Պայմանները - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Պայմանները

Ծրագրեր Իսպանիայում

Որո՞նք են այն բոլոր պահանջները, որ անհրաժեշտ են Վալենսիայում աշխատանքային փորձ ձեռքբերելու համար :
Այս ծրագրին դիմելու համար բոլորովին անհրաժեշտ չէ ներկայացնել պրակտիկա անցնելու համար պահանջվող պայմանագիր, ինչը նշանակում է, որ Դուք կարող եք անցնել պրակտիկա կամավոր հիմունքներով և ուսանող լինելը պարտադիր չէ:

Պահանջներն են .
· Լինել 16 -35 տարեկան
· Իսպանիայում ապրելու ընթացքում առողջական ապահովագրություն
· Բավարար ֆինանսական միջոցներ տրանսպորտային միջոցներից օգտվելու, սննդի և կեցության ծախսերը հոգալու համար , քանի որ պրակտիկաները և մասնագիտական պատրաստություններ վճարովի չեն Իսպանիայում : Այնուամենայնիվ, ընկերություններից մի քանիսը որոշակի գումար կհատկացնեն պրակտիկանտին օրական ծախսերը հոգալու համար: Սակայն, խորհուրդ է տրվում հույս չդնել այդ փոքր օգնության վրա Իսպանիայում ապրելու նպատակ հետապնդելիս:
Մասնակցից ահանջվում է լինել անկեղծ, ճկուն մտածելակերպով մարդամոտ՝ ընկերության կողմից ներկայացվող պահանջներին հարմարվելու համար: Մասնակիցներին կհաջողվի բարելավել իսպաներենի իմացությունը , ծանոթանալ բիզնես մշակույթին և ձեռք բերել գիտելիքներ միջմշակութային հաղորդակցության արդյունքում, որ շահավետ է անհատական և մասնագիտական զարգացման համար
Եթե Դուք ենթարկվում եք վերը նշված բոլոր պահանջներին Վալենսիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու համար, կատարե՛ք հաջորդ քայլը՝ այցելելով բաժինը, որտեղ նշված են անհրաժեշտ փաստաթղթերը:
Հարկ է հիշել, որ նախքան պրակտիկային անցնելը, մասնակցիները պետք է միանան առնվազն 1 շաբաթ իսպաներենի դասերին: Եթե մասնակցի լեզվի իմացությունը B1 ից ցածր է , ապա նա պետք է երկարացնի լեզվի դասընթացները: (CEFR). Սկսնակ լինելու դեպքում հարկավոր է սովորել լեզուն 6-8 շաբաթ լեզվի միջին մակարդակի իմացություն ապահովելու համար: 



 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu