Ֆուտբոլ և անգլերեն մեկ տարի , Պրահա - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Ֆուտբոլ և անգլերեն մեկ տարի , Պրահա

Ծրագրեր Չեխիայում / Պրահա
Միջազգային երիտասարդական միությունը մշակել է մեկամյա ծրագիր այն երիտասարդների համար ,որ ցանկանում են նախապատրաստվել Չեխիայի առաջատար բուհերի ընդունվելությանը և դառնալ հաջողակ ֆուտբոլիստներ 
Ծրագրի կառուցվածքը 
Մեկամյա ծրագիրը ներառում է սպորտային ինտենսիվ մարզումները (Սպարտայի և Ադմիրա ֆուտբոլային ակումբներում) և չեխերենի ու անգլերենի ուսուցում: Մեծ ուշադրություն է դարձվում սպորտի և ուսուցման միջև ժամանակի ճիշտ բաշխմանը: Կրթական ծրագիրը գերազանց ավարտելու դեպքում շրջանավարտները ընդունվում են Եվրոպայի առաջատար բուհեր, իսկ լավագույն մարզիկները հնարավորություն են ստանում պայմանագրային հարաբերություններ հաստատել Չեխիայի և Եվրոպայի գլխավոր ակումբների հետ:

Ակադեմիական տարի
15.9.2016 – 7.6 2017
Ձմեռային կիսամյակ :
15.9–18.12(14աբաթ)
20 լեզվի դաս շաբաթական (անգլերեն և չեխերեն)
Ամառային կիսամյակ
11.1–7.6(21շաբաթ)
20 դաս շաբաթական (անգլերեն և չեխերեն)
• Անգլերեն — 500 ժամ — հաճախելիությունը պարտադիր
• անգլերեն (բանավոր խոսք) — 140 ժամ
• չեխերեն — 60 ժամ
• չեխերեն (բանավոր խոսք) — 40 ժամ
• մաթեմատիկա — 60 ժամ
Դասընթացի ավարտից հետո ուսանողը հանձնում է քննություն և ստանում պետական հավաստագիր:
Միջազգային երիտասարդական միությունը ծրագրի սպորտային և կրթական մասից բացի (միջազգային ֆուտբոլային ակադեմիա MSM+ չեխերենի և անգլերենի կուրսեր համալսարանում) մատուցում է տարաբնույթ ծառայություններ, որ անհրաժեշտ են ծրագրի հաջող ընթացքի և Չեխիայում ուսանողների ինքնուրույն կյանքի թևակոխման փուլում
Դրանք են ՝
Փաստաթղթերի հավաքագրում , տեղեկանքների լրացում , Չեխիայում կեցության և ուսուցման հաստատման փաստաթղթերի ձևավորում
• ՈՒսման ընթացքում բժշկական ապահովագրության ձևակերպում, որի համար ուսանողը վճարում է առանձին:
• Դիմավորում
o Դիմավորում օրվա ցանկացած ժամին և ցանկացած վայրում (օդանավակայան, ավտոբուսի կամ երկաթուղային կայարան).
• Հաշվառում ոստիկանական բաժանմունքում (որպես օտարերկրացի)
o Կողմնորոշիչ ծրագիր ժամանումից հետո
o Ճանաչողական էքսկուրսիա
o Էքսկուրսիա Պրահայով (ուղեկցորդի ծառայություն)
o Երկու ամսով երթևեկության տոմս բոլոր փոխադրման միջոցներից օգտվելու համար
• Բուհի ընդունելության համար խորհրդատվություն
o Դիմելու կարգ
o Ուսման հետ կապված խորհրդատվական ծառայություն
• Անհրաժեշտության դեպքում բժշկական օգնության ցուցաբերում կարճ ժամանակահատվածում . թղթերի թարգմանություն ռուսերենից չեխերեն:

Միջազգային ֆուտբոլի ակադեմիա 

Սլավիա ֆուտբոլային ակումբը համարվում է Չեխիայի հայտնի և նշանավոր ակումբներից մեկը , որի թիմը պարբերաբար մասնակցում է չեմպիոնների լիգայի մրցաշարերին: Սլավիա ակումբի մարզիչները եվրոպական առաջատար ակումբների մարզիկներ են: MSM ֆուտբոլային ակադեմիայի մասնակիցները առաջնահերթ մրցաշարերը և մարզումները դիտելու իրավունք են ստանում: Մարզումների ընթացքին հետևում են մասնագետները՝ մանրազնին հետևելով հեռանկարային տվյալներ ունեցող մարզիկներին, որոնց հետ հետագայում կարող են կնքել պայմնագրեր: Չնայած այն հանգամանքին, որ MSM ֆուտբոլային ակադեմիան ստեղծվել է վերջերս , նրանք հասցրել են հասնել մեծ հաջողությունների: Ընդամենը մի քանի տարի առաջ սկսեցին կառուցել ակադեմիան: Այժմ ուսանողների համար ստեղծված են մարզվելու բոլոր նպաստավոր պայմանները: Մարզումներն անցկացվում են ինչպես բնական , այնպես էլ արհեստական խոտածածկույթ ունեցող դաշտերում, որոնք գտնվում են հատուկ անձնակազմի հսկողության ներքո: Վերջիններս էլ իրենց հերթին լավագույնս պատրաստում են խաղադաշտերը առաջիկա մարզումներին: Տարիների հարատանջ աշխատանքի արդյունքում գործընկերային հարաբերություններ են հաստատել մի շարք անվանի ընկերությունների հետ : Նրանց թվում են Չեխիայի , Պրահայի Մոսկվայի, Կիևի ֆուտբոլային ֆեդերացիաները , NIKE ընկերությունը, աշխարհահռչակ WorldClass ֆիտնես կենտրոնը, Չեխիայում Jaguar և Land Rover ավտոմոբիլների պաշտոնական ներկայացուցիչները, ՈՒկրաինայի միջազգային ավիաուղիները:
Ակադեմիայի մարզիչները մշակում են հատուկ սննդակարգ և ֆիզիկական վարժությունների կոմպլեքս յուրաքանչյուր մարզիկի համար: Հատուկ հրավիրված մարզիչները, որոնց առաքելությունը տարաբնույթ միջոցառումների կազմակերպումն է, հետևում են մարզիկների մարզումներին:
Մարզումները ընթանում են շաբաթական 4 անգամ:
Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն խաղալ Չեխիայի Հանրապետությունում ընթացող պաշտոնական լիգաների մրցաշարերին:

MSM Միջազգային ֆուտբոլային ակադեմիան համապատասխանում է ժամանակակից բարձր սպորտային ստանդարտներին: Ծրագրի առանձնահատկությունը համարվում է թիմային մարտական ոգու բարձրացումը և ահատական մոտեցման ցուցաբերումը յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ, ինչն էլ երաշխավորում է ինչպես սկսնակ , այնպես էլ բազմափորձ մասնակիցների կողմից հաջողության գրանցումը:
Ծրագրի արժեքը ներառում է հանդերձանքը
• Մարզական հագուստ
• Երկու կոմպլեկտ մրցաշարային հագուստ
• Մեկ սպորտային կոստյում
• Պայուսակ
MSM միջազգային ֆուտբոլային ակադեմիա + չեխերենի և անգլերենի նախապատրաստական դասընթացներ ագրարային հմալասարանում, «էկոնոմիկա և բիզնեի» ամբիոնում:
Այն ուղղված է չեխերենի և անգլերենի ուսուցմանը, և նախատեսված է բոլոր այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են սովորել Չեխիայի պետական համալսարաններում: Ծրագիրը մշակված է ուսանողներին համալսարանաական կրթությանը նախապատրաստելու սկզբունքով: Կրթությունը Չեխիայում չեխերենով անվճար է :
Չեխիայի ագրարային համալսարան Պրահայում: Նախապատրաստական դասընթացը անցկացվում է էկոնոմիկայի և բիզնեսի ամբիոնում:
2006 թ. Չեխական ագրարային համալսարանը նշեց իր 100 ամյակը :

Չեխերենից բացի ուսանողները սովորում են անգլերեն, որ նրանց անհրաժեշտ է հանձնել շատ պետական բուհեր ընդունվելու համար: Լեզվի իմացույունը հետագայում կհեշտացնի համալսարանական կրթական պրոցեսը սկզբնական շրջանում: Դասընթացներն անցկացնում են ագրարային համալսարանի փորձառու մասնագետներն ու դասախոսները: Լեզվի դասընթացները նախատեսված են ագրարային համալսարանի, տնտեսագիտության ավագ դպրոցի, Կառլով համալսարանի , պետական տեխնիկական համալսարանի և Չեխիայի այլ պետական և մասնավոր բուհերի ընդունելության համար: Չեխիայի ցանկացած բուհում անվճար սովորելու համար օտարերկրացիները պետք է հանձնեն քննություն չեխերենից կամ ներկայացնեն չեխերեն լեզվի դասընթացներին մասնակցության: Դասընթացի ավարտից հետո ագրարային համալսարանը տրամադրում է պետականորեն ճանաչված հավաստագիր :

Կացարանի նկարներ
Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu