Նորաձևության Դասեր , Իտալիա - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Նորաձևության Դասեր , Իտալիա

Ծրագրի անվանումը: Կոստյումների մոդելավորում և նորաձևություն: 

Նախատեսված է բակալավրի ուսուցման համար: 180 credits ECTS
Մեկնարկը ՝ հոկտեմբեր 2016
Տևողությունը ՝ 3 տարի
Տեղանք ՝ Հռոմ
Լեզու ՝իտալերեն (հիմնական գիտելիքներ)
Տարեկան վարձավճարը ՝ 12.500 եվրո / տարեկան
Ակադեմիան կոստյումների մոդելավորման և նորաձևության ոլորտում երկար տարիների փորձ ունի ՝շնորհիվ պրոֆեսինալ մոտեցումների և հատուկ կրթական մեթոդների: Ակադեմիայի շրջանավարտները ոլորտի կայացած և հաջողակ մասնագետներ են և մեծ հարթակներ են զբաղեցնում նորաձևության մեջ՝ ձևավորելով կոստյումներ ինչպես տեղական , այնպես էլ արտասահմանյան շուկայի համար:
Դեռ վաղուց հայտնի է այն գաղափարը, որ նորաձևության ոլորտի դիզայներները ոգեշնչվել են կոստյումների ձևավորման և զարգացման պատմությունից: Ցանկացած դիզայներ պետք է տիրապետի նման գիտելիքների:

Պատմական կոստյումների և զգեստների շքեղ և հարուստ տեսքը անսպառ աղբյուր են ծառայում ոլորտի մասնագետների համար, որոնք ավելի կատարելագործում, զարգացնում և նոր մոտեցումներ են ցուցաբերում : Մեր ժամանակների հռչակավոր դիզայներները հայտնի են պատմական կոստյումների ազդեցությունը իրենց սեփական հավաքածուների վրա փորձարկելով: Դասընթացի նպատակը պրոֆեսիոնալ մասնագետների ձևավորումն է, որոնք կկարողանան առերեսվել ներկայիս նորաձևության արդյունաբերության պահանջներին թատրոնի, կինոյի , հեռուստատեսության մեջ: 
Դասերին կարող եք միանալ հետևյալ օրերին
• 2016 մարտ 12
• 2016 ապրիլ 9
• 2016 մայիս14
• 2016 հունիս 18
• 2016 հուլիս 13
• 2016 սեպտեմբեր 3
• 2016 սեպտեմբեր 17
Տևողությունը 3 տարի է, հաճախելիությունը ՝ պարտադիր , երկուշաբթի-ուրբաթ: Դասընթացի վերջում ուսանողները կգրեն դեսսերտացիա: Ուսումնառության ընթացքում ուսանողները կհաճախեն զանազան պատկերասրահենր, թատրոններ, թանգարաններ, ստուդիաներ:
Ընդունելության պահանջմունքներ՝
Ավագ դպրոցի դիպլոմ իտալերեն թարգմանված, ռեզյումե, 2 լուսանկար
ACM ընդունվելու համար պետք է հանձնել քննություն, որ ենթադրում է հարցազրույց և անհատական աշխատանքի ներկայացում:
Անհատական աշխատանքի համար անհրաժեշտ է պատրաստել նկարներից կոլաժ: Դուք ազատ եք նկարների ընտրության հարցում, դրանք կարող են լինել որևէ ֆիլմի , գրքի , ցուցահանդեսի կամ թանգարանի նկարների հիման վրա: Այնուհետեև գրել և նկարագրել նկարի հաղորդող տրամադրությունը և ազդեցությունը մի քանի բառով: Հանդես գալ մի քանի սկզբնական դիզայներական գաղափարներով ՝ նվազագույնը 3 հանդերձանքների նկար ներկայացնել կապված կոստյումի և նորաձևության հետ : Ձեռքով նկարված նկար (նատյուրմորտ) , մոտիվացիոն նամակ:

Ավարտեելուց ուսանողները կներկայացնեն իրենց ավարտական աշխատանքը, որ կվերաբերվի կա՛մ կոստյումների մոդելավորմանը կա՛մ նորաձևությանը: ՈՒսանողների կողմից նախագծված զգեստները և հանդերձանքը կօգտագործվեն թատրոնի, օպերայի, բալետի ներկայացումների համար:

Նորաձևություն և դիզայն
Լեզուներ՝ անգլերեն/իտալերեն
Մեկնակ ՝ նոյեմբեր 2016
Տեղանքը ՝ Հռոմ
ՈՒսման վարձավճարը ՝ 20.000 եվրո
Տևողությունը մեկ տարի է , հաճախելիությունը ՝ պարտադիր: Դասընթացը բաղկացած է տեսական հատվածից, սեմինարներից, հանդիպումներց (ոլորտի մասնագետների հետ): Նախատեսում է ձեռագործ աշխատանքների , աքսեսուարների և նորաձևության հետ կապված այլ աշխատանքների ուսումնասիրութուն:

Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն նորաձևության նոր թրենդները, կվերլուծեն թիրախային շուկայի պահանջմունքները, ՝ արդյունքում ձևավորելով սեփական հավաքածուն և կունենան գիտելիքները պրակտիկորեն օգտագործելու հնարավորություն:
Ովքեր կարող են դիմել
• Բակալավրի աստիճան ունեցող ուսանողները (գեղարվեստ, դիզայն հումանիտար գիտություններ )
Գրանցման գործընթաց
• Լրացնել գրանցման թերթիկը,

• պատրաստել հետևյալ փաստաթղթերը- ռեզյումե, անհատական աշխատանք, մոտիվացիոն նամակ , բակալավրի դիպլոմ , անձնագիր
• Մասնակցել հարցազրույցին
Նորաձևության դպրոցը նաև առաջարկում է պրակտիկա և աշխատանքի տեղավորում հեղինակավոր ընկրություններում:
Դպրոցը կտրամադրի նաև կրթաթոշակներ այն ուսանողներին, ովքեր լավագույնս կներկայացնեն իրենց անհատական աշխատաքները:

Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu