Աշխատանքային փորձ/ գերմաներեն - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Աշխատանքային փորձ/ գերմաներեն

Աշխատանքային փորձ Գերմանիայում , Դյուսելդորֆ

Այս դասընթացը նախատաեսված է երիտասարդների համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց գերմաներենի իմացությունը և աշխատանքային փորձ ձեռք բերել Գերմանիայում: Լեզվի դասերը կհեշտացնեն Ձեր աշխատանքային փորձը Գերմանիայում:Ծրագիրը իր մեջ ներառում է լեզվի դասեր
12 շաբաթ (20 դաս շաբաթական) և 12 – 16 շաբաթ պրակտիկա ընկերությունում , ծրագիրը նաև պատրաստում է միջազգայնորեն ընդունված TELC քննությանը , որը անհրաժեշտ է Գերմանիայում մշտական աշխատանք գտնելու համար :
Ծրագրին կարող եք դիմել ցանկացած ժամանակ , նախատեսված մեկնումից երեք ամիս առաջ , ծրագրի շրջանակներում տրվում է ազգային վիզա:
Առաջին 12 շաբաթը ուսանողը մասնակցում է լեզվի դասերին , որպեսզի ձեռք բերի լեզվի բավարար իմացություն պրակտիկան անցնելու համար: Դասընթացի ավարտին ուսանողը կարող է հանձնել B1 TELC քննություն , որ շատ կարևոր է Գերմանիայում մշտական աշխատանք գտնելու համար, դասընթացների ավարտից հետո ուսանողը կանցնի պրակտիկա տեղի ընկերություններում , իր մասնագիտության ասպարեզում , որ կտևի 12-16 շաբաթ :


Ծրագրի արժեքը 1740 եվրո 
ԿԱՐԵՎՈՐ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ


1.Լրացնել դիմում-հարցաթերթիկը և ուղարկել: Այն ստանալուց հետո ընկերությունը կուղարկի ծրագրում ընդգրկվելու հաստատումը և հաշիվը: Հավելյալ ինֆորմացիան և կեցության հասցեն կուղարկվի ամբողջական վճարումը կատարելուց հետո: Ամբողջ հաշիվը պետք է վճարվի ժամանումից 4 շաբաթ առաջ:
2.Դեսպանատան կողմից պահանջվող նամակ- հրավերը ստանալու համար ընդհանուր գումարի 40 %ը պետք է վճարել: Եթե հարկավոր է օրիգինալ նամակը արագ փոստային առաքմամբ  ուղարկել , 75 € հարկ կլինի վճարել:  Վիզայի մերժման դեպքում դիմորդը կստանա փոխհատուցում, սակայն կպահվի ադմինիստրացիոն գումար 240 € :  Փոխհատուցումը կիրականացվի միայն մեկնումից 14 օր առաջ և դեսպանատան կողմից մերժման նամակը ներկայացնելուց հետո:
3.Վերաամրագրում: 
Ամրագրումը մեկնումից 30 օր առաջ փոխելու դեպքում (ժամանման օր, կեցություն  և այլն)  կազմակերպությունը պարտավոր է գանձել 75 € : Եթե դասընթացը ամրագրվի առանց կեցության և մերժվի մեկնարկից 3 օր առաջ վերաամրագրումը կարժենա  75 €.
4. Չեղարկում
Դիմորդը կարող է չեղարկել  գրանցումը դասընթացի սկսելուց առաջ, որի դեպքում կարիք կլինի ներկայացնել գրավոր չեղարկում: Չեղարկման դեպքում գանձվող վճարներն են . 
· Դասընթացը սկսելուց մինչև 30 օր առաջ 75€
· Դասընթացը սկսելուց առաջ  29 և 15 օրվա ընթացքում  40 %
· Դասընթացը սկսելուց  առաջ 14 և 2 օրվա ընթացքում  70 %
· 1 օր առաջ 90%
Ժամանումից հետո ոչ մի փոխհատուցում չի իրականացվի:  Եթե դիմորդը ցանկանում է կարող է օգտվել չեղարկման վճարի ապահովագրությունից, որ կազմում է ամբողջ գումարի 2 % ը , 50 €-ից քիչ:  Ապահովագրության հարցը պետք է կարգավորվի գրանցվելուն պես և կկիրառվի միայն մեկնումից առաջ  առողջական խնդիրների պատճառով  չեղարկման  դեպքում: (հաստատող բժշկի թուղթ անպայման ներկայացնել): Արագ փոսատային առաքման գումարը չի փոխհատուցվում:Այն դեպքերում, երբ դպրոցը չկարողանա կազմել խումբ ոչ բավարար ուսանողների քանակի կամ այլ պատճառներից դրդված ավելի փոքր խմբակային դասընթացներ կամ անհատական դասեր ավելի ցածր գներով կտրամադրվեն : 20 դաս = 12/ 30դաս = 18 դաս
5.Վճարման մեթոդներ:
Դասընթացը սկսելուց 14 օր առաջ ամբողջ գումարը պետք է վճարվի ` կիրառելով հետևյալ մեթոդներից մեկը
- բանկային փոխանցում: Postbank Essen: BIC PBNKDEFF, IBAN: DE51 3601 0043 0483 0554 35
Բանկում անհրաժեշտ բոլոր վճարումները իրականցվում է դիմորդի կողմից : Կազմաերպությանը պետք է ուղարկվի նաև բանկային փոխանցումը հաստատող թուղթ:
- paypal
- cash
6.Ապահովագրություն: 
Ոչ միջնորդ ընկերությունը , ոչ դպրոցը պատասխանատվություն չեն կրում պատահարների, հիվանդությունների, կորուստների համար նախքան դասընթացները կամ դասընթացի ընթացքում:
7.Պատասխանատվություն:  
Անչափահաս դիմորդների ծնողները համաձայնություն են տալիս, որ դպրոցը կամ հյուրընկալող ընտանիքը պատասխանատու չեն վնասների, խնդիրների համար, որ կարող են առաջանալ պատահմամբ կամ մտադրված երեխաների կողմից ուղևորությունների ժամանակ: Ծնողները և անչափահաս երեխաները պետք է ենթարկվեն այցելվող երկրում ընդունված սովորույթներին , վարվելակարգին:
Տրանսֆեր միակողմանի 75 €
Տրանսֆեր դեպի օդանավակայան 150 €
Նամակ- հրավեր pdf  տարբերակ 75 €
Նամակ – հրավեր  pdf և օրիգինալ տարբերակ 150 €
Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu