ԵՄ Բիզնես դպրոց , Շվեյցարիա/Իսպանիա/Գերմանիա - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

ԵՄ Բիզնես դպրոց , Շվեյցարիա/Իսպանիա/Գերմանիա

Եմ բիզնես դպրոց
Համաշխարհային ցանցային դպրոց , որն առաջարկում է բազմաթիվ ծրագրեր բիզնես ոլորտում (նախապատրաստական դասընթացներ, բակալավրական և մագիստրոսական ուսուցում): Հիմնական կենտրոնները տեղակայված են Բարսելոնայում , Շվեյցարիայի ժնև ևՄյունխեն քաղաքներում:
2016-2017 ուս. տարվա համար EU բիզնես դպրոցը հայտարարում է ընդունելություն հետևյալ մասնագիտություններով:

Բակալավր
Գործարարություն ( business), Հաղորդակցություն և հանրային կապեր, տուրիզմի կառավարում, միջազգային հարաբերություններ և այլ մասնագիտություններ : Ընդունելության համար ուսանողներին ներկայացվող պահանջներն են ՝
• Ավագ դպրոցի ավարտման վկայական գնահատականներով
• Անգլերեն լեզվի իմացություն (TOEFL) կամ IELTS `նվազագույն միավորը 6,5
• 2 երաշխավորագիր
• 1 Մոտիվացիոն նամակ
ՈՒսումնական տարվա մեկնարկ ՝ հոկտեմբեր, փետրվար, հունիս և օգոստոս
Տևողությունը երեք տարի

Մագիստրատուրա: Հաղորդակցություն և հանրային կապեր, առաջնորդություն , մարդկային ռեսուրսների կառավարում, միջազգային մարքեթինգ և այլ մասնագիտություններ : Տևողությունը մեկ տարի առկա կամ երկու տարի հեռակա :
ՈՒսումնական տարվա մեկնարկ ՝հոկտեմբեր, հունվար և մարտ ամիսներ
Ընդունելության համար ուսանողներին ներկայացվող պահանջներն են ՝
• Բակալավրի աստիճան (տրված միջազգայնորեն ճանաչված համալսարանի կողմից )
• Դիպլոմ միջուկով
• Անգլերեն լեզվի իմացություն (TOEFL) կամ IELTS `նվազագույն միավորը 6,5
• 2 երաշխավորագիր
• էսսե
• 2 տարվա աշխատանքային փորձ գործընկեր համալսարանից մագիստրոսական կոչում ստանալու համար
Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթեթրիկը և վճարել չփոխհատուցվող 200 ֆունտ կամ ֆրանկ:

Մյունխենի ԵՄ բիզնես դպրոց

Բակալավրի ուսուցումը տևում է 3 տարի (6 կիսամյակ), և բակալավրի կոչումը պարգևատրվում է Լոնդոնի Roehampton համալսարանի կողմից: Առաջին 4 կիսամյակի ընթացքում ուսանողները կսովորեն ԵՄ’ բիզնես դպրոցի կողմից մշակած ուսումնական պլանի համաձայն , այնուհետև 2 կիսամյակ՝ ըստ գործըկեր համալսարանի ՝(Roehampton) ուսումնական պլանի: ՈՒսման վարձավճարը տարեկան 11.800€ է: ՈՒսումը ավարտելուց հետո ուսանողներին կտրվի միջազգայինորեն ճանաչված բիզնես ոլորտի բակալավրի կոչում <<Roehampton >>համալսարանի կողմից, ինչպես նաև հավաստագիր ԵՄ դպրոցի կողմից:

Մագիստրոսական ծրագիրը տևում է մեկ տարի միջազգային կառավարում մասնագիտացմամբ և ավարտելուն պես ուսանողներին շնորհվում է դիպլոմ Roehampton համալսարանի կողմից: 3 կիսամյակի դասընթացները ավարտելուց հետո, ուսանողից պահանջվում է գրել և պաշտպանել դեսսերտացիա , որից հետո նրանց կշնորհվի մագիստրոսի կոչում <<Roehampton>> համալսարանի կողմից և ԵՄ դպրոցի կողմից առաջարկվող մասնագիտություններից մեկի հավաստագիր : Այն ուսանողները , ովքեր ունեն 2 և ավելի տարվա աշխատանքային փորձ կարող են գրանցվել մագիստրատուրայի բիզնես ծրագրի համար, որի արժեքը 21.500€. Մինչև 2 տարվա աշխատանքային փորձի դեպքում ուսանողներին կտեղաբաշխեն միջազգային կառավարում մասնագիտացմամբ: 19.500€.
Ի հավելումն այս ամենի՝ ԵՄ Մյունխենի ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերել ԵՄ Շվեյցարիայի միջազգայնորեն ճանաչում ունեցող բակալավրի կամ մագիստրատուրայի աստիճան: Բակալավրի ուսանողներից կպահանջվի սովորել ևս մեկ կիսամյակ ամռանը , պաշտպանել թեզ Ժնևում ՝ԵՄ պահանջներին համապատասխան: Մագիստրատուրայի ուսանողներից պահանջվում է գրել և պաշտպանել իրենց ավարտաճառը:

Այս տարբերակը ընտրովի է Մյունխենի ԵՄ ուսանողների համար և ունի հետևյալ արժեքը .
Բակալավրի ուսանողներ, ովքեր կցանկանան ձեռք բերել ԵՄ Շվեյցարիայի բակալավրական կոչում ԵՄ դպրոցի կողմից առաջարկվող որևէ մասնագիտությամբ-5.900€
Մագիստրատուրայի ուսանողներ, որ կցանկանան ձեռք բերել ԵՄ Շվեյցարիայի մագիստրատուրայի կոչում ԵՄ կողմից առաջարկվող որևէ մասնագիտությամբ - 3.500€
Մագիստրատուրայի բիզնես ուսանողներ, որ կցանկանան ձեռք բերել ԵՄ Շվեյցարիայի մագիստրատուրայի կոչում ԵՄ կողմից առաջարկվող որևէ մասնագիտացմամբ 1.500€ : Մյունխենի ԵՄ դպրոցի այս ծրագրերից որևէ մեկը ավարտելուց հետո ուսանողները կստանան 18 ամսվա աշխատանքային վիզա

Բարսելոնայի և Շվեյցարիայի ԵՄ բիզնես դպրոց

ՈՒսումը բակալավրում տևում է 3 տարի (վեց կիսամյակ), ԵՄ դպրոցի կողմից առաջարկվող որևէ մասնագիտությամբ: ՈՒսման վրձավճարը տարեկան 11.800€: 6 կիսամյակից հետո Շվեյցարիայի և Բարսելոնայի բոլոր ուսանողները հնարավորություն ունեն սովորելու ևս մեկ կիսամյակ և ձեռք բերելու հավելյալ պետականորեն լիազորագրված դիպլոմ միջազգային բիզնես ոլորտում Լոնդոնի <<Roehampton՚>> համալսարանի կողմից: Հավելյալ որակավորման համար ուսման շարունակությունը կամընտրական է Բարսելոնայի և Շվեյցարիայի Եմ ուսանողների համար և ունի հետևյալ արժեքը ՝
Բարսելոնայի բակալավրի ուսանողներ , ովքեր ցանկանում են հավելյալ որակավորում գործընկեր համալսարանի կողմից 5.900 €.
Շվեյցարիայի բակալավրի ուսանողներ , ովքեր ցանկանում են հավելյալ որակավորում գործընկեր համալսարանի կողմից13.400 ֆրանկ
Մագիստրոսական ծրագիրը տևում է 1 տարի , բիզնես ոլորտում, և ուսանողներին տրվում է դիպլոմ Շվեյցարիայի ԵՄ դպրոցի կողմից առաջարկվող մասնագիտություններից մեկի համար: Բոլոր ուսանողները հնարավորություն ունեն գրել և պաշտպանել դեսերտացիա պետականորեն լիազորագրված համալսարանի ՝UoR. –ի կողմից հավելյալ որակավորում ստանալու համար: Այս տարբերակի ընտրությունը կամընտրական է ԵՄ Բարսելոնայի և Շվեյցարիայի ուսանողների համար և ունի հետևյալ արժեքը.
Բարսելոնալում մագիստրատուրայի հավելյալ որակավորում և դեսսերտացիայի պաշտպանություն 3.500 €.
Ժնևում մագիստրատուրայի հավելյալ որակավորում և դեսսերտացիայի պաշտպանություն 3.500 ֆրանկ
Շվեյցարիայում կեցության վարձակալության գները տատանվում են ամսական 1200-1800 ֆրանկի միջև, իսկ առօրյա ծախսերը ՝ամսական մոտավորապես 800 ֆրանկ :

Սովորել ԵՄ բիզնես դպրոցում և Կալիֆորնիայի համալսարանում (California University of Riverside)
1. ԵՄ բիզնես դպրոցում սովորելուց հետո (3 տարի, վեց կիսամյակ բակալավրի աստիճան) ուսանողների կարող են մասնակցել 9 ամիս տևողությամբ ծրագրին Կալիֆորնիայում , որտեղ կստանան մագիստրոսական դիպլոմ <<կառավարում>>, <,հյուրընկալության կառավարում>> մասնագիտություններից: Այնուհետև կստանան վիզա մեկ տարով միացյալ նահանգներում աշխատելու համար: Արժեքը 50.000$ - 60.000$ (ամեն ինչ ներառված)


2. Սովերելով 5 կիսամյակ ցանկացած ԵՄ դպրոցում և 2 կիսամյակ Նյու Յորքի <<Pace >> համալսարանում՝ կմասնագիտանաք մարքեթինգի և բիզնես կառավարման մեջ: Ավարտելուց հետո հնարավորություն կունենաք աշխատել միացյալ նահանգներում մինչև 12 ամիս : Արժեքը 50.000$ - 60.000$ (ամեն ինչ ներառված)

Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu