Ֆիտնես առողջարարական ակադեմիա +անգլերեն/ Պրահա - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Ֆիտնես առողջարարական ակադեմիա +անգլերեն/ Պրահա

Ծրագրեր Չեխիայում / Պրահա
Ֆիտնես առողջարարական ակադեմիա +անգլերեն

Սպորտային լինելը ժամանակակից է:
Երիտասարդական միջազգային միությունը World Class համաշխարհային խոշորագույն ցանցային ֆիտնես ակումբներից մեկի հետ համատեղ մշակել է եզակի ծրագիր երիտասարդների համար: Այս նոր ամառային ծրագիրը ուղղված է ֆիզիկական առողջության և կայունության պահպանմանը: 2016թ ամռանը ամենահեքիաթային քաղաքում ՝ Պրահայում, Դուք կարղ եք կազմել նոր նախագծի մի մասնիկը:
Ամառային այս մեկ ամսվա ընթացքում կսովորեք, թե ինչպես պետք է ճիշտ հետևել Ձեր կառուցվածքին , ճիշտ սնվել, մշակել անհատական վարժությունների կոմպլեքս և կատարել դրանք առանց օրգանիզմը լարվածության հասցնելու: Դուք կիմանաք, թե որ դիետաները կամ վարժություններն են Ձեզ անհրաժեշտ, և ինչպես մարզել որոշակի մկանային խումբ: Այս ամենից բացի կբարելավեք անգլերենի իմացությունը և անմոռանալի ժամանակ կանցկացնեք Եվրոպայի գեղեցիկ քաղաքներից մեկում:
Բոնուս. World Class ի կողմից տրվող դիպլոմ , որ կվկայի հատուկ դասընթացների մասնակցության մասին և հնարավորություն կտա աշխատել որպես մարզիչ:
Մասնակիցների տրամադրության տակ է World Class Venceslas և World Class Marriott –ի ավելի քան 200 մ/ք  մարզասրահները ֆիտնես մարզումներն անցկացնելու համար : World Class լավագույն հրահանգիչները և մարզիչները կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով ՝ օգնելով ստանալ դիպլոմ մարզիչի կողմից:
World Class — էլիտար ֆիտնես ակումբների միջազգային ցանց՝ հայտնի իր բարձր որակավորում ունեցող մարզիչների խմբով , մարզվելու հարմարավետ պայմաններով, ինչպես նաև վերջին ժամանակների լավագույն սարքավորումներով:
Ցանցի հրահանգիչները պարբերաբար մասնակցում են սպորտային հեռուստանախագծերի, ինչպես նաև ամեն տարի անցնում են հատուկ հավատարմագրման համակարգ , որ մշակվել է World Class ի կողմից:
World Class ը ընտրում են հայտնի սպորտային մարզիկներ, գործարարներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ : Դառնալ World Class ի անդամ, նշանակում է մուտք գործել հաջողակ մարդկանց ակումբ:
Ֆիտնես ծրագրից զատ, մասնակիցներին միջազգային լեզվի ակադեմիայում սպասում են անգլերեն լեզվի դասեր բնիկ անգլախոս դասախոսների դասավանդմամբ և հագեցած էքսկուրսիոն և ժամանցային ծրագիր:

World Class մասնագիտացված ֆիտնես ծրագիր 
Անատոմիա 
8 ժամ 
տեսություն
ֆիզիոլոգիա
8 ժամ 
տեսություն
Բիոմեխանիկա մարզական ծրագրի տեխնիկա
8 ժամ 
Տեսություն և պրակտիկա
Ֆունկցիոնալ մարզումներ 
8 ժամ 
Տեսություն և պրակտիկա
Ձգողական վարժություններ  
ժամ 
Տեսություն և պրակտիկա
Մարզումներ 
ժամ 
Տեսություն և պրակտիկա
Մարզական ծրագրի մշակում 
ժամ 
Տեսություն և պրակտիկա
Սննդակարգ 
ժամ 
Տեսություն և պրակտիկա
Քննություն 
ժամ 

Ընդհանուր
50 ժամ 

Բոլոր մասնակիցները բացի պրոֆեսիոնալ ֆիտնես պատրաստումից հնարավորություն կունենան ամբողջ ամսվա ընթացքում օգտվել ֆիտնես կենտրոնի անսահմանափակ ծառայություններից  (ֆիտնես սրահ, լողավազան, ջակուզի , շոգեբաղնիք):
Անգլերեն լեզվի դասեր
  • Ընդհանուր 50 ժամ, շաբաթական 4 անգամ
Դասերը անցկացնում են բնիկ անգլախոս դասախոսներ
Առարկաներ
  • Անգլերեն լեզվի դասեր
  • Չեխիայի Հանարապետության պատմություն 
Ծրագրի արժեքը ներառում է ՝

- Դիմավորում օդանավակայանում , տրանսֆեր դեպի կացարան
- Ուսուցում
-Վկայական
- Երթևեկության տոմս բոլոր փոխադրման միջոցներից օգտվելու համար
- Չեխական սիմ քարտ, բջջային հեռախոսի համար
- էքսկուրսիա , ժամանցային ծրագիր
-Կեցություն երկտեղանոց սենյակում, երկուանգամյա սնունդով (նախաճաշ և ճաշ)

 Մշակութային ծրագիր ՝

• Ծանոթություն
• Շրջայց Պրահայով
• Էքսկուրսիա դեպի Պրահայի ամրոց, Կառլովի կամուրջ , որ ներառում է նաև ուղեկցորդի ծառայություն
• Այցելություն թանգարան, ցուցահանդես
• Նավարկություն Վլտավա գետով
• Այցելություն կենդանաբանական այգի
• Լողավազան, լողափ
• Չեխիայի ամենամեծ ակվապարկ
• Գիշերային զբոսանք Պրահայով
• Սպորտային միջոցառումներ
• ՈՒղևորություն Կառլովի Վարի
• Ուղևորություն Կարլշտեին
• Հրաժեշտի երեկո

Ծրագրի արժեքը ՝ 1550  եվրո
Կանխավճար ՝ 550 եվրո, վիզան ստանալուց հետո մասնակիցը պետք է վճարի ծրագրի մնացած գումարը: Մերժման դեպքում կփոխհատուցվի 350 եվրո:
Տարիքը ՝ 15 և բարձր
անցկացման ժամանակահատված ` 
01.07.2016 — 30.07.2016
01.08.2016 — 30.08.2016
ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԻՆ ԿՏՐՎԻ ՎԿԱՅԱԿԱՆ
Կացարանի նկարներ
Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu