Work and Study , Նոր Զելանդիա - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Work and Study , Նոր Զելանդիա

Նոր Զելանդիան մի զարմանահրաշ երկիր է , որ ապշեցնում է իր կենդանական աշխարհի բազմազանությամբ, բարձր կյանքի որակով և կենսամակարդակով:
Work and Study Նոր Զելանդիա
Հիանալի հնարավորություն ուղևորվել աշխարհի ծայրը , սովորել անգլերեն, գումար աշխատել և ճաշակել նորզելանդական կյանքը: Քչերը Ձեր ծանոթներից, ընկերներից և բարեկամներից կարող են պարծենալ , որ եղել են Նոր Զելանդիայում: Իսկ լինել այստեղ, անպայման հարկավոր է:Այն հայտնի է անհավանական բնության գեղեցկությամբ, անկրկնելի լանդշաֆտների բազմազանությամբ, որոնք ծառայել են որպես բնական դեկորացիաներ <<Մատանիների տիրակալը>> ֆիլմի նկարահանման համար:
  
Չնայած իր հեռավորությանն ու ոչ մեծ չափի՝ Նոր Զելանդիան համարվում է զարգացած երկիր և առաջատար դիրք է գրավում բնակչության կենսամակարդակով և որակյալ կրթությամբ: Բնակչության 70 % ը կազմում են եվրոպացիները, մասնավորապես Մեծ Բրիտանիայից եկած:
Ինչպես ծրագրի վերնագիրն է հուշում, այն բաղկացած է երկու մասից, որ ենթադրում է աշխատանք և ուսուցում: Կրթական մասը իրենից ներկայացնում է ինտենսիվ լեզվի դասընթացներ Օքլենդի կամ Վելլինգտոնի լեզվական դպրոցներից մեկում: Անգլերենի դասերը անցկացվում են շաբաթական հինգ օր, և, Ձեզ վրա անմնացորդ աշխատելով միայն, կարճ ժամանակում կյուրացնեք լեզուն՝ անգամ մինիմալ գիտելիքներով ծրագրին դիմելու դեպքում: Իսկ եթե Դուք ունենաք անգլերենի բավարար գիտելիքներ, ապա կարող եք ընտրել ավելի հետաքրքիր տարբերակ , օրինակ՝ IELTS և TOEFL միջազգային քննությունների համար պատրաստման դասընթացներ կամ որոշակի բնագավառի անգլերենի խորացված կուրսեր:

Ծրագրի երկրորդ բաղկացուցիչ մասը աշխատանքն է, որ բացառիկ հնարավորություն է ընձեռում միջազգային աշխատանքային փորձ ձեռք բերել, ինչպես նաև հետ վերադարձնել ծրագրի համար կատարված ծախսերը; Մասնակիցները իրավունք են ստանում աշխատելու հենց առաջին իսկ օրից: Եթե Ձեր անգլերենի գիտելիքները բավարար են ,ապա կարող եք սկսել աշխատանքը ուսման հետ զուգահեռ: Ի դեպ, մասնակիցն ինքն է ընտրում իր աշխատանքը, ինչն էլ համարվում է ծրագրի առավելությունը, քանի որ աշխատատեղերի ընտրության հարցում ոչ մի սահմանափակում չի դրվում:
 
Դա նշանակում է, որ կարող եք աշխատանք փնտրել ինչպես միջազգային հյուրանոցային ցանցերում, այնպես էլ ըստ Ձեր մասնագիտության:
Նոր Զելանդիան դասվում է դինամիկ զարգացող երկրների շարքին, ինչի համար հարկավոր են երիտասարդ և մեծ հեռանկարներ խոստացող մասնագետներ: Հենց այդ պատճառով Նոր Զելանդիայի համալսարանները տարեցտարի ավելի ու ավելի օտարերկրյա ուսանողների են ընդունում և նրանց համար ստեղծում բոլոր նպաստավոր պայմանները: Համալսարանները առաջարկում են զանազան մասնագիտություններ և ուղղություններ դպրոցների կամ բուհերի շրջանավարտների համար: Բացի ուսումնառության ընթացքում աշխատելուց՝ ուսանողները կարող են օգտվել բազմաթիվ վճարովի կամ անվճար մասնագիտական փորձաշրջան անցնելու հնարավորություններից, որոնց արդյունքում ձեռք կբերեն անգնահատելի աշխատանքային փորձ և մեծ պահանջարկ կվայելեն միջազգային աշխատանքային շուկայում ծրագրի ավարտից հետո:

Նոր Զելանդիայում բուհ ընդունվելու համար ուսանողը պետք է հանձնի անգլերենի գիտելիքները ստուգող միջազգային քննություն՝ IELTS: Եթե արդյունքները գոհացուցիչ չեն , ապա Work and Study Նոր Զելանդիա ծրագիրը Ձեզ կօգնի այդ հարցում: Շնորհիվ ծրագրի կրթական մասի՝Դուք կպատրաստվեք քննությանը, ինչպես նաև մինչ բուհ ընդունվելը կգտնեք աշխատանք:
Ավանդաբար հյուիսային կիսագնդի բնակչության համար Նոր Զելանդիան համարվում է զբոսաշրջային ուղղություն, որ ասես գոյություն ունի, բայց անհավանական հեռու է:

Նոր Զելանդիայում ամեն ինչ արվում է ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր բնակչության բարօրության համար: Հանցագործության դեպքերը շատ քիչ են, անգործության մակարդակը ՝մինիմալ, իսկ կենսամակարդակը ՝շատ բարձր: Չնայած Նոր Զելանդիայում ստացած կրթությունը բարձր է գնահատվում ամբողջ աշխարհում՝ օտարերկրյա ուսանողները , բուհն ավարտելուց հետո չեն շտապում վերադառնալ հայրենիք կամ այլ երկիր մեկնել, նրանցից շատերը հաստատվում են հենց Նոր Զելանդիայում:
Զարգացած ենթակառուցվածքներ, ժամանակակից քաղաքներ ,հարուստ մշակույթ, ինչպես նաև բարձր և ներկայումս պարբերաբար զարգացող կրթության մակարդակ: Այս ամենի շնորհիվ Նոր Զելանդիան գտնվում է զարգացած երկրների հետ հավասար դիրքերում : Բնակչության մեծամասնությունը կազմում են երիտասարդները՝շնորհիվ ամենամյա օտարերկրյա ուսանողների հյուրընկալմանը: Միգրացիոն ծառայությունների կողմից որդեգրված քաղաքականությունը, թույլ է տալիս ցանկացած ուսանողի զգալ իրեն ազատ և հարմարավետ:

Դիմելու ընթացակարգ

• Լրացնել գրանցման թերթիկը
• Կնքել պայմանագիր
• Կատարել առաջին վճարումը 19 000 ռուբլի, որի մեջ մտնում է հրավերի ձեռքբերման համար աշխատանքների իրականացում, Ձեր բոլոր փաստաթղթերի թարգմանությունը անգլերենով, մուտքի արտոնագրերի համար անկետայի լրացում , Ձեր անձնագրի առաքումը դեսպանատուն և հակառակը:

Հրավերի ձեռքբերման համար փաստաթղթերի հավաքագրում
 
• Յուրաքանչյուր մասնակցի համար մենք պատրաստում ենք անհատական փաստաթղթերի փաթեթ, որը կնպաստի հյուպատոսի մոտ ճիշտ պատկերացումների ձևավորմանը դիմորդի մտադրությունների վերաբերյալ :
• Փաստաթղթերի թարգմանություն անգլերենով , որ կիրականացվի արտոնագրված թարգմանչի կողմից:
• Վճարում ծրագրի համար 5 640 նոր զելանդական դոլար : Վճարումը կատարվում է ռուբլով Сбербанк-ի(Խնայբանկ) տվյալ պահին սահմանած փոխարժեքով +3% փոխանցման համար:
Մեկնում:
• Մինչև հրավերի ձեռքբերումը Ձեզ հետ կանցկացվի թրեյնինգ, որի ընթացքում կներկայացվեն բոլոր մանրամասները սպասվող ուղևորության, քոլեջում առաջին օրերի և Նոր Զելանդիայում ապրելու այլ մանրամասների մասին:
Հիմնական փաստեր ծրագրի մասին
Տարիքը ՝ 18-34
Տևողություն ՝ սկսած 16 շաբաթից
Անգլերենի իմացություն սկսնակ և բարձր (սկսնակները հենց առաջին օրից չեն կարող աշխատանք գտնել)
Ծրագրի արժեքը ՝ 5640 նոր զելանդական դոլար 
Աշխատավարձը նվազագույնը 15 նոր զելանդական դոլար 

Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu