Իտալերեն իրավաբանության համար - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Իտալերեն իրավաբանության համար

Իտալիա ծրագրեր
Իտալերեն իրավաբանություն


Դասընթացի նպատակը իտալական դատական համակարգին վերաբերող հիմնական հասկացությունների ուսումնասիրությունն է: Քաղաքացիական իրավունքը, քրեական օրենքը և սահմանադրական իրավունքը կազմում են դասընթացի գլխավոր մասը: Դասընթացի ընթացքում մասնակիցները հանդես կգան որպես ակտիվ հետազոտողներ , ոչ թե պասիվ լսողներ: Առաջադրված ցանկացած հանձնարարություն իրավական լեզվի հմտությունների ձեռքբերման լավագույն խթանն են հանդիսանում: Դասախոսը կբացատրի այն բոլոր կասկածները և ենթադրությունները, որ կառաջանան ուսանողների մոտ:
Դասընթացը ամբողջովին համատեղելի է լեզվի դասերի հետ
Հիմնական փաստեր ծրագրի մասին
Նվազագույն տարիքը ` 18
Խմբում մասնակիցների քանակը ` 1-5
Պահանւվող լեզվի իմացություն ` B2+
Տևողություն ` 2 շաբաթ
Դասերի քանակ ` 15 շաբաթական
Դասացուցակ.
Երկ.-ուրբաթ ; 13.30-16.00 (15րոպե ընդմիջումով).
 Ներառում է 15 դաս/շաբաթ
Գրանցման վճարը € 80. Այն ներառում է ծրագրում ընդգրկվելու համար ծառայություններ՝ կեցության միջնորդավորում, հավաստագիր և այլն , ինչպես նաև դպրոցի սարքավորումներից օգտվելու հնարվորություն, դպրոցի կողմից կազմկերպվող միջոցառումներին մասնակցություն, սեմինարներ և հասարակական գործունեություն (բացի ճաշ, համերգներ, օպերա, էքսկուրսիաներ):




Դասընթացի արժեքը € 820 



Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu