Դիմելու կարգը - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Դիմելու կարգը

Ծրագրեր Իսպանիայում

1.    Պահանջվող փաստաթղթերն են.

Ծրագրին մասնակցության  որոշումը կայացնելուց  հետո  անհրաժեշտ է պատրաստել հետևյալ փաստաթղթերը
·  Կոնտակտային տվյալներ և պրակտիկայի  ցանկալի տևողություն , արդյոք անհրաժե՞շտ է ամրագրել կեցություն թե ոչ և այլն
·  Ռեզյումե (ցանկալի է նկարով), որտեղ նշված կլինեն մասնակցի լեզվի իմացության մակարդակը, հոբիները , աշխատանքային փորձը, կրթությունը և այլ մանրամասներ
·  Մոտիվացիոն նամակ կամ  (cover letter), որտեղ նշված կլինի պրակտիկայի անցկացման վայրի և տեսակի մասին նախընտությունը
·   Իսպաներեն լեզվի թեստի արդյունքները , որ հնարավոր է անցնել նաև առցանց

2.   Փաստաթղթերի վերանայում

 ·  Փաստաթղթերը ստանալուն պես  մանրամասն կուսումնասիրվեն նախքան մասնակցի ծրագրին մասնակցության  հաստատումը :  Ծրագրին մասնակցության հաստատման մասին պատասխանը կստացվի 48 ժամ հետո:
· Ծրագրի պատասխանատուները հաշվի են առնում մասնակցի ակնկալիքները և հնարավորությունները  Վալենսիայում պրակտիկա անցնելու համար, որ կհամապատասխանի մասնակցի հետաքրքրություններին և պահանջներին:  Նրանք  ստուգում են բոլոր փաստաթղթերը, նկատի առնում  մասնակցի սպասելիքները  ՝,պրակտիկան ըստ մասնակցի նախընտրության ընտրելու համար: Այնուհետւև Ձեզ կզանգեն և կտեղեկացնեն ծրագրի մեջ ընդգրկվելու մասին :
·   Այն բոլոր մասնակիցները , ովքեր Եմ անդամ չեն և վիզայի կարիք ունեն  Իսպանիայում  ապրելու համար  (90 և ավել օր մնալու դեպքում) պետք է վճարեն ծրագրի ամբողջ գումարը, մինչև կստանան հրավերը Իսպանիայի դեսպանատուն ներկայացնելու համար : Հրավերը մերժելու դեպքում  մասնակիցներին կվերադարձվի գումարը  մերժման թուղթը ներկայացնելուց հետո: :  Վճարված գումարից 150 €  կպահվի որպես ադմինիստրատիվ գումար:
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu