Զբոսաշրջություն , Չեխիա / Պրահա - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Զբոսաշրջություն , Չեխիա / Պրահա

Ծրագրեր Չեխիայում / Պրահա
Ամառային ծրագիր


Տևողություն՝ 01.07.2016 - 30.07.2016
                         01.08.2016 - 30.08.2016


Գները ներառում են կեցություն և երկուանգամյա սնունդ: Այցելություն Պրահայի տեսարժան վայրեր ,թանգարաններ, ամրոցներ, զբոսաշրջության համար կարևոր նշանակության վայրեր, կծանոթանաք պատմամշակութային ժառանգությանը, կայցելեք բազմաթիվ հետաքրքրաշարժ այլ վայրեր (կենդանաբանական այգի, ակվապարկ, լողավազան, լողափ, բացօթյա կինոթատրոն, նավարկություններ և այլն) Ձեզ համար կազմակերպվող հատուկ տուրերի միջոցով: Տրանսֆեր օդանավակայանից: Հավելյալ գումարի դիմաց այցելություն հարևան երկրներ. 60 Եվրո - Բեռլին - Մյունխեն - Վիենա , 40 Եվրո - Դրեզդեն:

Փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները՝ դիմավորում օդանավակայանում, տրանսֆեր, կեցություն հանրակացարանում 2 մարդ/համար, ուսուցում,  մշակութային ծրագիր, սնունդ:
Ընդհանուր դասերի քանակը ՝ 85 ժամ, 4-6 ժամ օրական, որ ներառում է  Չեխիայի հյուրանոցային(4-5*)  և ռեստորանային ասոցիացիայում դասախոսություն  հետևյալ թեմաներով՝ <<Եվրոպական տուրիստական բիզնեսի հատկանիշները>>, <<Մենեջմենտը տուրիզմում>>, <<Հյուրանոցային բիզնեսի զարգացման տենդենցները Եվրոպայում և աշխարհում>>: 45 ժամ
Անգլերենի ուսուցում (տեսական և պրակտիկ գիտելիքների ուսուցում լեզվակրի hսկողությամբ  /40 ժամ )
Ուսումնական պլան՝
  • Ընդունարանի աշխատանք
  • Մարքեթինգ
  • Կառավարում
  • Արդյունավետ մարքեթինգ և վաճառք

 Այս դասախոսությունների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն բազային  գիտելիքներ հյուրընկալության, հյուրերի հետ շփման վերաբերյալ, կտիրապետեն նրանց բողոքներին և խնդիրներին օպտիմալ լուծում տալու հմտություններին: Դասընթացների ընթացքում մասնակիցները կծանոթանան նաև մարքեթինգային մի շարք մեթոդների հետ՝ ապրանքների կամ ծառայությունների խթանման, իրացման  և առաջխաղացման համար: Կուսումնասիրեն նաև ռեստորանային բիզնեսը ՝ սովորելով խթանել իրենց ապրանքը, կազմել գնացուցակ և ճաշացանկ :






  Արժեքը ներառում է հետևյալ ծառայությունները

· Վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ձևավորում
· Դիմավորում օդանավակայանում, տրանսֆեր մինչև կեցություն և հակառակը
· Հաշվառում ոստիկանական բաժանմունքում (որպես օտարերկրացի)
· Ուսուցում (լեկցիաներ, մասնագիտական դասեր, անգլերեն լեզվի դասեր)
· Հավաստագրի հանձնում
· Սնունդ (նախաճաշ և ճաշ)
· Երթևեկության տոմս բոլոր փոխադրման միջոցներից օգտվելու համար
· Բջջային հեռախոսահամար
· Էքսկուրսիա Պրահայով
· Մշակութային ծրագիր (ուսման ամբողջ ընթացքում էքսկուրսիաներ)
  1. Մշակութային ծրագիր
  2. Ծանոթություն
  3. Շրջայց Պրահայով
  4. Էքսկուրսիա դեպի Պրահայի ամրոց, Կառլովի կամուրջ , որ ներառում է նաև ուղեկցորդի ծառայություն
  5. Այցելություն թանգարան, ցուցահանդես
  6. Նավարկություն Վլտավա գետով
  7. Այցելություն կենդանաբանական այգի
  8. Լողավազան, լողափ
  9. Չեխիայի ամենամեծ ակվապարկ
  10. Գիշերային զբոսանք Պրահայով
  11. Սպորտային միջոցառումներ
  12. ՈՒղևորություն Կառլովի Վարի
  13. Ուղևորություն Կարլշտեին
  14. Հրաժեշտի երեկո 
Դասընթացի պլան

Աշխատանք ընդունարանում:
Ինչպես ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում հաճախորդին: Ինչպես դառնալ իսկական պրոֆեսիոնալ մասնագետ: Ինչպես բավարարել հաճախորդների բողոքները և խնդիրներին լուծում տալ ՝ շարունակելով ժպտալ:

Մարքեթինգային գործընթաց 1:
Գտնել նոր ուղիներ Ձեր մարքեթինգային գործընթացը ավելի շահավետ դարձնելու համար և պատրաստ լինել նոր մարտահրավերներին: Դուք կսովորեք, թե որքան օգտակար կարող են լինել հասարակության լայն շերտերը Ձեր բիզնեսի զարգացման համար: Դասախոսությունների արդյունքում կքննարկվեն և կուսումնասիրվեն Ձեր կողմից մշակված մարքեթինգային գործիքների ամբողջությունը: Դասերի մի մասը նվիրված է հյուրանոցային ցանցերի աստղային համակարգի ուսումնասիրմանը:

Մարքեթինգային գործընթաց 2:
Դասերը նվիրված են ինտերնետ մարքեթինգին: Դուք կսովորեք կատարել օրական գործարքներ ինտերնետով և կծանոթանաք բիզնեսին սպառնացող ռիսկերին:
Կառավարում :
Ռեստորանային բիզնեսը կարող է եկամտաբեր լինել Ձեզ համար: Այս դասընթացը կտա հիմնարար գիտլիքներ՝ Ինչպես կազմել գնացուցակ , ժամանակակից ճաշացանկ և վաճառել ապրանքնրը:

Վաճառքի արդոււնավետ կառավարում և մարքեթինգ:
Այս դասընթացի արդյունքում կծանոթանաք զբոսաշրջային շուկայում Ձեր ապրանքների և ծառայությունների առաջխաղացման մեթոդներին, վաճառքի ճիշտ ուղների մշակմանը: Կսովորեք նաև ստեղծել Ձեր ընկերության կայքը , և միշտ պահել այն առաջատար դիրքերում : Դասընթացը հիմնված է իրական փորձառության վրա և շատ ինֆորմատիվ է:  


Մասնակցության վճարը - 1550 EUR
Հնարավոր է նաև 2 շաբաթ - 790 EUR
Կանխավճար ՝ 550 եվրո, վիզան ստանալուց հետո մասնակիցը պետք է վճարի ծրագրի մնացած գումարը: Մերժման դեպքում կփոխհատուցվի 350 եվրո
Դասընթացի ավարտին տրվում է վկայական



Կացարանի նկարները
Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu