Շիլլերի դպրոց , Գերմանիա - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Շիլլերի դպրոց , Գերմանիա

Սովորի՛ր գերմաներեն Գերմանիայում , Շիլլերի լեզվի դպրոցում
Ֆրիդրիխ Շիլլերը 18րդ դարի հայտնի գերմանացի բանաստեղծ էր և փիլիսոփա: Նրա մտածելակերպն ու գրվածքները մինչ օրս մեծ ազդեցություն են թողնում մարդկության աշխարհընկալման վրա: Շիլլերի ստեղծագործ ոգին և գերմաներենի նկատմամբ սերը հիմք են ծառայել նրա անվամբ լեզվի դպրոցի հիմնադրման համար:
Դպրոցում ուսանող մասնակիցների նպատակը մեկն է՝ ձեռք բերել համալսարանական կրթություն: 
Պրոֆեսսիոնալ անձնակազմը Ձեզ կօգնի հասնել Ձեր նպատակին շատ կարճ ժամանակահատվածում:
Շիլլերի լեզվի դպրոցը գտնվում է Բեռլինում և Բոննում: Նրա հիմնական նպատակը միջազգային ուսանողներին համալսարանական ընդունելության նախապատրաստելն է: ՈՒսուցիչները մասնագիտացված են ուսանողներին համալսարանի ընդունելության քննության պատրաստման գործում: ( TestDaF և DSH , Studienkolleg): Լեզվի դասընթացներին մասնակցելուց և քննությունը հանձնելուց հետո դպրոցը կօգնի Ձեր պահանջներին համապատասխան համալսարանի ընտրության հարցում:

Գերմաներենի ինտենսիվ դասեր արժեքները ՝

A1 (8 շաբաթ) 1390 €

A2 (8 շաբաթ) 1390 €

B1 (8 շաբաթ) 1390 €

B2 (10 շաբաթ) 1780 €

C1 (8 շաբաթ) 1390 €

Բարձրագույն կրթություն Գերմանիայում
Գերմանիայում կան 103 համալսարաններ և 176 համալսարաններ կիրառական գիտությունների մասնագիտացմամբ: Նրանց մեծամասնությունը ուսման վարձավճար չի նախատեսում , մինչդեռ մյուս մասը պահանջում է 500 եվրո վեց կիսամյակի համար, ինչը սակայն խելամիտ է համեմատած այլ երկրների հետ: ՈՒսանողները կարող են դիմել բակալավրի կամ մագիստրոսական ծրագրերի համար: Գերմանիան ընդգրկված է արտասահմանյան ուսանողների կողմից կրթական նպատակներով ամենաշատ այցեր ընդունող երկրների եռյակի մեջ ԱՄՆից և Մեծ Բրիտանիայից հետո:
Գերմանիան որպես կապող օղակ եվրոպական այլ երկրների հետ
Եվրոպայի և եվրոպական միության կենտրոնում գտնվելով ՝ շրջապատված է 9 հարևան երկրներով՝ Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Դանիա , Լեհաստան : Դուք կկարողանաք այցելել այս բոլոր երկրները առանց հավելյալ անգամ մուտքի արտոնագրի համար դիմելու: Հնարավոր է նաև այցելել շենգեն տարածքում գտնվող այլ եվրոպական երկրներ : Այս երկրների մեծամասնությունը մոտ է գտնվում Գերմանիային ,իսկ ավիաթռիչքները Եվրապայի ներսում համեմատաբար էժան են : Օրինակ ՝կարող եք մեկնել Փարիզ կամ Հռոմ մեկ ու կես ժամում ՝ծախսելով 50 եվրո:

Համալսարանի ընդունելության նախապատրաստական ծրագիր
Rheinisches Studienkolleg մասնավոր հաստատություն է , որ գտնվում է Բեռլինում և Գերմանիայի նախկին մայրաքաղաք Բոննում: Նախապատրաստական ծրագրերը (M, T և W) ընդգրկում են 10 ամիս տևողությամբ դասեր և արտասահմանյան ուսանողներին պատրաստում են Feststellungsprüfung քննությանը, որ կազմակերպվում է Գերմանիայի համալսարանների կողմից :
Ծրագիրը ներառում է շաբաթական 28-32 ժամ դասեր, ինչպես նաև լեզվի դասեր 12ժամ/շաբաթական :

M-Courseը խստորեն ենթարկվում է համալսարանների և կառավարման մարմինների կողմից նշանակված քննության պահանջներին: Բոլոր այս հաստատությունների կողմից ներկայացվող պահանջները տարբերվում են նահանգից նահանգ , այդ իսկ պատճառով առարկաներն ու քննություններն էլ տարբեր են :
Առարկաները հետևյալն են՝ կենսաբանություն, քիմիա, գերմաներեն , մաթեմատիկա, ֆիզիկա
T-Course մասնագիտացված է մաթեմատիկայի և բնական գիտությունների դասավանդման մեջ: T-Courseը ներառում է բոլոր այն առարկաների ուսուցանումը, որոնք անհրաժեշտ են Բեռլինի և Northrhine-Westphalia ի կողմից մշակված քննությունը հանձնելու համար: Դրանք են ՝ քիմիա ,համակարգչային-գիտություն, գերմաներեն,, մաթեմատիկա ,ֆիզիկա:

Գրանցվելով բիզնես կամ սոցիալական գիտությունների դասերին՝ Դուք պետք է մասնակցեք W-Course դասընթացներին: Առարկաներն են ՝ տնտեսագիտություն, անգլերեն, գերմաներեն, մաթեմատիկա, որոնք բոլորը հասանելի են թե ՛Բեռլինում, թե՛ Բոննում:
Դիմելու համար ներկայացնել.
• Գրանցման հարցաթերթիկ
• CV
• Անձնագրի պատճեն
• Ընդհանուր (լրիվ) միջնակարգ դպորցի ատեստատ , գնահատականներով
• Գյոթե հավաստագիր B2
• Գրանցման ձևաթուղթ

Ծրագրի արժեքը ՝ 5500€
Նախապատրաստական ծրագրին ուսանողները կարող են մասնակցել հուլիս և հունվար ամիսներին:
Կեցությունը հնարավոր է ընտանիքում, որտեղ կունենաք Ձեր առանձին սենյակը: Արժեքը 450 եվրո ամսական, որ ներառում է միայն նախաճաշ:
Հնարավոր է նաև առանձին բնակարանի վարձակալություն: Լավ կահավորված, առանձին լոգարանով և խոհանոցով: Արժեքը սկսած ամսական 450 եվրոից:
Կեցություն հանրակացարանում –սկսած 350 եվրոից:

Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu