Ամառային դպրոց Բուլղարիա/ Պլովդիվ - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Ամառային դպրոց Բուլղարիա/ Պլովդիվ

ամառային ճամբարներ , դպրոց
Բուլղարիա , Պլովդիվ
Ուղևորություն դեպի հնագույն քաղաքներից մեկը , որն ավելի հին է քան Հռոմը և Կարթագենը : Որպես բնակատեղի այն բնակեցվել է մոտ 6000 տարի առաջ: Ք.ա. 342 թ. քաղաքը գրավվել է Ալեկսանդր Մակեդոնացու հոր կողմից և անվանվել Ֆիլիպոպոլ , իր պատվին :Քաղաքը պարզապես թանգարան է բաց երկնքի տակ , հարուստ բազմաթիվ հելլենիստական հուշարձաններով : Պահպանվել են Անտիկ ժամանակաշրջանի հռոմեկան թատրոն , Հռոմեկան Օդեոնը և այլ հետաքրքիր մշակութային հուշարձաններ:
Դասընթացի թեման ՝ " ոչ նյութական մշակութային ժառանգության մասին դասընթացներ":
Անցկացման ժամանակահատվածը ՝հունիսի 26-ից հուլիսի 3  ,  ներառում է դասընթացը , կացարան, և երկուանգամյա սնունդ՝ նախաճաշ և լանչ:
Արժեքը 250 եվրո:
Ըստ ցանկության հնարավոր են հետևյալ ծառայությունները հավելյալ գումարի դիմաց՝
• Նախքան դասընթացի մեկնարկը 2 օրյա այց Սոֆիա, երեքանգամյա սնունդով, կեցություն***հյուրանոցում, բարիգալստյան կոկտեյլ հյուրասիրություն և տրանսֆեր դեպի Պլովդիվ 120 եվրո
• Դասընթացի ավարտից հետո – կրթական ուղևորություն (6 օր/5 գիշեր Հունսատան, Մակեդոնիա, երեքանգամյա սնունդ, փոխադրամիջոց, և կեցություն ¾* հյուրանոցում, էքսկուրսավարի ծառայություն, մուտքի վճարներ: ) -  490 եվրո
• մեկօրյա ավանդական գինու պատրաստման և համտեսման ուղևորություն (կիրակի, հուլիսի 3) - 50 եվրո
• տրանսֆերներ Սոֆիա, Բուրգաս, Վառնայից դեպի Պլովդիվ և հակառակը ՝կախված հեռավորությունից
Սնունդ
Լանչ փաթեթ: 5 լանչ: €35
Ճաշի փաթեթ: 7 ճաշ - €60
Երեքանգամյա սնունդ : € 90

Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu