Work and Study Կանադա - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Work and Study Կանադա

Կանադա
Բացահայտել նոր մայրցամաք, կատարելագործել անգլերենի իմացությունը, աշխատանքային փորձ ձեռք բերել ամենազարգացած երկրներից մեկում և ամսական վաստակել 1840 կանադական դոլարից սկսած գումար: Սրանք բոլորը այն առավելություններն են, որոնք Ձեզ կընձեռի  " Work and Study " Կանադա ծրագիրը:
Կանադա – ուղղություն, որ ներկայումս առաջացնում է մեծ հետաքրքրություն երիտասարդների շրջանում: Այս երկրի մասին զանազան ուշագրավ հոդվածներ և կարծիքներ են ձևավորվել, իսկ դրա մասին անցկացվող սեմինարները մեծ քանակությամբ մարդկանց լսարան են հավաքում , և դա պատահական չէ, քանի որ այս ամենից բացի Կանադան համարվում է բնակության համար ամենաբարենպաստ վայրերից մեկը; Այն մեծ դռներ է բացում օտարերկրյա ուսանողների առջև:

Սովորի՛ր և աշխատի՛ր Կանադայում
Դժվար չէ կռահել վերնագրից , որ ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից . աշխատանք և ուսուցում: ՈՒսուցումն իրականացվում է Կանադայի քոլեջներից մեկում և ներառում է ինչպես լեզվի , այնպես էլ մասնագիտական կրթություն: Լեզվի ուսուցումը թույլ է տալիս հնարավորինս արագ ադապտացվել անգլախոս միջավայրին, իսկ մասնագիտականը ՝ միջազգային դիպլոմ ձեռոք բերել և մրցունակ դառնալ միջազգային աշխատաշուկայում:
Ծրագրին դիմող յուրաքանչյուր մասնակից ստանում է Կանադայում աշխատանքի թույլտվություն: Գլխավոր առավելությունն այն է, որ ուսանողը ինքն է որոշում ,  որտեղ և ինչպես նա կաշխատի, քանի որ ծրագիրը սահմանափակման ոչ մի շրջանակների մեջ չի դնում ուսանողին, և, որ ամենահաճելին է, Կանադայում նվազագույն աշխատավարձը կազմում է 11.5 կանադական $/ ժամում , այսինքն՝ ամսական սկսած 1800 կանադական $ ից 8 ժամյա աշխատանքային օրվա պայմաններում :

 " Work and Study " Կանադա ծրագիրը իր տեսակի մեջ եզակի է: Իր մատչելիության շնորհիվ այն բավարարում է շատ պահանջարկներ և համարվում է առաջին քայլը տարբեր նպատակների իրագործման համար:   Ցանկանու՞մ եք սովորել անգլերեն և կատարելագործել լեզվի իմացությունը: Ծրագրի լեզվի ուսուցման մասը կօգնի Ձեզ այդ հարցում: Ցանկանում եք ընդունվել բուհ արտերկրում, սակայն չգիտեք որ երկիրն ու համալսարանն ընտրե՞լ: Ծրագրի շարունակականությունը թույլ կտա վարժվել Կանադայի կենսակերպին ,և եթե հավանեք այն, ապա անձամբ կարող եք հաճախել տարբեր բուհեր, ծանոթանալ պայմաններին և ընտրել Ձեզ համար ամենահարմար տարբերակը:
Եթե սիրում եք ճանապարհորդել, ձգտում աշխատել և փորձառություն ձեռք բերել, ապա այս ծրագիրը Ձեզ համար է: Ինչ նպատակներ էլ Ձեր առջև դնեք, կհասնեք դրանց մինիմալ ծախսեր կատարելով. չէ՞ որ աշխատելով 11.5կանադական $ օր/ժամ հեշտությամբ կվերադարձնեք ծրագրի համար կատարված ծախսերը:

Կրթություն Կանադայում
Արդեն երկար տարիներ Կանադան հանդիսանում է բարձրագույն ուսուցման որակով համաշխարհային առաջատար երկրներից մեկը , և եթե անգամ վարկանիշով այն զգալիորեն զիջում է Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին, ապա արժեքով այն ավելի գրավիչ է իր մրցակիցների համեմատությամբ: Այդ իսկ պատճառով, չնայած ծրագրի բարձր արժեքին՝ Դուք անկասկած կկատարելագործեք Ձեր լեզվի հմտությունները և արդյունքում ձեռք կբերեք որակյալ և մասնագիտական կրթություն, ինչն էլ կհավաստի միջազգային դիպլոմը: Ձեզ համար հասանելի կլինեն այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են, օրինակ՝ աշխատակազմի ղեկավարում, միջազգային մարքեթինգ, միջազգային առևտուր: Չնայած որակյալ կրթության ձգտման այն Ձեզնից շատ ժամանակ չի խլի: Դասերը կավարտվեն կեսօրին , և օրվա հաջորդ կեսը կարող եք անցկացել ըստ Ձեր հայեցողության՝ վատնելով ժամանակը հանգստի և զվարճանքի կամ աշխատանքի վրա:

" Work and Study " Կանադա ծրագրի կրթական մասը Ձեր նպատակի իրագործման միայն առաջին քայլն է: Շնորհիվ Կանադայի իմիգրացիոն ծառայությունների մեջ նորամուծությունների ՝ծրագրի ավարտից հետո յուրաքանչյուր մասնակից կարող է երկարացնել երկրում գտնվելու իր օրինական իրավունքը, ինչը հնարավոր է իրականացնել մի քանի եղանակով: Ամենահայտնի տարբերակներից է ուսումնառության շարունակումը Կանադայի պետական բուհում, որի արդյունքում կստանաք տեղական անձնագիր ինչպես նաև աշխատանքային հրավեր:
Մենք չենք հոգնի կրկնել, որ Կանադան ամենազարգացած և բնակություն հաստատելու համար հեռանկարային երկրներից է: Հանցագործության մակարդակը մինիմալ է: Կանադայի բնակչությունը աչքի է ընկնում կրթության բարձր մակարդակով: Քաղաքացիները այստեղ ստանում են որակյալ անվճար բժշկական ծառայություն , ցածր չեն վարձատրվում և նախընտրում են գնալ աշխատանքի հեծանիվով: Այս ամենը կարող եք զգալ և տեսնել ՝ դառնալով "  Work and Study " Կանադա ծրագրի դիմորդ: Առաջին օրը կրթական հաստատությունում կանցկացվի ուսանողների թեստավորում, կորոշվի լեզվի իմացության մակարդակը, կիրականացվի ուսանողների խմբավորում և ճանաչողական այց Տորոնտո: Առաջին 4 շաբաթվա ընթացքում կսովորեք անգլերեն, որից հետո կանցեք մասնագիտական դասերի ուսուցմանը: Ուսման համար տրամադրվում է 15 ժամ/շաբաթական կամ երեք ժամ օրական:
Ձեր աշխատանքը
Տորոնտո - մեծ քաղաք, Կանադայի գործարար հատված և տուրիստական հայտնի ուղղություն: Այդ իսկ պատճառով այստեղ աշխատատեղերի պակաս չի լինում: Ծրագրի յուրաքանչյուր մասնակից հեշտությամբ կգտնի աշխատանք իր ճաշակով; Մասնակիցները կարող են իրենց հույսը դնել հյուրանոցյին և ռեստորանային բիզնեսի վրա: Կանադայում նվազագույն աշխատավարձը 11,5 CAD/ժամ: Աշխատանքի թույլտվություն Դուք կստանաք Կանադայում ուսումը սկսելուց անմիջապես 4 շաբաթ հետո, սակայն աշխատանք պետք է սկսել փնտրել հենց առաջին օրից:

Հանգստյան օրերին, երբ ազատ կլինեք, կարող եք ճանապարհորդել: Տորոնտոյից ոչ այնքան հեռու գտնվում է Նիագարայի ջրվեժը , իսկ Տորոնտոյից դեպի Նյու Յուրք 600 կմ է: 
Դիմելու ընթացակարգ.

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել մի քանի փուլերով:
• Լրացնել գրանցման թերթիկը
• Վճարել գրանցման գումարը՝ 19.000 ռուբլուն համարժեք դրամ , կնքել պայմանագիր : Այս գումարը չի վերադարձվում , քանի որ դրա մեջ մտնում է հրավերի գումարը, Ձեր բոլոր փաստաթղթերի թարգմանությունը անգլերենով, մուտքի արտոնագրերի համար անկետայի լրացումը և Ձեր անձնագրի առաքումը դեսպանատուն և հակառակը արագ փոստային ծառայության միջոցով ( DHL ) :
• Հանձնել ընդունելության թեստը
• Անցնել սկայպ հարցազրույց քոլեջի ներկայացուցչի հետ
• Վճարել դասընթացի գրանցման գումարը , 300 կանադական $ , այն ընդգրկված է ծրագրի ընդհանուր արժեքի մեջ , մուտքի արտոնագիրը ստանալուց հետո մասնակիցը վճարում է 4655 կանադական $ 4955 - ի փոխարեն
Դեսպանատան մուտքի գումարը 100 կանադական $ , մասնակիցը վճարում է առանձին / չի ընդգրկված ծրագրի ընդհանուր արժեքի մեջ
• Մուտքի արտոնագիր ստանալուց հետո մասնակիցը վճարում է 4655 կանադական $
• Գնել ավիատոմսը
• Նախկան մեկնելը անցնել թրեյնինգ և մեկնել:

Յուրաքանչյուր մասնակցի համար մենք պատրաստում ենք անհատական փաստաթղթերի փաթեթ, որը կնպաստի հյուպատոսի մոտ ճիշտ պատկերացումների ձևավորմանը դիմորդի մտադրությունների վերաբերյալ:
Փաստաթղթերի թարգմանություն անգլերեն, որ կիրականացվի արտոնագրված թարգմանչի կողմից:
Ծրագրի համար վճարումը կատարվում է ռուբլով, Сбербанк-ի տվյալ պահին սահմանած փոխարժեքով +3% փոխանցման համար:Անհրաժեշտ է անցնել նաև բժշկական զննություն Կանադայի դեսպանատան կողմից լիազորագրված կլինիկայում :

Մեկնում

Մինչև հրավերի ձեռքբերումը Ձեզ հետ կանցկացվի թրեյնինգ, որի ընթացքում կներկայացվեն բոլոր մանրամասները սպասվող ուղևորության, քոլեջում առաջին օրերի և Տորոնտոյում ապրելու այլ մանրամասների մասին:
Ճամպրուկի պատատոմ և մեկնում

Ծրագրի մասին հիմնական փաստեր

Տարիքը ՝ 18-26
Տևողությունը ՝ 34 շաբաթ
Անգլերենի միջինից բարձր իմացություն ՝ upper –intermediate and high
Ձևակերպման ժամանակահատված ՝ սկսած 2 ամիս
Արժեքը ՝ 4 955 Կանադական Դոլար
Դեսպանատուն դիմելիս մասնակցի հաշվին անհրաժեշտ է ներկայացնել 7000 ԱՄՆ $ , որը կարելի է հանել մուտքի արտոնագիր ստանալուց հետո , այն անհրաժեշտ է միայն մուտքի արտոնագիր ստանալու համար:

Առաջին 4 շաբաթվա ընթացքում դիմորդները կմասնակցեն լեզվի դասընթացներին և կփնտրեն աշխատանք: Հաջորդող 20 շաբաթվա ընթացքում կսովորեն քոլեջում ըստ մասնագիտության (հյուրանոցային և ռեստորանային գործ) և զուգահեռ կաշխատեն: (20 /ժամ շաբաթական) Վերջին 10 ը շաբաթը , երբ ազատ կլինեն դասերից աշխատանքային ժամերը կավելանան: Մասնակիցները կստանան խորհրդատվություն քոլեջի կողմից `որտեղ դիմել աշխատանքի համար, ինչպես անցնել հարցազրույցը, ինչպես գրել ռեզյումե:
Մինչ մեկնելը մասնակիցները անցնում են թեստավորում քոլեջի կողմից և եթե անգլերենի իմացությունը չի բավարարում մասնակիցը որոշում է `որտեղ շարունակի անգլերենի ուսուցումը `իր հայրենիքում կամ քոլեջում:
Հիշեցնենք, որ ուսանողները սկսում են աշխատել լեզվի կուրսերից հետո:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները կարող են ապրել ընտանիքում , որ կներառի երկուանգամյա սնունդ: Արժեքը մոտավորապես 190 կանադական $/ շաբաթական: 3 կամ 4 շաբաթ մնալուց հետո ուսանողը կարող է փոխել իր կեցության վայրը, օրինակ ` իր ընկերների հետ վարձակալել բնակարան , որը բավականին կկրճատի ծախսերը:

Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu