Անվճար դասընթաց Թուրինում , Իտալիա - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Անվճար դասընթաց Թուրինում , Իտալիա

կրթաթոշակներ ,
<<Տեղական հանրային ծառայությունների սպառողական ծախսերի կանոնակարգում>> խորագրով դասընթաց :


(էլեկտրաէներգիայի վատնում, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործում, հանրային տրանսպորտ, թաղամասային ջեռուցում, սպորտային սարքավորումներ և այլն ):
Դասընթացին կարող են մասնակցել բակալավրի վերջին կուրսի և մագիստրատուրայի ուսանողներ, հանրային կառավարման պաշտոնյաներ (քաղաքապետարանների, մարզեր մարմինների ներկայացուցիչներ):
Դասընթացը տևում է 2 շաբաթ և բաղկացած է 3 մասից
- տեսական բաղադրիչ
- արդյունաբերական վերլուծություն
- մասնավոր հետազոտություններ (case studies) : Իսկ վերջում մասնակիցները հանդես կգան ավարտական զեկույցներով:
Մեկնարկը ՝ սեպտեմբեր 5-16, 2016
Տեղանք ՝ Թուրին, Իտալիա
Մասնակցության վճար ՝ 150 EUR փոխհատուցվող
Կեցություն ՝ անվճար
Դիմելու վերջնաժամկետ ՝ հունիսի 5, 2016
Դասախոսություններն անցկացվում են անգլերենով: Մասնակիցներից պահանջվում է անգլերենի գերազանց իմացություն:
Չեղարկման քաղաքականություն
Ծրագրում ընդգրկված ուսանողները վճարում են 150 եվրո, որ անմիջապես ամբողջությամբ կփոխհատուցվի ամառային ծրագրի ավարտից հետո ՝ 24ին: Մասնակցության հայտը չեղարկելու դեպքում կանխավճարը չի փոխհատուցվում:
Դիմումը ներկայացնելու վերջնաժամկետ
Դիմում -բլանկը ներկայացնելու վերջնաժամկետն է ՝ 05.06.16
Մասնակիցները ծրագրում ընդգրկվելու մասին կտեղեկանան էլեկտրոնային հասցեի միջոցով մինչև 17.06.16:

Մասնակիցների ընտրության իրականացման համար կիրառվող չափորոշիչներ


1) դիմորդի կրթական մակարդակը և փորձառությունը (ներկայիս աշխատանքի առնչությունը քննարկման ենթակա թեմաների հետ )
2) աշխարհագրորեն մասնակիցների հավասարակշիռ տեղաբաշխում (տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ոչ/անդամակցություն, տեղաբաշխում ըստ մայրցամաքների, նախկինում մասնակցության հայտ չներկայացրած երկրների ներգրավում)
3)հավասարաչափ տեղաբաշխում ըստ մասնագիտական առաջնահերթության (տնտեսագիտություն , շրջակա միջավաjրի պահպանության մեթոդաբանություն, իրավաբանություն , հանրային կառավարում և այլն )
Բացի այդ, ծրագրին մասնակցության միևնույն արտոնություններն ունենալու դեպքում, առավելությունը տրվում է այնպիսի պրոֆիլների ընտրությանը , որոնք մասնագիտացված են խնայողական արտադրության ոլորտի կարգավորման տարբեր սեկտորների հետ , օրինակ ՝ ջրային ցիրկուլյացիայի , էներգիայի, թափոնների վերամշակում:
Դասախոսություննրը կներառեն հետևյալ ասպեկտները.
-կանոնակարգման մեխանիզմներ , խթանիչ միջոցներ
- բնական/օրինական մենաշնորհներ և շուկայական հարաբերություններ
- տեղի մակարդակով կանոնակարգող պատկան մարմիններ , հարկադիր մարմիններ
- կանոնակարգվող թիրախային կետեր ՝առաջարկ/պահանջարկ, գնագոյացում, եկամուտ, արտադրանքի որակ
- կանոնակարգման տնտեսագիտական վերլուծություն հանրային և մասնավոր ծախքեր, արդյունաբերության տնտեսական վերլուծություն, կապիտալ ներդրումներ, բյուջետավորում և ռիսկերի վերլուծություն
- կանոնակարգման քաղաքականության մշակում
2. մասնավոր դեպքերի ուսումնասիրություն և դասախոսություններ հրավիրված մասնագետների կողմից
- ուսումնասիրություններ ըստ սեկտորների (ջրային ռեսուրսների , քաղաքային թափոնների վերամշակում և կարգավորում և այլն)
- հետազոտություններ ըստ երկրների
- դասախոսություններ հատուկ հրավիրված մասնագետների կողմից
3. տեղում խմբային աշխատանքների իրականացում և ավարտական զեկույցի ցուցադրում

Գրանցման համար խնդրում ենք ուղարկեք անգլերեն լեզվով ինքնակենսագրական info@maxwork.am էլ. հասցեին՝վերնագրում նշելով "Թուրին , Իտալիա"
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu