Աշխատանք Ֆրանսիայում - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Աշխատանք Ֆրանսիայում

Տևողությունը ՝ 2-ից 3 ամիս
Տարիք 18-26
Աշխատանք Ֆրանսիայում բարձրագույն կրթությամբ, ֆրանսերենի միջին իմացությամբ ուսանողների համար:ՈՒսանողները կստանան օրինական աշխատելու իրավունք:Յուրաքանչյուր գործատու տալիս է մեկ աշխատանքային թույլտվություն, աշխատանքը փոխելու դեպքում ուսանողը ստիպված կլինի ստանալ մեկ այլ աշխ. թույլտվություն:Շաբաթվա մեջ երկու օր աշխատողները ազատ կլինեն, որի ընթացքում հնարավորություն կունենան ծանոթանալ երկրի մշակույթին, այցելել թանգարաններ, թատրոններ կինոներ, մասնակցել բազմաթիվ հետաքրքրաշարժ միջոցառումների, այցելել տարբեր ժամանցային վայրեր, բարելավվել լեզվի իմացության մակարդակը, այս ամենը հնարավոր է նաև իրականացնել աշխատանքից հետո ազատ ժամանակ : 
Նվազագույն աշխատավարձը 9.61 € է ժամը, շաբաթական աշխատաժամերը ՝ 40 ժամ , սակայն ամսական պետք է վճարել հարկեր ՝ աշխատավարձի 23%ը: Աշխատավարձը կփոխանցվի բանկային հաշվին(բոլոր ուսանողները կունենան հաշվեհամար բանկում) : Բնակարանի վարձակալության գները տատանվում են 450 € և 600 € ի միջև ամսական (ամրագրելու համար մեկ ամսվա կանխավճար պետք է վճարել, որը վերջում կփոխհատուցվի 300 €) : ՈՒսանողներին անհրաժեշտ կլինի շաբաթական 200 € ամենօրյա ծախսերը հոգալու համար, քանի որ աշխատավարձը տրվում է ամսվա վերջում:
Աշխատանքի ոլորտները
Աշխատանք ռեստորանում, ընդունարանում, տնային տնտեսություն, վաճառք, սննդի ոլորտ, անիմացիա, հյուրանոցում, մատուցող և այլն :
Տեղանք ՝ Փարիզ, կամ մոտակայքում:

Ամհրաժեշտ փաստաթղթեր

Ստորագրված պայմանագիր
• Գրանցման ձևաթուղթը տպված և ստորագրված
• Ռեզյումե ֆրանսերենով և լուսանկարով ռեզյումեի մեջ նշելով աշխատանքային փորձը
• 2 մոտիվացիոն նամակ մեկը գործատուի մյուսը գործընկեր կազմակերպության համար
• Ուսանողական քարտը և դրա թարգմանված ֆրանսերեն տարբերակը
• Անձնագրի պատճեն
• Լուսանկար
• Միջազգային ուսանողական քարտի պատճեն
• Ծննդյան վկայական ֆրանսերենով )
Հարցազրույց ֆրանսերենով

Ծրագրի արժեքը ՝ 1300 €.

Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu