Հունաստան - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Հունաստան

կամավորություն եվրոպա
Անցկացման վայր՝ Աթենք, Հունաստան

Անցկացման ժամանակահատված՝ 20/03/16 - 02/04/16
Պահանջվող լեզվի իմացություն ՝ անգլերեն, հունարեն
Տարիքային խումբ՝ 18–26
Ծրագրի նկարագիր:
Ծրագիրը կանցկացվի Հունաստանի կենտրոնում ՝ Աթենքում, հին աշխարհի տնտեսական, քաղաքական և մշակութային խոշոր կենտրոնում:
Կամավորները կվերանորոգեն կահույք և կենցաղային տեխնիկական առարկաներ ինչպես նաև կօգնեն դրանց հավաքագրման և քաղաքում փոխադրման հարցում: Այս բոլորը կփոխանցվի սոցիալապես անապահով ընտանիքներին : 
Աշխատանքը կվերահսկվի ղեկավարների կողմից , որոնք կհամակարգեն ողջ գործընթացը:
Կեցություն և սնունդ: Կամավորներին կտեղաբաշխեն Աթենքի կենտրոնում: Սնունդը մասնակիցները պատրաստում են ինքնուրույն, իսկ սննդամթերքը տրամադրվում է ընդունող կազմակերպության կողմից:
Ինչ կտա նախագծին մասնակցությունը
Միջազգային կամավորական աշխատանքի իրականացման, երկրի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու, ազգամիջյան հաղորդակցության եզակի հնարավորություն
Մասնակիցներին ներկայացվող պահանջներ ՝
մոտիվացիոն նամակ:
Ինքնակենսագրական : Ընդունող կազմակերպությանը հետաքրքրում են այնպիսի անձիք , ովքեր պատրաստ են աշխատել տեխնիկական սարքավորումների հետ , կաըարել ձեռքի աշխատանք և ժամանակավորապես դառնալ միջազգային կամավորական աշխատանք իրականացնող թիմի մի մասնիկը:

Ծրագրի արժեքը ՝ 120.000 ՀՀ դրամ
Մասնակիցը պարտավոր է նաև վճարել դեսպանատան տուրքը և տոմսի արժեքը երկկողմանի:

Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu