Մասնակցության կարգը - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Մասնակցության կարգը

Ստորև, ըստ քայլերի ներկայացնում ենք ընթացքը` մինչև մասնակցի Գերմանիա մեկնելը:


Քայլ 1. Ուսումնասիրում եք ծրագիրը մեր կայքում , խորհրդակցում եք Ձեր ծնողների հետ :
Քայլ 2. Մոտենում եք գրասենյակ անվճար խորհրդատվության համար : Նախապես զանգահարում եք պայմանավորվում եք :
Քայլ 3. Եվս մեկ անգամ խորհրդակցում եք բոլոր այն անձանց հետ , ովքեր կարող են հետագայում ինչ որ կերպ ազդել Ձեր որոշման վրա , վերջնական որոշում եք կայացնում ծրագրին մասնակցելու համար :
Քայլ 4. Մոտենում եք գրասենյակ անձնագրով , կնքում եք պայմանագիրը կատարում եք վճարումը` (150.000 ՀՀ դրամ ), այն անձինք , ովքեր տիրապետում են գերմաներենին վճարում են 125.000 ՀՀ դրամ , վճարումը հնարավրո է նաև կատարել մաս-մաս:
Քայլ 5. Մեկից երկու շաբաթ անց սկսում են Ձեր գերմաներենի դասընթացները :
Քայլ 6. Գերմաներեին քննությանը պատրաստ լինելուց հետո հանձնում եք A1 նվազագույն մակարդակի քննություն և վկայականը ներկայացնում գրասենյակ , վկայականը անհրաժեշտ է գործերի հետագա ընթացքը ապահովելու համար : Հիշեցնենք , քննությունը անց է կացվում Գյոթե ինստիտուտ կենտրոնում , մեր ընկերության հետ ոչ մի առընչություն չունի և վճարովի է 40.000 ՀՀ դրամ , այն վճարում է մասնակիցը :
Քայլ 7. Վկայականը գրասենյակ ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում մասնակցին ներկայացվում է հյուրընկալ ընտանիքները , մասնակիցը իրավունք ունի ընտրելու :
Քայլ 8. Մեկ ամիս անց մասնակիցը արդեն ունի հյուրընկալ ընտանիքի կողմից հրավեր , ընկերությունը հավաքում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և հանձնում մասնակցին :
Քայլ 9. Մասնակիցը դիմում է դեսպանատուն , դեսպանատանը անհրաժեշտ է վճարել 60 եվրո գումար , որը դեսպանատան վճարն է և մասնակիցը անձամբ պետք է վճարի:
Քայլ 10. Առնվազն երկու շաբաթ անց մասնակիցը ստանում է մուտքի արտոնագիր :
Քայլ 11. Մասնակիցը մեկնում է Գերմանիա , որտեղ իրեն դիմավորում և ուղեկցում է տուն հյուրընկալ ընտանիքը:

 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu