Միջոցառումներ - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Միջոցառումներ

Ամանորյա խնջույք
2015

Յուրաքանչյուր տարի Մաքս Ուորք ընկերությունը իր անձնակազմի և բոլոր մասնակիցների հետ միասին նշում է Ամանորը , հաճելի երաժշտությամբ , հյուրասիրությամբ , միջոցառումներով ջերմ և բարի մթնոլորտում : Միջոցառման ժամանակ  մասնակիցների համար կազմակերպվում է հետաքրքիր անակընկալներ , բաժանվում էնվերներ : 

Հեծանվային դասընթացներ

Ինչպես գիտեք Եվրոպայում, ԱՄՆ-ում և գրեթե բոլոր այլ զարգացած երկրներում շատ կարևոր է հեծանիվ վարել իմանալը, հեծանիվը հանդիսանում է ուսանողի ամենապրակտիկ  փոխադրամիջոցը, ուստի բոլոր ծրագրերի մասնակիցների համար Մաքս Ուորք ընկերությունը  յուրաքանչյուր կիրակի սիրով կազմակերպում է հեծանվային անվճար  դաընթացներ, որոնց կարող են մասնակցել  նրանք ովքեր չգիտեն հեծանիվ վարել:







Հետաքրքիր Էքսկուրսիաներ






Օտար լեզուներով ֆիլմերի դիտում , քննարկում


Մաքս Ուորք ընկերությունը պարբերաբար կազմակերպում է հետաքրքիր էքսկուրսիաներ իր մասնակիցների համար , բացօթյա լեզվի դասընթացներ , թեմատիկ էքսկուրսիաներ , որոնք ուղղված են օտար լեզվի զարգացմանը: 
Մաքս Ուորք ընկերությունը իր մասնակիցների համար կազմակերպում է ֆիլմի դիտում օտար լեզվով և քննարկում մասնագետի հետ:Օտար լեզուներով ֆիլմերի դիտումը օգնում է ավելի արագ յուրացնել լեզուն:




Սքայփով շփում արդեն իսկ որևէ ծրագրով արտերկիր մեկնած մեր մասնակիցների հետ:







Թեմատիկ սեմինարներ , անվճար խորհրդատվություն
Մաքս Ուորք ընկերությունը ամսական մեկ անգամ , բոլոր այն դիմորդների համար , ովքեր ունեն հարցեր այս կամ այն ծրագրի վերաբերյալ , կազմակերպում է Սքայփ հանդիպումներ , այն մասնակիցների հետ , ովքեր մեկնել են տվյալ ծրագրով : Սքայփ հանդիպման ժամանակ դիմորդը կարող է իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանալ այն անձից ով արդեն արտերկիր է մեկնել դիմորդին հետաքրքրող ծրագրով :
Մաքս Ուորք ընկերությունը կազմակերպում է հետաքրքիր թեմատիկ սեմինարներ , բոլոր ծրագրերի վերաբերյալ որի ընթացքում տրվում է կարևոր տեղեկատվություն արտասահմանում գործող բուհերի , դրանց ընդունելության կարգի , կրթական համակարգի ինչպես նաև այն ծրագրերի մասին , որոնք առաջարկում ենք միաժամանակ ուսում և աշխատանք : Ներկայացվում է նոր ծրագրեր , տրվում ընդգրկուն ինֆորմացիա առաջարկվող ծրագրերի վերաբերյալ , կատարվում է անվճար խորհրդատվություն
Ամանոր 2016 !!!!!
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu