամավորները կօգնեն կազմակերպիչներին կոնստրուկցիաները հավաքելու և քանդելու, շինարարության, դեկորացիաները փակցնելու , նյութերի բեռնաթափման ինչպես նաև խաղից առաջ մի քանի թիմերի հետ աշխատանքների իրականացման հարցում: 
Սնունդ և կեցություն: Կեցությունը՝ լոգիստական կենտրոնում: Սնունդը մասնակիցները պատրաստում են ինքնուրույն, իսկ սննդամթերքը տրամադրվում է ընդունող կազմակերպության կողմից; 
Ինչ կտա նախագծին մասնակցությունը 
Դուք կստանաք համաշխարհային մասշտաբով միջազգային սպորտային հավաքին մասնակցության բացառիկ հնարավորություն , միջմշակութային փոխանակում և լեզվական հմտությունների բարելավում: Կայցելեք մի շարք քաղաքներ , մասնավորապես՝ Բրյուսել, Գետտե, Բրյուգգե ինչպես նաև հարևան քաղաքներ ՝Ֆրանսիա, Գերմանիա, Նիդերլանդներ: 
Կամավորների ներկայացվող պահանջներ՝
Մոտիվացիոն նամակ, քնապարկի, աշխատանքային հագուստի, հարմարավետ կոշիկների առկայություն: 
Նախագծին մասնակցությունը ենթադրում է մասնակիցների լիարժեք ներգրավվածություն աշխատանքային գործընթացին , պատասխանատվության զգացում և ֆիզիկական պատրաստվածություն:

Ծրագրի արժեքը ՝ 120.000 ՀՀ դրամ
Մասնակիցը պարտավոր է նաև վճարել դեսպանատան տուրքը և տոմսի արժեքը երկկողմանի:


Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu