Working Holiday - Max Work

Go to content

Գլխավոր մենյու

Working Holiday

Աշխատանքային ծրագիր  Working Holiday  Գերմանիայում , միայն ուսանողների համար:
Վերջապես միջազգային  Working Holiday  ծրագիրը իրականացվում է նաև Հայաստանում Մաքս Ուորք ընկերության շնորհիվ :
Տևողությունը` 3 ամիս (որոշ դեպքերում հնարավոր է նաև 12 ամիս):
Ոլորտները ՝ տուրիզմ  , գյուղատնտեսություն, խոհարարություն և այլ:
Տարիքային սահմանափակում ` 18-30 տ.
Աշխատավարձը` ժամը 8.50 - 9.50 եվրո , կախված գործատուից :
Աշխատաժամերը՝ շաբաթական 20- 40 ժամ:


Պարտադիր պայմաններ ` գերմաներեն լեզվի B1 կամ A2 մակարդակի իմացություն
հատուկ նախապատվություն է տրվում տուրիզմի ոլորտի ուսանողներին , քանզի ծրագիրը նպատակ ունի նաև զարգացնել տուրիզմը:
Անցկացման վայրը ՝ Գերմանիայի ամբողջ տարածքով:
Ծրագրի ընդհանուր բնութագիրը՝
Ծրագրի շրջանակներում ուսանողը մեկնում է Գերմանիա ամառային կամ ձմեռային արձակուրդների ժամանակ , աշխատում ցանկության դեպքում իր մասնագիտությամբ , եթե տվյալ պահին առկա է իր մասնագիտությամբ աշխատատեղ , ստանում պրակտիկ գիտելիքներ , ուսումնասիրում Գերմանիայի փորձը տվյալ աշխատանքային ոլորտում և վերադառնում Հայաստան: 

Նախապես ծրագրի մասնակիցները տեղեկանում են իրենց աշխատավայրի և աշխատանքային պայմաններին ( աշխատավարձ , աշխատաժամերին ) , անցնում են սքայփով հարցազրույց մեր գործընկեր կազմակերպության ապա նաև իրենց գործատուի հետ , որից հետո կնքվում է աշխատանքային պայմանագիր : Նշենք նաև , որ ցանկացած ուսանող կարող է մասնակցել այս ծրագրին և աշխատել տարբեր բնագավառներում անկախ իր մասնագիտությունից և կարող է նաև աշխատել իր մասնագիտությամբ , կախված առկա աշխատատեղերից:
Ծրագրին մասնակցելու պայմաններն են ՝

  • 18-30 տարեկան աղջիկ կամ տղա

  • Գերմաներենի Ա2 կամ Բ1 մակարդակ ( վկայական պարտադիր չէ )

  • Գրանցված ուսանող , ( համալսարան , քոլեջ )

  • Բժշկակա ապահովագրություն


Աշխատանքի ուղղվածությունները՝

  • Հյուրընկլության կենտրոններ
  • Զբոսաշրջություն
  • Զբոսայգիներում 
  • Գյուղատնտեսության մեջ

Տևողությունը ՝

  • Սովորաբար ծրագիրը նախատեսված է այնքան ժամանակով , որքան տվյալ մասնակցի բուհը կամ քոլեջը պաշտոնապես արձակուրդ է տրամադրում , ամռանը կամ ձմռանը: Մոտավորապես 3 ամիս :

Վճարները ՝

600 եվրոին համարժեք ՀՀ դրամ , նախապես վճարվում է և կնքվում է պայմանագիր Մաքս Ուորք ընկերության հետ: Որից հետո ընկերությունը կապ է հաստատում գործընկեր կազմակերպության հետ , ով տրամադրում է աշխատանքը մասնակցին :
Աշխատանքը մասնակցի կողմից հավանության արժանանալու դեպքում , ընկերությունը հավաքում է ամբողջ թղթերի փաթեթը , ինչ անհրաժեշտ է մասնակցին դեսպանատուն դիմելու համար և նախապատրաստում է մասնակցին դեսպանատան հարցազրույցին :
Մասնակիցը դիմում է դեսպանատուն , որտեղ վճարում է 60 եվրո դեսպանատան տուրքը :


Ճանապարհածախսը  հոգում է մասնակիցը :

Մեկնելիս անհրաժեշտ է մասնակցին  500-700 եվրո գումար , առաջին ամսվա ծախսերը հոգալու համար , մինչ աշխատավարձը ստանալը: Այս գումարը անհրաժեշտ է այն դեպքում եթե Ձեզ հրավիրող գործատուն չի հոգում Ձեր կացարանի հարցը , սակայն շատ գործատուներ տրամադրում են կացարան:

Աշխատանքային պայմանները ՝

  • Աշխատաժամերը 20-40 աշխատանքային ժամ

  • Աշխատավարձը նվազագույնը 8,50 եվրո

  • Որոշ գործատուներ տրամադրում են կացարան և սնունդ աշխատավայրի մոտակայքում , կացարանը կարող է լինել նաև հյուրընկալ ընտանիք:

Առցանց կարող եք գրանցվել այստեղ
 
Copyright 2015. All rights reserved.
Back to content | Back to main menu