Անցնել բովանդակությանը

Camp USA - Max Work

Բացակայած ընտրանքները
ԹՈՒՅԼ ՏՈՒՐ, ՈՐՊԵՍԶԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՍԿՍՎԵՆ
Camp USA
Դարձիր ջոկատավար ԱՄՆ-ում

Պատրաստվիր անցկացնել անմոռանալի ամառ Ամերիկայում
Ի սկզբանե ցանկանում ենք նշել, որ սա մշակութային փոխանակման ծրագիր է, որը նրանց համար է,  ովքեր ցանկանում են ծանոթանալ ամերիկյան մշակույթին, ամերիկյան ճամբարների կենցաղին,  ճամփորդել, ձեռք բերել նոր փորձ, բացահայտել նորը, հետաքրքիր արկածներ ունենալ, ունենալ անմոռանալի ամառ, ձեռք բերել ընկերներ, ստեղծել հնարավորություններ, բարելավել անգլերեն լեզվի մակարդակը: Ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցին մինչև 8 շաբաթ ժամկետով մեկնել ԱՄՆ և ճամբարում աշխատել, որպես ջոկատավար և ստանալ գրպանի գումար. Նվազագույնը՝ 2250$, միջինը 3500-4500 $, առավելագույնը մինչև 8500$ ամբողջ ընթացքի համար(կրթաթոշակի չափը որոշվում է, երբ արդեն լինում է հրավիրող ճամբարը,  մասնակիցը իմանում է թե կոնկրետ որքան է պատրաստվում վճարել ճամբարը, համաձայնում, ապա նոր պայմանագիր կնքում տվյալ ճամբարի հետ): Այսինքն ծրագիրը չի ենթադրում, որ մասնակիցը պետք է մեկնի մեծ գումարներ վաստակելու, կամ մեկնի աշխատելու իր մասնագիտությամբ: Ծրագրի դեպքում մասնակիցը ստանում է J-1 exchange visitor visa, որի համապատասխանում է մշակությաին փոխանակման ծրագրերին և մասնակիցը հնարավորություն չունի այն երկարացնելու կամ փոխարինելու այլ վիզայի տեսակով:
Ծրագրի բովադակությունը:
Եթե համառոտ, ծրագրի շրջանակներում մասնակիցը մեկնում է ԱՄՆ և ճամբարում աշխատում որպես ջոկատավար: Ճամբարները տեղակայված են ԱՄՆ տարբեր նահանգներում, ճամբարի մասին ինֆորմացիան, ինչպես նաև պարտականությունների, գրպանի գումարի մասին և մնացած բոլոր պայմանների մասին ինֆորմացիան մասնակիցը իմանում է նախապես, ունենում է ճամբարը ընտրելու հնարավորություն, ամբողջական ինֆորմացիան ստանալուց հետո, եթե ճամբարի պայմանները բավարարում են, մասնակիցը նաև կնքում է պայմանագիր ճամբարի հետ: Այս ամենը իրականացվում է նախապես մասնակցի համար ակտիվացրած հատուկ հարթակում, որտեղ գրանցված են լիոնւմ նաև ճամբարները, և հնարավորություն են ունենում կապվել մասնակցի հետ:  
Ծրագրի ապահովությունը:
CAMP USA ծրագիրը դա ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հովանավորվող պետական exchange visitor ծրագրերից մեկն է, ամբողջությամբ գտնվում է ԱՄՆ պետդեպարտամենտի ենթակայության տակ, իրականացնող կազմակերպությունները՝ այդ թվում մեր գործընկերը, ստանում են հատուկ թույլտվություն, որպեսզի իրականացնեն ծրագիրը: ԱՄՆ ում մասնակիցը հնարավորություն ունի դիմել 24/7 ռեժիմով մեր գործընկեր կազմակերպությանը,  զանգահարելով թեժ գիծ +1-310-421-0107, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտ՝ Website: https://j1visa.state.gov/ Email: jvisas@state.gov Address: U.S. Department of State Office of Private Sector Exchange Designation  Private Sector Programs Division ECA/EC/D/PS - SA-4E, Room E-B001 2201 C Street NW Washington, DC 20520  You may also contact the US Department of State Emergency Hotline at any time: +1- 866-283-9090:  ծայրահեղ հրատապ դեպքերում իհարկե 911:  Ծրագրի ամբողջ ընթացքում մասնակիցը նաև մեզ հետ է կապի մեջ լինում:  
Ծրագրի վճարները:
Ծրագրի մասնակցության վճարը կազմում է 500 $: Գումարը վճարվում է մաս-մաս, 100 $ (այս գումարը վերադարձի ենթակա չէ) վճարվում է նախապես՝ գրանցվելիս, պայմանագիր կնքելիս, 100$ մասնակցի պահանջներին համապատասխան ճամբար գտնելուց հետո (վերադարձի ենթակա չէ) և 300 $ մուտքի արտոնագիրը (վիզան) ստանալուց հետո:
Այլ վճարներ՝ կատարվող մասնակցի կողմից:
Դեսպանատուն -185 $
Ավիատոմս դեպի ԱՄՆ և հակառակ ուղղությամբ ` վաղ ամրագրման դեպքում սկսած 700 $ ից՝ https://www.momondo.com/flight-search/EVN-NYC/2023-06-01/2023-08-02?sort=bestflight_a
Մեկնելուց պարտադիր է, որպեսզի մասնակիցը հետը գումար ունենա 300-500 $, չնախատեսված ծախսերի համար:



Ինչ է տալիս ծրագիրը և ինչ ծախսեր է ներառում`
1. Կացարան, սնունդ
2. Ապահովագրություն
3. 30 օրյա պատուհան ծրագրի ավարտից հետո ԱՄՆ-ում շրջագայելու համար
4. Գրպանի գումար 2250-8500 $ ամբողջ ընթացքի համար:
Իսկ ոչ նյութական թե ինչ կտա Ձեզ ծրագիրը, բնականաբար հսկայական փորձ, ճամփորդություն,  հնարավորություն այցելել ԱՄՆ տեսարժան վայրեր, նոր հետաքրքիր արկածներ, ձեռք բերել նոր ընկերներ, զարգացնել հմտություններ, զարգացնել անգլերեն լեզվի մակարդակը, ունենալ չկրկնվող,  խենթ և անմոռանալի ամառ, ստեղծել հնարավորություններ ինքներդ Ձեզ համար, ապագայի պլանները իրականացնելու համար: Ծրագրի տևողությունը՝ ստանդարտ ծրագիրը սովորաբար տևում է 8-9 շաբաթ մասնակցի պարտականությունները անգլ.  7:00AM - Wake up! Make sure your campers are ready for the day. 7:30AM - Breakfast (Traditional American  breakfast: pancakes, eggs, toast, fruit, bacon, sausage..yum!) 8:00AM - First activity of the day. 9:00AM - Second activity 10:00AM - Third activity 11:00AM - Break/Free time 12:00PM - Lunch (Sandwiches, pastas,  salad etc) 1:00PM - Mail/packages/rest time 2:00PM - Fourth activity 3:00PM - Fifth activity 4:00PM - Sixth  activity 5:00PM - Break/Free time 6:00PM - Dinner (BBQ, pizza, salad, hamburgers etc) 7:00PM - Evening  activity 8:00PM - Group evening activity 9:00PM - Return to cabins, get ready for bed 10:00PM - Lights out!  Ճամբարների տեսակները Ճամբարները կարող են լինել տարբեր տեսակ, ինչպես դասական ճամբարներ, այնպես էլ թեմատիկ ուղղվածության ճամբարներ, սպորտային ճամբարներ, ընտրությունը կատարվում է նախապես,  մինչև մասնակցի մեկնելը իր համար նախատեսվախ առցանց հարթակում: Ինչպես նաև ճամբարները լիում են ամբողջօրյա, և կեսօրյա, սա նույնպես մասնակիցը իմանում է նախապես:
ԱՐԻ ԿԵՐՏԵԼՈՒ ՔՈ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ
 
Ինչպես է կատարվում ճամբարի ընտրությունը: Առցանց հարթակում մասնակցի համար ակտիվացվում է պրոֆիլը և մասնակցի պրոֆիլը դառնում է տեսանելի նույն հարթակում գրանցված ճամբարների համար: Ճամբարը հավանում է մասնակցին և նրան ուղարկում հայտ հարցազրույցի, մասնակիցը ստանում է իրեն հավանած ճամբարի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան, բոլոր պայմանները և որոշում մասնակցել հարցազրույցին թե մերժել հայտը, հավանելու դեպքում արդեն տեղի է ունենում հարցազրույց, որից հետո ճամբարը հաստատում է դիմորդի մասնակցությունը, մերժելու դեպքում մասնակիցը սպասում է մինչև այլ ճամբար կրկին հայտ ուղարկի:
Դիեմլու պայմանները:
մասնակցի տարիքը՝ 18-30  
Սեռը՝ ար/իգ
Անգլերենի մակարդակը՝ ազատ հաղորդակցվող
Երեխաների հետ աշխատելու փորձ։
Արի բացահայտելու ԱՄՆ-ն մեզ հետ
Դիմելու ընթացակարգը:
Անհրաժեշտ է մոտենալ գրասենյակ անձնագրով և գումարով, կնքել պայմանագիր, կատարել վճարի առաջին մասը 100 $ համարժեք ՀՀ դրամով հաշվեհամարին փոխանցման միջոցով, որից հետո մենք Ձեզ համար կակտիվացնենք առցանց հարթակը, որտեղ անհրաժեշտ կլինի ներբեռնել Ձեր փաստաթղթերը, և Ձեզ հետ մեր գործընկերները կկազմակերպեն հարցազրույց անգլերեն լեզվով այնուհետև, երբ կգտնեք Ձեզ համապատասխան ճամբար վճարվում է գումարի հաջորդ մասը՝ ևս 100 $ համարժեք ՀՀ դրամով:  Ձեզ կուղարկվի հրավերը՝ DS-2019 ձևը, որը թողարկվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հատուկ այս ծրագրի մասնակիցների համար՝ սահմանափակ քանակով: Մեր մասնագետները նախապատրաստում են մասնակցին ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելուն, հավաքագրում փաստաթղթերը, նախապատրաստում հարցազրույցի, ամրագրում մոտքի օր: Մուտքի արտոնագրի դրական պատասխանից հետո՝ մասնակիցը վճարում է ծրագրի վճարի վերջին մասը՝ 300 $ և պատրաստվում մեկնման:


Info@maxwork.am
+374 55 66 05 85
Հետ՝ բովանդակությանը