Իտալերեն և խոհարարություն - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Իտալերեն և խոհարարություն

Իտալիա ծրագրեր
Իտալերեն և խոհարարության դասեր


Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են հաճախել ավագ խոհարարի դասերի կամ մասնագիտանալ իտալական խոհարարության մեջ: Դասընթացը խորհուրդ է տրվում նաև նրանց, ովքեր անկախ մասնագիտությունից և աշխատանքից ցանկանում են ծանոթանալ իտալական մշակույթի այս տեսակի հետ:
Դասընթացի տեսական բաղադրիչ: Հիմնական նպատակը լեզվի ընդհանուր իմացության բարելավումն է ՝մասնավորապես լսողական , բանավոր հմտությունների , խոհարարությանը վերաբերող էական բառապաշարի ձեռքբերումը: Հատուկ շեշտադրում է դրվում նաև գրավոր խոսքի վրա , որ կօգնի ուսանողին հասկանալ մասնագիտական տեքստեր:
Դասընթացի գործնական բաղադրիչ: Շաբաթը մեկ անգամ ուսանողները կունենան գործնական աշխատանք խոհարարության դպրոցի փորձագետի հսկողությամբ: Այս դասերի ընթացքում մասնակիցները իրենք կպատրաստեն իտալական ուտեստներ:
Դասընթացի մի մասը նվիրված է իտալական գինիների տեսակների հետ ծանոթացմանը և դրանց համադրմանը տարբեր ուտեստների հետ: Կկազմակերպվեն նաև արտադասարանային էքսկուրսիաներ դեպի սննդի շուկաներ և խմիչքների խանութներ:
Մասնակիցների նվազագույն տարիքը` 16
Խմբում մասնակիցների քանակը` 1-5
Իտալերենի իմացություն` A2+
Տևողություն` 2 շաբաթ
Դասերի քանակ ` 15 շբթ
Դասընթացի գինը ներառում է դասեր (15 ժամ) , ուսումնական նյութերը
Գրանցման վճար € 80, որն իր մեջ ներառում է կեցության միջնորդավճարը , հավաստագիր, դպրոցի կողմից կազմակերպվող սեմինարներ
Դասացուցակ
Շաբաթական 4 անգամ 13.30-16.00 (15 րոպե ընդմիջում)(տեսական բաղադրիչ) +շաբաթական մեկ անամ 17.00-20.00 (գործնական բաղադրիչ)



Արժեքը ՝ € 820


Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu