Ամառային ծրագիր ֆուտբոլ + անգլերեն Պրահայում - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Ամառային ծրագիր ֆուտբոլ + անգլերեն Պրահայում

Ծրագրեր Չեխիայում / Պրահա
Ամառային ծրագիր 
Ծրագրի անցկացման ժամանակահատված

 01.07.2016 — 30.07.2016
 01.08.2016 — 30.08.2016

Նվազագույն տարիքը ՝13
Մեկամսյա բացառիկ ծրագիր Պրահայում , որ ներառում է ինտենսիվ ֆուտբոլային մարզումներ և լեզվի դասեր: Ծրագիրը միտված է անգլերեն լեզվի ուսուցմանն ու ամառային հանգիստը ակտիվ անցկացնելուն ՝ ֆուտբոլային մարզումների տեսքով ՝ համագործակցելով Չեխիայի լավագույն ֆուտբոլային ակումբի( Սպարտա- Պրահա , որ պարբերաբար իր մասնակցությունն է ունենում Եվրոպայի և չեմպիոնների լիգաներին) , ինչպես նաև Չեխիայի ֆուտբոլային ասոցիացիայի , Nike ընկերության և համաշխարհաին ցանցային WorldClass ֆիտնես ակումբի հետ: Ֆուտբոլային ակադեմիայի այս էքսկլյուզիվ ծրագիրը նախատեսված է ինչպես խմբերի , այնպես էլ անհատների համար: Ծրագրին կարող են մասնակցել նաև պրոֆեսիոնալ մարզիկները և սկսնակները: Ծրագրի մանրամասները կարող են տարբերվել կախված մասնակիցների փորձառությունից և կարողություններից: Ամառային ֆուտբոլային ճամբարում մասնակիցները հիանալի հնարավորություն են ձեռք բերում փորձել իրենց հմտությունները պրոֆեսիոնալ ֆուտբոլային խաղերում և մարզվել եվրոպական լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկի խաղադաշտում: Այս ծրագիրը կօգնի երիտասարդներին բարելավել ֆիզիկական կարողությունները , ֆուտբոլային հմտությունները, հանդիպել ֆուտբոլային իրական աստղերի հետ , հնարավորություն կտա ձեռք բերել անգնահատելի փորձ միջազգային մակարդակով ինչպես նաև կտա դրական էմոցիաներ: Մարզումները անցկացվում են պրոֆեսիոնալ մարզիչների հսկողությամբ՝ ակումբի եբթակառուցվածքներից օգտվելու բոլոր հնարավորություններվ: Մրցաշարերին և մարզումներին հաջորդում են ակտիվ մշակութային և կրթական ծրագրեր: Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվի վկայական ակումբի կողմից: Այս երիտասարդական ծրագիրը նախատեսված է աշխարհի բոլոր երիտասարդների համար:
Սպարտա-Պրահա ակումբի ղեկավարները, որ փնտրում են իրական տաղանդների, ակտիվ կերպով կհետևեն ֆուտբոլային մարզումներին ծրագրի ընթացքում և լավագույն մարզիկները , որ կգրանցեն լավագույն արդյունքները կսատանան ակումբի հետ համագործակցության հրավեր :
Ֆուտբոլային ակադեմիայի կողմից իրականացվող այս ամբողջ ծրագիրը անցկացվում է Պրահայում՝ Չեխիայի մայրաքաղաքում, ինչպես նաև Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքում: Պրահան գտնվում է Վլատվա գետի ափին , բնակչությունը կազմում է 1,2 մլն մարդ: Այն հայտնի է նաև <<ոսկե քաղաք>> անվամբ: 1992 թ. Պրահայի պատմական կենտրոնը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Պրահան կարելի է անվանել թանգարան բաց երկնքի տակ : Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ Պրահայի դղյակը համարվում է ամենահին ամրոցը աշխարհում: Քաղաքի տեսարժան վայրերը գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների:

Ֆուտբոլային մարզումներ, խաղեր, մրցումներ`
• Շաբաթական 4 անգամ , օրական 2 ժամ
• Մարզումներին կարող են հաջորդել ընկերական խաղեր կամ մրցումներ

Ակադեմիական կրթություն `
• 50 ժամ դասսեր , շաբաթական 4 անգամ
• MSM ակադեմիա կրթական կենտրոն /Presto , լեզվի դասեր անգլախոս դասախոսի հետ, ում մայրենի լեզուն անգլերենն է (իռլանդիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ)

Առարկաներ `
• Անգլերեն
• Չեխիայի և կենտրոնական-արևելյան Եվրոպայի պատմություն

Կեցություն 
Դասընթացի ամբողջ ընթացքում ուսանողները կապրեն հյուրանոցներում Villa MSM (U Svobodarny), Dejvice, Orlik и Masarykova kolej. Բոլորը՝ միևնույն հարմարություններով և կահավորումով: Մեկ սենյակում 2 անձ: Նկարների համար դիմեք մեզ:



Ֆուտբոլային ծրագրի մշակութային մաս 

Միջազգային երիտասարդական միությունը պատրաստել է երիտասարդների ամառային հանգիստը անցկացնելու բացառիկ տարբերակ, որ ներառում է ուսուցում, սպորտային մարզումներ և մշակութային ծրագիր:
1. Ծանոթությունների երեկո
2. Տուր Պրահայի տեսարժան վայրերով
3. Էքսկուրսիա Պրահայով, Պրահայի ամրոց, Կառլով կամուրջ, որ ներառում է ուղեկցորդի ծառայություն
4. Այցելություն թանգարաններ, ցուցահանդեսներ
5. Վլատվա գետով նավարկություն
6. Այց Հայտնի կենդանաբանական այգի
7. Լողավազան, լողափ
8. Այցելություն Չեխիայի ակվապարկ
9. Գիշերային զբոսանք Պրահայով
10. Սպորտային միջոցառումներ
11. ՈՒղևորություն Կառլովի Վարի
12. Այցելություն Կառլշտեին ամրոց
13. Հրաժեշտի երեկո

Դասընթացի վերջում ուսանողներին կտրվի վկայական



Ծրագրի արժեքը ներառում է 


• Ուսուցում 
• Կեցություն Պրահայում 
• Երկուանգամյա սնունդ (նախաճաշ և ճաշ)
• Մշակութային ծրագիր 
• Բջջային հեռախոսի համար սիմ քարտ 
• Հասարակական տրանսպորտից օգտվելու համար մեկամսյա տոմս
• Դիմավորում օդանավակայանում, կայարանում կամ ավտոկայանում
• Երկկողմանի տրանսֆեր
• Nike ապրանքանիշի համազգեստ

Միջազգային երիտասարդական միությունը 2012 թ. World Class ֆիտնես ցանցի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել: Բոլոր ուսանողները, ովքեր կժամանեն ամռանը մեկ ամսով կարող են օգտվել ֆիտնես կենտրոնի ծառայություններից:
• Մասնակիցների ծնողները պարբերաբար կստանան հաշվետվություն, իրենց երեխաների առաջընթացի վերաբերյալ էլ. Փոստով:


Ծրագրի արժեքը ՝  1450 եվրո


Կանխավճար ՝ 550 եվրո, վիզան ստանալուց հետո մասնակիցը պետք է վճարի ծրագրի մնացած գումարը: Մերժման դեպքում կփոխհատուցվի 350 եվրո
Կացարանի նկարները
Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu