Գերմանիա , Բեռլին - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Գերմանիա , Բեռլին

կամավորություն եվրոպա
Անցկացման վայր՝ Գերմանիա , Բեռլին

Անցկացման ժամանակահատված ՝21/03/16 - 02/04/16
Պահանջվող լեզվի իմացություն ՝ անգլերեն
Տարիքային խումբ՝ 18 — 26
Նախագծի նկարագրություն
Ծրագիրը կանցկացվի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ՝համաշխարհային մշակութային կենտրոներից մեկում: Ծրագրի ընթացքում կամավորները լեզվի կենտրոնը կպատրաստեն հաջորդ ճամբարային սեզոնի համար:


Հիմնական աշխատանքը կլինի տարածքը տերևներից մաքրելը: Վատ եղանակներին կամավորներին կտրվի այլ կամընտրական աշխատանք . ճաշարանի վերանորոգում կամ վերանորոգման փոքր աշխատանքներ, որ կներառեն ինչպես ներքին , այնպես էլ արտաքին հարդարումներ:
Կեցություն և սնունդ: Կամավորներին կհատկացվի ջեռուցվող մեկհարկանի տուն: Սնունդը մասնակիցները պատրաստում են ինքնուրույն, իսկ սննդամթերքը տրամադրվում է ընդունող կազմակերպության կողմից:
Ինչ կտա նախագծին մասնակցությունը
Կամավորական աշխատանքի փորձ ձեռք բերելու և Բեռլինում լիարժեք անվճար ապրելու հիանալի հնարավորություն: Ծրագրի ընթացքում ձեռք կբերեք բազմաթիվ ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից , իսկ ընթացքում Ձեզ համար կկազմակերպեն մի շարք էքսկուրսիաներ քաղաքի ներսում և քաղաքից դուրս մոտակա տեսարժան վայրերով:

Մասնակիցներին ներկայացվող պահանջներ `
Ինքնակենսագրական
Մոտիվացիոն նամակ
Ծրագրի արժեքը ՝ 120.000 ՀՀ դրամ
Մասնակիցը պարտավոր է նաև վճարել դեսպանատան տուրքը և տոմսի արժեքը երկկողմանի:
Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu