Work and Study Իռլանդիա - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Work and Study Իռլանդիա

Work and Study Իռլանդիա: 
Ծրագիր , որ եզակի հնարավորություն է տալիս լիարժեք տիրապետել անգլերեն լեզվին, աշխատանքի անգնահատելի փորձ ձեռք բերել և ապրել Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:
Իռլանդիան տեղակայված է նույնանուն կղզու վրա ՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում: Ծրագիրը Իռլանդիայի բազմաթիվ միջնադարյան ամրոցների, ձիավարության, ակտիվ հանգստի, գինետների, լեզվի դասերի բարձրագույն և որակյալ կրթության ամբողջությունն է: 
Մայրաքաղաքը Դուբլինն է , որտեղ տեղակայված է բնակչության ¾ մասը: ՈՒշագրավն այն է, որ Իռալնդիայի բնակչության մեծ մասը կազմում են երիտասարդները: Բնակիչների մեծամասնության միջին տարիքը 30 է: Դա պայմանավորված է նրանով, որ Իռլանդիան տարեկան 25 000 ից ավել օտարերկրյա ուսանողներ է հյուրընկալում:
Ծրագրի երկու հիմնական բաղկացուցիչ մասերն են կազմում ուսումը և աշխատանքը: Ծրագրի առաջին մասը ենթադրում է անգլերենի ուսուցում Դուբլինի լեզվի դպրոցներից մեկում շաբաթական 15 ժամ տևողությամբ, երկուշաբթիից ուրբաթ օրերին, առավոտյան կամ ցերեկային ժամերին:
Ծրագրի տևողությունը այն դարձնում է գրավիչ ինչպես ուսանողների , որոնք կարող են մասնակցել ծրագրին ամառային արձակուրդների ընթացքում, այնպես էլ  բուհը ավարտածների աչքին, որոնց ուսումը չի կապում հայրենիքի հետ և պատրաստ են մինչև 12 ամիս անցկացնել Իռլանդիայում: Դասերը անցկացվում են ոչ մեծ խմբերով՝ առավելագույնը 12 ուսանող: ՈՒսումնառության ընթացքում, ամեն օր դասերի ավարտից հետո դպրոցը կազմակերպում է մշակութային ծրագրեր՝ էքսկուրսիաներ, երեկույթներ, զբոսանքներ: Հանգստյան օրերին կազմակերպվում են մեկօրյա էքսկուրսիաներ Դուբլինով:
ՈՒսուցման հենց սկզբից դպրոցի դասերի հետ զուգահեռ մասնակիցները ձեռք են բերում ազատ ժամանակ աշխատելու հնարավորություն : Դասընթացի ավարտից հետո սկսվում են այսպես կոչված արձակուրդները, որոնց ընթացքում ուսանողները կարող են աշխատել 40 ժամ/շաբաթական: Շնորհիվ դասընթացների ճկուն գրաֆիկի, որի հիմքում ընկած է ուսանողի ցանկությունը, յուրաքանչյուր մասնակից կունենա բավարար ազատ ժամանակ աշխատելու համար:
Ծրագրի ամենամեծ առավելությունն այն է, որ ուսանողն ինքն է որոշում որտեղ և ինչպես աշխատել, քանի որ ոչ մի սահմանափակումներ նրա վրա չեն տարածվում: Իռլանդիայում նվազագույն աշխատավարձը կազմոււմ է 8,65 €/ժամ, որը կազմում է 346 €/շաբաթ կամ 1 384 € /ամիս: Աշխատանքի տեղավորման համար մասնակիցը ստանում է բոլոր անհրաժեշտ հրահանգները և նամակները դպրոցի կողմից:
Քանի որ ծրագիրը նախատեսված է երկարաժամկետ կեցության համար, որպես կանոն մասնակիցներին տրվում է կեցության 3 տարբերակներից մեկի ընտրության հնարավորություն առաջին 2-4 շաբաթվա համար, իսկ հետո ինքնուրույն, հիմնականում ընկերների հետ, վարձակալում են բնակարան կամ տուն: Առաջարկվող տարբերակներն են՝ ուսանողական հանրակացարան, հյուրընկալող ընտանիք երկուանգամյա սնունդով և հյուրընկալող ընտանիք երեքանգամյա սնունդով: Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի տեղեկատվություն ծրագրի անցկացման ամեն փուլում, մինչև ամենավերջին օրը Իռլանդիայում: Այս ամենն իրականցվում է շնորհիվ Դուբլինում ռուսախոս մենեջերի, որ պատրաստ է օգնել բոլոր մասնակիցներին, որոնք կհանդիպեն ինչ-ինչ դժվարությունների, օրինակ՝ լեզվական: Դպրոցի կողմից առաջարկվող կեցության տարբերակների գինը տատանվում է 115-200 € ի միջև շաբաթական: Վարձով բնակարանի արժեքը կախված է տեղադիրքից և մասնակիցների քանակից: Օրինակ՝ կարելի է դպրոցից ոչ հեռու վարձակալել բնակարան ամսական 800€ ով և գումարը բաժանել մասնակիցների միջև:

Ծրագրի բազմաթիվ առավելություններից է երկարաժամկետ ուսանողական վիզայի տրամադրումը , որ թույլ է տալիս աշխատել Իռլանդիայում գտնվելու ամբողջ ընթացքում, ինչպես նաև հատել Իռլանդիայի սահմանը այնքան որքան անհրաժեշտ է: Դա սկսում եք գնահատել այն ժամանակ, երբ իմանում եք , որ Դուբլինից ցանկացած եվրոպական մայրաքաղաք ավիատոմսը արժե 40 € ՈՒսանողական վիզայի մյուս առավելությունն այն է, որ Դուք կարող եք երկարացնել ժամկետը ՝ շարունակելով կրթությունը:
Այսպիսով, Ի՞նչն է դարձնում այս ծրագիրը այսքան գրավիչ: Ինչ են ձեռք բերում դիմորդները՝ մասնակցելով ծրագրին: Պատասխանն առավել քան գրավիչ է. նախ ՝լեզվի ուսուցում բնիկ լեզվակիրների միջավայրում և աշխատելու հնարավորություն: Մասնակիցների մեջ կարելի է առանձնացնել երեք հիմնական խմբեր, որոնք տարբեր նպատակներ են հետապնդում:
1 Բուհերի առկա բաժնում սովորող ուսանողներ, որոնց նպատակն է լեզվի խորը ուսումնասիրումը և աշխատանքը արձակուրդների ընթացքում:
2. Բուհերի հեռակա բաժնում սովորող ուսանողներ: Այս ուսանողները երկարաժամկետ մուլտիվիզայի շնորհիվ կարող են հատել Իռլանդիայի սահմանը բազմաթիվ անգամ ( իրենց երկրում քննությունները հանձնել)՝հետ վերադառնալու ակնկալիքով:
3 Բուհը ավարտած մասնակիցներ, որոնք որպես կանոն ընտրում են ծրագրին մասնակցության առավելագույն տևողությունը, քանի որ չունեն իրենց երկրում քննություններ հանձնելու անհրաժեշտություն:
Ծրագիրը Ձեզ համար կարող է ծառայել որպես առաջին քայլ Եվրոպայում կրթություն ստանալու համար: Մասնակցելով լեզվի դասընթացներին և աշխատանքային փորձ ձեռք բերելով՝ Դուք առանց դժվարության կարող եք շարունակել Ձեր ընթացիկ կրթությունը կամ նորից սկսել Իռլանդիայի քոլեջներից կամ համալսարաններից մեկում: Ծրագրին մասնակցության համար տրամադրված վիզան կարող եք երկարացնել առանց երկրից մեկնելու՝ օգտվելով միգրացիոն ծառայություններից: Այս ծրագիրը Ձեր առջև բացում է լայն դռներ, մնում է միայն օգտվել դրանցից:

Առաջին օրը դպրոցում իրականացնում են ուսանողների թեստավորում, խմբավորում ըստ լեզվի իմացության և Դուբլինով ճանաչողական այցի կազմակերպում: Դասերի տևողությունը 15 ժամ է շաբաթական և ըստ ձեր ցանկության անցկացվում են կամ օրվա առաջին կեսին կամ ճաշից հետո: Աշխատատեղերի դեֆիցիտ Դուբլինում չկա, մասնակիցները մեծամասնությունը գտնում են աշխատանք հենց առաջին շաբաթվա ընթացքում: Այստտեղ ամեն ինչ կախված է մասնակցի նախապատվությունից: 
Այն մասնակիցները, ովքեր ունեն ուսանողի կարգավիճակ իրենց երկրում, ժամանում են Իռլանդիա ամռանը և նախընտրում են աշխատել հյուրանոցա-ռեստորանային ոլորտում: Այն մասնակիցները , ովքեր արդեն իսկ ունեն մասնագիտական կրթություն հաճախ փնտրում են այնպիսի աշխատանք, որ անմիջական կապ կունենա իրենց մասնագիտության հետ: Ըստ Իռլանդիայում գործող օրենքի ուսման հետ մեկտեղ կարող եք աշխատել 20 ժամ շաբաթական, իսկ ուսման ավարտից հետո՝ 40:
Հանգստյան օրերին , երբ կլինեք ազատ, կարող եք շրջագայել: Իռլանդիան հայտնի է որպես զմրուխտե կղզի՝ շնորհիվ իր կանաչ բուսականության: Կղզին այնքան էլ մեծ չէ, այնպես որ կկարողանաք հետազոտել նրա ամեն մի անկյուն: Իսկ եթե նախօրոք հոգացել եք շենգեն վիզայի մասին, ապա Ձեզ համար բաց են եվրամիության բոլոր սահմանները:
Իռլանդիան ամենաէժան երկրներից չէ, բայց ոչ էլ ամենաթանկն է: ՈՒսանողը սննդի վրա միջինում ծախսում է 20-50 € շաբաթը: Իռլանդիայում փոխադրման միջոցները թանկ են, այդ իսկ պատճառով մասնակիցները այդ հարցի լուծումը գտնում են ընտրելով կեցություն դպրոցին մոտ, կամ գնելով հեծանիվ: Ընթացիկ ծախսերը հոգալու համար մասնակիցներին անհրաժեշտ է 90-150 € շաբաթական: Բջջային կապը կարժենա 10 €/ամիս , սակայն նույն գումարի չափով բջջային հեռախոսով ինտերնետի կիրառման մասին խոսք անգամ գնալ չի կարող. Մնացած ծախսերը իհարկե կապված են մասնակիցների պահանջմունքների և ցանկությունների հետ:

Դիմելու ընթացակարգ.
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել մի քանի փուլերով:
• Ամրագրել դասընթացը
• Հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը
• Ձևակերպել ուսանողական հրավեր դեպի Իռլանդիա
• Վճարել ծրագրի գումարը
• Գնել ավիատոմսը
• Նախկան մեկնելը անցնել թրեյնինգ և մեկնել:
Ինչպես դիմել ծրագրին
• Լրացնել գրանցման թերթիկը
• Կնքել պաայմանագիր

 Կատարել առաջին վճարումը , որի մեջ մտնում է հրավերի ձեռքբերման համար աշխատանքների իրականացում, Ձեր բոլոր փաստաթղթերի թարգմանությունը անգլերենով, մուտքի արտոնագրերի համար անկետայի լրացում , Ձեր անձնագրի առաքումը դեսպանատուն և հակառակը:

Հրավերի ձեռքբերման համար փաստաթղթերի հավաքագրում         
  • Յուրաքանչյուր մասնակցի համար մենք պատրաստում ենք անհատական փաստաթղթերի փաթեթ, որը կնպաստի հյուպատոսի մոտ ճիշտ պատկերացումների ձևավորմանը դիմորդի մտադրությունների վերաբերյալ :
  • Փաստաթղթերի թարգմանություն անգլերենով , որ կիրականացվի արտոնագրված թարգմանչի կողմից:
  • Վճարում  ծրագրի համար 2 940 € և բժշկական ապահովագրության համար 186€: Վճարումը կատարվում է ռուբլով Сбербанк-ի(Խնայբանկ) տվյալ պահին սահմանած փոխարժեքով +3%  փոխանցման համար:
Մեկնում:
  • Մինչև հրավերի ձեռքբերումը Ձեզ հետ կանցկացվի թրեյնինգ, որի ընթացքում կներկայացվեն բոլոր մանրամասները սպասվող ուղևորության,  քոլեջում առաջին օրերի և Իռլանդիայում ապրելու այլ մանրամասների մասին:


Հիմնական փաստեր ծրագրի մասին
  • Տարիքը ՝ 18-26
  • Տևողությունը՝ 24 շաբաթ
  • Արժեքը ՝ 2 940 €
  • Անգլերենի իմացության ցանկացած մակարդակ
  • Փաստաթղթերի ձևակերպում ՝ 3 ամիս
Կեցություն հնարավոր է ընտանիքում առանց սննդի, որ մոտավորապես կարժենա 110եվրո/շաբաթ, և երկուանգամյա սնունդով մոտ 190եվրո:
6 ամսվա ընթացքում ուսանողները կսովորեն և կաշխատեն: Վերջին 2 ամիսը կարող են ժամանակը տրամադրել միայն աշխատանքին:

Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu