Անգլերեն Պրահայում - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Անգլերեն Պրահայում

Ծրագրեր Չեխիայում / Պրահա
Տեղանքի նկարագիր ՝

Պրահան համարվում է Եվրոպայի սիրտը, Չեխիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքներից է , որ զարմացնում է իր գոթական ոճի ճարտարապետությամբ,որ հիացնում է իր առեղծվածային տեսքով և տարիների ընթացքում դրանց մասին հյուսված լեգենդներով:Ամառը Պրահայում հիանալի հնարավորություն է տալիս համատեղել ուսումը ակտիվ հանգստի հետ և իհարկե ճանապարհորդել:

Տեղեկություն դպրոցի մասին՝
Պրահայի ամառային լեզվի դպրոցը տեղակայված է Պրահայի պատմական կենտրոնում և գտնվում է մետրոյին կից (5 րոպե կպահանջվի հասնել մետրո և հակառակը) որ նաև մեծ հնարավորություն է տալիս քայլել քաղաքով և սքանչանալ Պրահայի գեղեցկությամբ:


Ակադեմիական դասեր
  • 85 ժամ անգլերեն լեզվի դասեր , 4 ժամ օրական, շաբաթական 5 անգամ
  • Ուսումնական հաստատության անվանում  Presto/Jipka 
Դասերը անցկացնում են բնիկ անգլիախոս դասախոսները

Առարկաներ
  • Անգլերեն լեզու  (տեսական և պրակտիկ կիրառում)
  • Չեխիայի պատմություն 

Ծրագրի արժեքը ներառում է ՝

- Դիմավորում օդանավակայանում , տրանսֆեր դեպի կացարան
- Ուսուցում
-Վկայական
- Երթևեկության տոմս բոլոր փոխադրման միջոցներից օգտվելու համար
- Չեխական սիմ քարտ, բջջային հեռախոսի համար
- էքսկուրսիա , ժամանցային ծրագիր
-Կեցություն երկտեղանոց սենյակում, երկուանգամյա սնունդով (նախաճաշ և ճաշ)

 Մշակութային ծրագիր ՝

• Ծանոթություն
• Շրջայց Պրահայով
• Էքսկուրսիա դեպի Պրահայի ամրոց, Կառլովի կամուրջ , որ ներառում է նաև ուղեկցորդի ծառայություն
• Այցելություն թանգարան, ցուցահանդես
• Նավարկություն Վլտավա գետով
• Այցելություն կենդանաբանական այգի
• Լողավազան, լողափ
• Չեխիայի ամենամեծ ակվապարկ
• Գիշերային զբոսանք Պրահայով
• Սպորտային միջոցառումներ
• ՈՒղևորություն Կառլովի Վարի
• Ուղևորություն Կարլշտեին
• Հրաժեշտի երեկո

Երիտասարդական միջազգային միությունը 2012 թ ին  World Class համաշխարհային առաջատար ցանցային ֆիտնես ակումբի  հետ համագործակցության բազմամյա հաջող գործունեության շնորհիվ պայմանագրային հարաբերություններ է հաստատել: Բոլոր ուսանողները , ովքեր կժամանեն ամռանը մեկ ամսով հնարավորություն կունենան օգտվել ֆիտնես կենտրոնի ծառայություններից:  
Ծրագրի արժեքը ՝ 1550 եվրո
Կանխավճար ՝ 550 եվրո, վիզան ստանալուց հետո մասնակիցը պետք է վճարի ծրագրի մնացած գումարը: Մերժման դեպքում կփոխհատուցվի 350 եվրո:
անցկացման ժամանակահատված ` 
01.06.2016 — 30.06.2016
01.07.2016 — 30.07.2016
01.08.2016 — 30.08.2016
ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԻՆ ԿՏՐՎԻ ՎԿԱՅԱԿԱՆ
Կացարանի նկարներ
Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu