Աշխատանք ծրագրավորողների համար Գերմանիայում - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Աշխատանք ծրագրավորողների համար Գերմանիայում


Մաքս Ուորք ընկերությունը առաջարկ է ստացել Գերմանական կազմակերպությունից: Կազմակերպությանը, որը Գործում է Գերմանիայում (http://www.stadt-schoeneck.de/) և Չեխիայում, անհրաժեշտ են ծրագրավորողներ JAVA, HTML 5 ծրագրերի իմացությամբ, Cloud, Frontend, Server մասնագիտացմամբ, այլ ծրագրերի իմացությունը խրախուսվում է: Կազմակերպությունը տրամադրում է կացարան, աշխատավարձը ամսական 2000-3000 եվրո: Անհրաժեշտ պայմաններն են նշված ծրագրերի իմացություն, կրթություն տվյալ բնագավառում, դիպլոմի առկայություն, աշխատանքային փորձ տվյալ բնագավառում ( ցանկալի է), անգլերեն լեզվի իմացություն: Դիմումների համար անհրաժեշտ է լրացնել ինքնակենսագրական նամակ, դիմումի հարցաթերթիկներ ՝ լեզուների իմացության, աշխատանքային փորձի և կրթության վերաբերյալ, որոնք կարող եք ստանալ մեր գրասենյակից, առաջին փուլը հաղթահարելուց հետո կլինի նաև սքայփ հարցազրույց հրավիրող կազմակերպության ներկայացուցչի հետ :

.Հիմնական դրույթներ՝
-Բնակարանների տրամադրում Schöneck քաղաքում:
-Հատուկ թեմաներով դասընթացներ/սեմինարներ տեղի կունենան Փիլզեն քաղաքում(Չեխիա) ՝ 0.5- 1 տարի: ( Դասընթացները անց են կացվելու զուգահեռ աշխատանքին , միտված են աշխատակիցներին ծանոթացնելու տվյալ կազմակերպության աշխատանքային փիլիսոփայությանը, մոտեցումներին, ադապտացնելու աշխատակիցներին տվյալ միջավայրին, ծանոթացնելու աշխատանքի տարբեր նրբություններին):
-Կազմակերպությունը բնակարանի ծախսը հոգում է առաջին տարում, հետագայում ՝ պայմանագրային, կրկին հնարավոր է :
-Փորձաշրջանը՝ 6 ամիս
- Աշխատանքային ժամաքանակը՝ 40 ժամ / շաբաթ
- Հանգստյան 26 օր / տարի
- Աշխատավարձ՝ կախված է փորձի մակարդակով՝ 3.500 եվրո (կեղտոտ) մաքուր – 2400 Եվրո
- Ճկուն աշխատանքային ժամերը
- Գործատուն տրամադրում է անվճար խմիչքներ, թարմ սնունդ, ակտիվ ծրագրեր, սպորտ, մերսումներ, առողջապահական ստուգումներ աշխատանքային ժամերի ընթացքում:
Աշխատանքի նկարագրությունը, մանրամասնությունները

Java-ի մասնագետ / տղա կամ աղջիկ / Java developer - project (m/f):

Պարտականություններ ՝

• Հաճախորդի հատուկ բիզնես-ծրագրերի մշակում և ձևավորում (դիզայն) , դրանց ապահովումը նաև համացանցում: 
• Ստեղծել և ներկայացնել ծրագրերի զարգացման թեստեր: 
• Վերլուծել և փաստաթղթավորել հաճախորդի նամակները: 
• Գրել տեխնիկական փաստաթղթերը: 
• Հրահանգել և սովորեցնել աշխատակիցներին զարգացման միջավայրին: 
• Կատարել ծախսերի վերլուծություն և համակարգել պահանջները ղեկավարության և գործընկերների հետ:
 
Ձեր անձնական տվյալները ՝

• Բարձրագույն կրթություն համակարգչային ոլորտում կամ նմանատիպ կրթությունը կլինի առավելություն: 
• Իդեալական լայն փորձ սիստեմատիկ ծրագրի զարգացման մեջ:
• Ընթացիկ գիտելիքներ տեխնոլոգիաների շրջանակներում ինչպիսիք են ` Eclipse, Maven, SVN, JUnit, Web Services, SQL, GWT, JPA, Swing, Hibernate; CI (Jenkins, Nexus), Oracle (DBMS) :
• Գերազանց վերլուծական գիտելիքներ և կոնցեպտուալ կարողություններ:
• Անգլերենի լավ իմացություն ( խոսակցական և գրավոր):
• Հաճույք ստանալ նորարական զարգացող լուծումներով ինչպես միջազգային թիմի մի մասնիկ:

HTML5/JS մասնագետ , արտաքին և ներքին ձևավորում ,տղա կամ աղջիկ / HTML5/JS Developer - frontend/backend (m/f):

Պարտավորություններ`

• Միջազգային առևտրական ցանցերի դիմումների մշակում:
• Վերլուծություն, դիզայն հատուկ լուծումների ներդրում:
• Ժամանակակից տեխնոլոգիաների մշակում կապված ` SAP միջավայրի հետ: 
• Աշխատանք՝ միջազգային արտադրողական թիմի մեջ:
Հմտություններ (գիտելիքներ) և որակավորումներ: 
• Պարտադիր տեխնիկական դաշտի բարձրագույն կրթություն (ծրագրային ապահովվուման իմացությունը ցանկալի է):
• JavaSript, HTML5, UI5, SAP UI5, CSS jQuery, AJAX and Cordova/PhoneGap - ի իմացություն: 
• ABAP, SAP Gateway, Gateway Service Builder, SAP NetWeaver, SAP Hana, oDATA and REST-ի իմացություն:
• Java-ի իմացությունը առավելություն է: 
• Անգլերեն և գերմաներեն լեզուների հաղորդակցական իմացություն ( ամենօրյա օգտագործում):
• Վերլուծական մտածողություն: 
• Թիմում աշխատելու կարողություն:
• Անկախություն և պատասխանատվություն: 


Մենք առաջարկում ենք դժվարին դինամիկ աշխատանքային միջավայր գերազանց հեռանկարային հնարավորություններով : Մեր աշխատանքային գաղափարը հիմնված է համատեղ բարեկամական աշխատանքի , նորագույն ստեղծարար մտածողության նոր իդեաների և ճկուն աշխատելավոճի վրա: Եթե մենք շարժեցինք Ձեր հետաքրքրությունը ` մենք անհամբեր սպասում ենք ստանալու Ձեր դիմումը ` նշելով Ձեր աշխատավարձի ակնկալիքները և Ձեր սկսելու ամենավաղ ամսաթիվը:
Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu