Ամառային դպրոց Պրահայում - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Ամառային դպրոց Պրահայում

Ծրագրեր Չեխիայում / Պրահա
Ծրագրի անցկացման վայր ՝ Չեխիա , քաղաք Պրահա
Ծրագրի մեկնարկը՝ օգոստոսի 1, 2016
Ծրագրի տևողությունը ՝ 4 շաբաթ
Կազմակերպող կողմ՝ "Միջազգային երիտասարդական միություն" կազմակերպություն
Տարիքը՝ սկսած 9-ից

Տեղանքի նկարագիր ՝

Պրահան համարվում է Եվրոպայի սիրտը, Չեխիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքներից է , որ զարմացնում է իր գոթական ոճի ճարտարապետությամբ,որ հիացնում է իր առեղծվածային տեսքով և տարիների ընթացքում դրանց մասին հյուսված լեգենդներով:Ամառը Պրահայում հիանալի հնարավորություն է համատեղել ուսումը ակտիվ հանգստի հետ և իհարկե ճանապարհորդել:

Տեղեկություն դպրոցի մասին՝
Պրահայի ամառային լեզվի դպրոցը տեղակայված է Պրահայի պատմական կենտրոնում և գտնվում է մետրոյին կից (5 րոպե կպահանջվի հասնել մետրո և հակառակը) որ նաև մեծ հնարավորություն է տալիս քայլել քաղաքով և սքանչանալ Պրահայի գեղեցկությամբ:

Ծրագրի նկարագիր ՝
Չեխերեն +անգլերեն
85 դասաժամ՝ օրական 4 ժամ, շաբաթական 5 անգամ
Առարկաներ ՝ չեխերեն տեսական գիտելիքներ և պրակտիկ կիրառում չեխ դասախոսների հետ
անգլերեն տեսական գիտելիքներ և պրակտիկ կիրառում, Չեխիայի պատմություն լեզվի դասընթացների շրջանակներում:
Դիմելու համար չեխերենի իմացությունը պարտադիր չէ , անգլերենի իմացությունը pre intermediate

Ծրագրի արժեքը ներառում է ՝

- Դիմավորում օդանավակայանում , տրանսֆեր դեպի կացարան
- Հաշվառում ոստիկանական բաժանմունքում (որպես օտարերկրացի)
- Ուսուցում
-Վկայական
-Սնունդ (նախաճաշ և ճաշ)
- Երթևեկության տոմս բոլոր փոխադրման միջոցներից օգտվելու համար
- Չեխական սիմ քարտ, բջջային հեռախոսի համար
- էքսկուրսիա , ժամանցային ծրագիր
- Կրթության , աշխատանքի որոնման , փաստաթղթերի ձևակերպման հետ կապված հարցերի դեպքում 24 ժամյա աջակցության տրամադրում
-Աբոնիմենտ World-Class ֆիտնես կենտրոնից օգտվելու համար
-Համազգեստ
-Կեցություն երկտեղանոց սենյակում, երկուանգամյա սնունդով (նախաճաշ և ճաշ)

 Մշակութային ծրագիր ՝

• Ծանոթություն
• Շրջայց Պրահայով
• Էքսկուրսիա դեպի Պրահայի ամրոց, Կառլովի կամուրջ , որ ներառում է նաև ուղեկցորդի ծառայություն
• Այցելություն թանգարան, ցուցահանդես
• Նավարկություն Վլտավա գետով
• Այցելություն կենդանաբանական այգի
• Լողավազան, լողափ
• Չեխիայի ամենամեծ ակվապարկ
• Գիշերային զբոսանք Պրահայով
• Սպորտային միջոցառումներ
• ՈՒղևորություն Կառլովի Վարի
• Ուղևորություն Կարլշտեին
• Հրաժեշտի երեկո

Ծրագրի արժեքը ՝ 1450 
Կանխավճար ՝ 550 եվրո, վիզան ստանալուց հետո մասնակիցը պետք է վճարի ծրագրի մնացած գումարը: Մերժման դեպքում կփոխհատուցվի 350 եվրո
Կացարանի նկարներ
Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu