Գերմաներեն Պրահայում - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Գերմաներեն Պրահայում

Ծրագրեր Չեխիայում / Պրահա
Գերմաներենի դասեր Պրահայում
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բացառիկ մեկամսյա ամառային դասընթաց , որն ուղղված է գերմաներեն լեզվի ուսուցմանը՝ հիմնված լեզվի պրակտիկորեն կիրառման  և Չեխիայի հարուստ պատմական ժառանգության հետ ծանոթացման վրա:
Այն հիանալի հնարավորություն է տալիս համատեղել հաճելին և օգտակարը մեկ վայրում ՝ անմոռանալի ճամփորդությունը և օտար լեզվի ուսուցումը Պրահայում՝ ձեռք բերելով նոր ընկերներ: Ամբողջ դասընթացը միտված է հետագայում չեխական որևէ հեղինակավոր բուհ ընդունվելուն :
Պրահան՝ Չեխիայի մայրաքաղաքը ,  Եվրոպայի խոշորագույն մշակութային և երիտասարդական կենտրոններից է: Ամեն տարի Պրահայում անցկացվում են ինչպես համաշխարհային օպերաների պրեմիերաներ , թատերական ներկայացումներ, միջազգային կոնֆերանսներ, պրեզենտացիաներ, այնպես էլ հայտնի երիտասարդական երեկույթներ լավագույն Dj ների մասնակցությամբ, միջազգային սպորտային մրցաշարեր: Հնագույն քաղաքի բնակիչների բարեհամբույր վերաբերմունքից ստեղծված բացառիկ մթնոլորտը, պատմությունը, գեղեցկությունը, մշակութային և սպորտային ծրագրերը ողջ տարին գրավում են հազարավոր զբոսաշրջիկների :
Պրահայի յուրաքանչյուր շինություն իրենից ներկայացնում է ճարտարապետական մի եզակի հորինվածք . քաղաքը դեռ հնուց համարվել է գաղտնիքների և առեղծվածների կենտրոն , ինչի արդյունքում էլ բազմաթիվ լեգենդներ են հյուսվել քաղաքի շուրջ՝ հայտնի իր գոթական ոճի կառույցներով:
Ամառային ծրագրի շրջանակներում ուսանողների համար կլուսաբանվեն Պրահայի բոլոր պատմական փաստերը: Ամառը կթռչի արագ, իսկ նոր ձեռք բերված գիտելիքներին կհաջորդեն անմոռանալի հանգստի հուշերը:


Ակադեմիական դասեր
  • 85 ժամ լեզվի դասեր, օրական 4 ժամ տևողությամբ, շաբաթական 5 անգամ
  • Ուսումնական հաստատության անվանում ՝  Presto/Jipka : Դասերը վարում են բնիկ գերմանացիները:
Առարկաներ
  • Գերմաներեն լեզվի ասեր (տեսական և պրակտիկ դասեր)
  • Չեխիայի պատմություն 

Ծրագրի արժեքը ներառում է ՝

- Դիմավորում օդանավակայանում , տրանսֆեր դեպի կացարան
- Ուսուցում
-Վկայական
- Երթևեկության տոմս բոլոր փոխադրման միջոցներից օգտվելու համար
- Չեխական սիմ քարտ, բջջային հեռախոսի համար
- էքսկուրսիա , ժամանցային ծրագիր
-Կեցություն երկտեղանոց սենյակում, երկուանգամյա սնունդով (նախաճաշ և ճաշ)

 Մշակութային ծրագիր ՝

• Ծանոթություն
• Շրջայց Պրահայով
• Էքսկուրսիա դեպի Պրահայի ամրոց, Կառլովի կամուրջ , որ ներառում է նաև ուղեկցորդի ծառայություն
• Այցելություն թանգարան, ցուցահանդես
• Նավարկություն Վլտավա գետով
• Այցելություն կենդանաբանական այգի
• Լողավազան, լողափ
• Չեխիայի ամենամեծ ակվապարկ
• Գիշերային զբոսանք Պրահայով
• Սպորտային միջոցառումներ
• ՈՒղևորություն Կառլովի Վարի
• Ուղևորություն Կարլշտեին
• Հրաժեշտի երեկո

Ծրագրի արժեքը ՝ 1550 եվրո
Կանխավճար ՝ 550 եվրո, վիզան ստանալուց հետո մասնակիցը պետք է վճարի ծրագրի մնացած գումարը: Մերժման դեպքում կփոխհատուցվի 350 եվրո:
անցկացման ժամանակահատված ` 
01.07.2016 — 30.07.2016
01.08.2016 — 30.08.2016
ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԻՆ ԿՏՐՎԻ ՎԿԱՅԱԿԱՆ
Կացարանի նկարներ
Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu