Work and Travel ԱՄՆ - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Work and Travel ԱՄՆ

Երևի թե բազմիցս լսած կլինեք Work and Travel USA ծրագրի մասին Ձեր ընկերներից, հարազատներից ու բարեկամներից, և զարմանալի չէ, քանզի այն վերջին տասնամյակի ճանաչված ուսանողական ծրագրերից է: Այն Ձեզ հնարավորություն է ընձեռում անցկացնել արձակուրդները ԱՄՆում `օվկիանոսի ափին, աշխատել ամերիկացիների և ձեզ նման ուսանողների հետ կողք-կողքի , վաստակել գումար , բարելավել լեզվի իմացությունը, ունենալ անմոռանալի ուղևորություն և զգալ իրական ազատությունը:
ԱՄՆ –երկիր , որ կարիք չունի ներկայացման , որի մասին կարելի է լսել տարբեր իրարամերժ կարծիքներ: Անհերքելի փաստ է, որ ԱՄՆ-ն ներկայիս ամենազարգացած երկրներից մեկն է , համաշխարհային ֆինանսական և ֆիլմարտադրության կենտրոնը և միշտ մնում է տարբեր տարիքային ու թիրախային խմբերի ուշադրության կենտրոնում:  
Շնորհիվ տարածքային մեծության , կլիմայական գոտիների բազմազանության , այն մեծ հետաքրքրության օբյեկտ է հանդիսանում յուրաքանչյուրի համար իր մեծ բազմամշակութային մեգապոլինսերով, տասնյակ զվարճանքի այգիներով, առևտրի կենտրոններով և շատ ու շատ այլ գրավչություններով , որոնք թվարկման կարիք չունեն: Work and Travel USA Ձեզ հնարավորություն է ընձեռում ոչ միայն տեսնել   այս ամենը մինիմալ ֆինասական ծախսերով, այլև վայելել դրանք հենց տեղում: Ամեն տարի այս ծրագրով ԱՄՆ են մեկնում տասնյակ հազարավոր ուսանողներ տարբեր երկրներից:
 Ցավոք ,ոչ բոլոր ուսանողներին է հասոանելի այս ծրագրի բուն էությունը: Անցյալ դարի վաղ հիսունական թվականներին ԱՄՆ պետական դեպարտամենտը ծրագիր մշակեց, որ ամբողջ աշխարհի ուսանողներին թույլ էր տալիս ծանոթանալ ԱՄՆ –ի մշակույթի հետ և հակառակը ՝ իրազեկել սեփական երկրի քաղաքացիներին այլ մշակույթների մասին:Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի հովանավորության ներքո և մինչ օրս ծրագրի հիմանական նպատակը համարվում է   ազգամիջյան մշակույթների փոխանակումը: Ծրագրի շրջանակներում մշակութային փոխանակման մի մասն է կազմում  բացարձակապես օրինական աշխատանքի իրականացումը:
 
<<Ինչի՞ համար աշխատել և ի՞նչ նպատակ հետապնդել>> յուրաքանչյուր մասնակից որոշում է ինքը: Ոմանք ծրագրին մասնակցում են մասնագիտական կամ միջմշակութային փորձառության, օտարերկրացիների հետ շփման արդյունքում լեզվի իմացության բարելավման համար : Մյուսները ցանկանում են կուտակել գումար և վատնել զվարճությունների ,շրջագայությունների վրա: Բարեբախտաբար, այս տարբերակներից և ցանկացածի իրականացումը հնարավոր է դառնում Work and Travel USA ծրագրի շրջանակներում : 
Նվազագույն աշխատավարձի չափը կազմում է 7,25 $/ժամ: Միջինում ուսանողները աշխատում են 8$ ից 12$ /ժամ: Շաբաթական նվազագույն աշխատանքային ժամերը 32 են , իսկ առավելագույնի համար սահմանափակում չկա; Այսինքն ՝ ինչ նպատակ էլ հետապնդեք, Դուք կարող եք ինքնուրույն կարգավորել Ձեր շահույթը, և սա համարվում է ծրագրի հիմնական առավելություններից մեկը: Հստակ իմանալ շահույթի չափը, սովորել կարգավորել ծախսերը և կատարել առաջին քայլը ֆինանսապես անկախ դառնալու համար:
Կարիք չկա այս ծրագիրը ընդունել միայն որպես գումար վաստակելու միջոց, չէ՞ որ Դուք ԱՄՆ-ում եք անցկացնելու մի ամբողջ ամառ, իսկ դա նշանակում է , որ Ձեզ համար բաց են բոլոր հորիզոնները: Խոսքը բնավ մանրուքների մասին չէ. ինչպիսիք են օրինակ՝ անվճար ինտերնետ ամեն անկյունում, շրջապատի սիրալիր և բարեհամբույր վերաբերմունք, այլ այն մասին, որ Դուք, ինքներդ, ինքնուրույն կառուցում եք Ձեր կյանքը:
Հերթական հանգստյան օրերը հնարավոր է անցկացնել ընկերների հետ ,այցելել թեմատիկ այգիներ,օվկիանոսի առափնյա հատված , ինչու չէ նաև հարևան քաղաք կամ նահանգ:Իսկ ծրագրի ավարտին հնարավոր է կազմակերպել մեգա-տուր ամբողջ Ամերիկայով: Հնարավոր է վարձակալել մեքենա և ընկերների հետ շրջագայել՝ ինքնուրույն որոշելով ՝որտեղ կանգ առնել, գիշերել , ուտել կամ ամրագրել հատուկ փաթեթ՝ չանհանգստանալով երթուղու մասին: Որ տարբերակն էլ որ ընտրեք, միևնույնն է կտեսնեք հիմնական տեսարժան վայրերը՝ Մեծ Կանիոն, Հոլիվուդը՝ աստղերի արահետով, Նիագարայի ջրվեժը, Նյու-Յորքը՝ ազատության արձանով և այլն:
Ինչպես արդեն նշեցինք, Work and Travel USA ծրագիրը լայն հնարավորություններ է տալիս ուսանողներին ,և նրա էությունը միշտ մնում է անփոփոխ՝ աշխատանք և շրջագայությույուն;

 Ծրագրի առավելությունները:

• Կենտրոնացում ծրագրի որակական կողմի, ոչ թե մասնակիցների թվաքանակի վրա: Ծրագրին մասնակցում են միայն այն ուսանողները , ովքեր համապատասխանում են ԱՄՆ պետդեպարտամենտի և դեսպանատան կողմից ներկայացվող պահանջներին:
• Անգլերեն լեզվի բարելավում ընդամենը մի քանի ամսում: Մասնակիցների հետ կանցկացվի հարցազրույց լեզվի իմացության մակարդակը որոշելու համար, ոչ բավարար արդյունքի դեպքում ուսանողներին կառաջարկեն անգլերենի դասընթացներ Work and Travel USA ծրագրին մասնակցելու համար:
• Ապահով և արդյունավետ աշխատանք ԱՄՆ-ում: Մասնակիցները աշխատանքի հրավեր են ստանում գործատուի հետ սկայպ հարցազրոևյց անցնելուց հետո: Բոլոր գործատուները լիազորագրված են հովանավորող կազմակերպության կողմից և պարբերաբար ենթարկվում են ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հավելյալ ստուգման:
• Մուտքի արտոնագրի ձեռքբերումը մեր հաջողության գրավականն է: Մասնակիցների հետ պարբերաբար կանցկացվեն թրեյնինգներ ԱՄՆ դեսպանատանը հրավեր ստանալու հնարավորությունները առավելագույնի հասցնելու համար:

Ծրագրին մասնակցության պարտադիր չափորոշիչներ .

  • 18 - 24 տարեկան 
  • 1-ին , 2-րդ , 3-րդ կուրսի , առկա բաժնի ուսանողները , անգլերենի միջին իմացությամբ 
  • Ծրագրի անցկացման ժամանակահատվածը ` 15 մայիս— 15 սեպտեմբեր
  • Արժեքը ` 1450 $, որ ներառում է աշխատանքի տեղավորման գործընթացը, հրավերը , ծրագրի գումարը:
Դիմել կարող եք բոլոր ամիսներին :

Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu