Ծրագիր բուժքույրների համար - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Ծրագիր բուժքույրների համար

Աշխատանքային փորձ Գերմանիայում , Դյուսելդորֆ
Դիմել կարող եք ցանկացած ժամանակ

Բուժքույրական դասընթաց
Այս դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար , ովքեր մասնագիտացված են հերիատրիկ ծառայությունների մատուցման մեջ, (տարեցների և ծերերի առողջական վիճակի պահպանմամբ ) և ցանկանում են գերմաներեն լեզվի իմացությունը բարելավել ՝ հասնելով B1 կամ B2 մակարդակին:
Դրան կնպաստի հետևյալ թեմաների ուսումնասիրումը
• Հիվանդների և բժիշկների հետ հաղորդակցությունը
• Տերմինաբանություն
• Բժշկական հրահանգավորում և բուժում
Կիրառվող մեթոդաբանություն
• Բարձր որակավորում ունեցող լեզվի մասնագետ
• Ինտերակտիվ և մասնագիտացված դասեր երկխոսությունների և դերակատարումների կիրառմամբ
Դասընթացը կանցկացվի ամեն օր 02:15 - 05:30 (2 շբթ, 40 դաս)
TELC Քննության պաշտոնական օրերն են .
10.03.16/16.06.16/15.09.16/08.12.16
(հավաստագիրը տրվում է միայն քննությունը հանձնելուց հետո)


Ծրագրի արժեքը 350 €
Քննության վճար : +110 €

ԿԱՐԵՎՈՐ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ


1.Լրացնել դիմում-հարցաթերթիկը և ուղարկել: Այն ստանալուց հետո ընկերությունը կուղարկի ծրագրում ընդգրկվելու հաստատումը և հաշիվը: Հավելյալ ինֆորմացիան և կեցության հասցեն կուղարկվի ամբողջական վճարումը կատարելուց հետո: Ամբողջ հաշիվը պետք է վճարվի ժամանումից 4 շաբաթ առաջ:
2.Դեսպանատան կողմից պահանջվող նամակ- հրավերը ստանալու համար ընդհանուր գումարի 40 %ը պետք է վճարել: Եթե հարկավոր է օրիգինալ նամակը արագ փոստային առաքմամբ  ուղարկել , 75 € հարկ կլինի վճարել:  Վիզայի մերժման դեպքում դիմորդը կստանա փոխհատուցում, սակայն կպահվի ադմինիստրացիոն գումար 240 € :  Փոխհատուցումը կիրականացվի միայն մեկնումից 14 օր առաջ և դեսպանատան կողմից մերժման նամակը ներկայացնելուց հետո:
3.Վերաամրագրում: 
Ամրագրումը մեկնումից 30 օր առաջ փոխելու դեպքում (ժամանման օր, կեցություն  և այլն)  կազմակերպությունը պարտավոր է գանձել 75 € : Եթե դասընթացը ամրագրվի առանց կեցության և մերժվի մեկնարկից 3 օր առաջ վերաամրագրումը կարժենա  75 €.
4. Չեղարկում
Դիմորդը կարող է չեղարկել  գրանցումը դասընթացի սկսելուց առաջ, որի դեպքում կարիք կլինի ներկայացնել գրավոր չեղարկում: Չեղարկման դեպքում գանձվող վճարներն են . 
· Դասընթացը սկսելուց մինչև 30 օր առաջ 75€
· Դասընթացը սկսելուց առաջ  29 և 15 օրվա ընթացքում  40 %
· Դասընթացը սկսելուց  առաջ 14 և 2 օրվա ընթացքում  70 %
· 1 օր առաջ 90%
Ժամանումից հետո ոչ մի փոխհատուցում չի իրականացվի:  Եթե դիմորդը ցանկանում է կարող է օգտվել չեղարկման վճարի ապահովագրությունից, որ կազմում է ամբողջ գումարի 2 % ը , 50 €-ից քիչ:  Ապահովագրության հարցը պետք է կարգավորվի գրանցվելուն պես և կկիրառվի միայն մեկնումից առաջ  առողջական խնդիրների պատճառով  չեղարկման  դեպքում: (հաստատող բժշկի թուղթ անպայման ներկայացնել): Արագ փոսատային առաքման գումարը չի փոխհատուցվում:Այն դեպքերում, երբ դպրոցը չկարողանա կազմել խումբ ոչ բավարար ուսանողների քանակի կամ այլ պատճառներից դրդված ավելի փոքր խմբակային դասընթացներ կամ անհատական դասեր ավելի ցածր գներով կտրամադրվեն : 20 դաս = 12/ 30դաս = 18 դաս
5.Վճարման մեթոդներ:
Դասընթացը սկսելուց 14 օր առաջ ամբողջ գումարը պետք է վճարվի ` կիրառելով հետևյալ մեթոդներից մեկը
- բանկային փոխանցում: Postbank Essen: BIC PBNKDEFF, IBAN: DE51 3601 0043 0483 0554 35
Բանկում անհրաժեշտ բոլոր վճարումները իրականցվում է դիմորդի կողմից : Կազմաերպությանը պետք է ուղարկվի նաև բանկային փոխանցումը հաստատող թուղթ:
- paypal
- cash
6.Ապահովագրություն: 
Ոչ միջնորդ ընկերությունը , ոչ դպրոցը պատասխանատվություն չեն կրում պատահարների, հիվանդությունների, կորուստների համար նախքան դասընթացները կամ դասընթացի ընթացքում:
7.Պատասխանատվություն:  
Անչափահաս դիմորդների ծնողները համաձայնություն են տալիս, որ դպրոցը կամ հյուրընկալող ընտանիքը պատասխանատու չեն վնասների, խնդիրների համար, որ կարող են առաջանալ պատահմամբ կամ մտադրված երեխաների կողմից ուղևորությունների ժամանակ: Ծնողները և անչափահաս երեխաները պետք է ենթարկվեն այցելվող երկրում ընդունված սովորույթներին , վարվելակարգին:
Տրանսֆեր միակողմանի 75 €
Տրանսֆեր դեպի օդանավակայան 150 €
Նամակ- հրավեր pdf  տարբերակ 75 €
Նամակ – հրավեր  pdf և օրիգինալ տարբերակ 150 €
Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu