Անցնել բովանդակությանը

Teacher Exchange USA - Max Work

Բացակայած ընտրանքները
Սովորելը ամբողջ կյանքի ճամփորդություն է
Teacher Exchange ԱՄՆ
Կրթությունը կանչում է քեզ

Դասավանդիր ի սրտե
“Teacher exchange” ծրագիրը, մշակութային փոխանակման ծրագիր է ԱՄՆ ում, որի շնորհիվ դիմորդը, ով համապատասխանում է ծրագրի պահանջներին, մեկնում է ԱՄՆ և դասավանդում դպրոցներում։
 
Ծրագրի շրջանակներում, դիմորդը պարտադիր պետք է ունենա մասնագիտական բարձրագույն կրթություն, դիպլոմ, 2 տարվա աշխատանքային փորձ և դիմելու պահին ունենա զբաղվածություն որպես ուսուցիչ/ուսուցչուհի լիարժեք գրանցված աշխատող հանդիսանա։ Օնլայն հարթակներում դասավանդող ուսուցիչները չեն դիտարկվում, որպես թեկնածու, նախապատվությունը տրվում է պետական կառույցներում դասավանդող մասնագետներին։
 
Աշխատավայրը:
 
Դպրոցները, հիմնականում պետական, սակայն կան նաև ոչ պետական դպրոցներ, ամերիկյան սովորական դպրոցներ են, բոլոր իրենց չափանիշներով առանց, որևէ առանձնահատկությունների։ Գտնվում են տարբեր քաղաքներում և նահանգներում, ընտրությունը կատարվում է հետևյալ կերպ, դպրոցը տեսնում է մասնակցի պրոֆիլը, նախապես մեր կողմից ակտիվացված հարթակում, որը գտնվում է մեր գործընկեր կազմակերպության կայքում և ուղարկում է մասնակցին հայտ, որ հետաքրքրված է, մասնակիցը տեսնում է ամբողջական ինֆորմացիան իրենով հետաքրքրված դպրոցի մասին և որոշում կայացնում, համաձայնում կամ մերժում, մերժելու դեպքում սպասում է, մինչև նոր դպրոց կհետաքրքրվի և հայտ կուղարկի։
Աշակերտների տարիքը: Նախադպրոցական, կրտսեր դպրոցական, ավագ դպրոցականներ։
 
Վիզայի տեսակը: J-1 exchange visitor visa, տրվում է 3 տարով, հետագայում երկարաձգելու հնարավորությամբ ևս 2 տարով։
 
Մասնակցի տարիքը։ Ծրագիրը տարիքային սահմանափակում չունի, սակայն դպրոցները ընտրություն կատարելիս նախապատվությունը տալիս են 24-45 տ․ ուսուցիչների։
 
Աշխատաժամերը՝ շաբաթական 32 ժամ։
 
Ապահովագրությունը՝ սովորաբար հոգում է գործատուն։
 
Կացարանը՝ հոգում է մասնակիցը
 
Մասնակիցը տարվա մեջ աշխատում է 10 ամիս, 2 ամիս արձակուրդ, սակայն այդ երկու ամսվա համար նույնպես վարձատրվում է։
 
Աշխատավարձը՝ տարեկան 60․000 $ (կեղտոտ)+ բոնուսներ
 
Աշխատավարձը ամեն տարի հունվարից մի փոքր բարձրանում է:
 
Մեկնումը:
 
Տոմսը դեպի ԱՄՆ վերցնում է մասնակիցը, մեկնումը յուրաքանչյուր տարվա հուլիս ամսին է, դիմումները ընդունվում են մինչ այդ։
Մանկավարժի աշխատանքը քո սրտի աշխատանքն է
 Ընտանիք։ Մեկնումից հետո, մասնակցի ընտանիքի անդամները նույնպես կարող են միանալ մասնակցին, արդեն J-2 տեսակի վիզայով, ամուսնու/կնոջ պարագայում ԱՄՆ ժամանելուց հետո, կարող է դիմել աշխատանքի թույլտվություն ստանալ և նույնպես աշխատել։ Մասնակիցը մեկնում է հուլիս ամսին, իսկ ընտանիքի անդամները նրան միանում են հոկտեմբեր/նոյեմբեր ամսին։

 
Առավել պահանջարկված են հետևյալ առարկաների ուսուցիչները:
 
1․Մաթեմատիկական առարկաներ
 
2․Բնագիտական առարկաներ
 
4․Հատուկ կրթության մանկավարժ․( առավել պահանջարկված)
 
5․Իսպաներենի մանկավարժ
 
Առկա են նաև անգլերենի ուսուցիչների հաստիքներ։
 
 
Ֆինանսական մասը՝
 
Ծրագրի արժեքը կազմում է 4000 $, գումարը վճարվում է մաս-մաս՝  նախապես Պայմանագիրը կնքելիս կատարվում է 100 $ համարժեք ՀՀ դրամ վճարը,(վերադարձի ենթակա չէ), որից հետո մասնակցի համար ակտիվացվում է առցանց հարթակ, դպրոցներից առաջարկներ ստանալու համար: Հրավիրող դպրոցի կողմից Պայմանագիրը կնքելուց հետո մասնակիցը կատարում է վճարի հաջորդ մասը՝ 500$ (վերադարձի ենթակա չէ), մուտքի արտոնագիրը (վիզան) ստանալուց հետո մասնակիցը կատարում է վճարի հաջորդ մասը՝ 400$ համարժեք ՀՀ դրամ, իսկ ծրագրի վճարի մնացած մասը՝ 3000 $-ը, մասնակիցը վճարում է ԱՄՆ մեկնելուց հետո՝ ամսական մարումներով,  10 ամիս վճարելով ամսական 300$: Այլ ծախսեր. դեսպանատան վճար 185 $ + 250$, ավիատոմս՝ միակողմանի, վաղ ամրագրման դեպքում 500-600$։
 
Վճարման կարգը, մասնակիցը վճարում է նախնական վճարը 100 $ համարժեք ՀՀ դրամ,  կնքում պայմանագիր  և մենք գրանցում ենք նրան հատուկ իր համար նախատեսված հարթակում, որտեղ հետագայում ստանում է աշխատանքային առաջարկները։ Աշխատանքի առաջարկը ստանալուց հետ, երկուստեք դիմորդի մեկնումը տվյալ դպրոց հաստատվելուց հետո, կատարվում է մյուս վճարը՝ 500 $, մուտքի արտոնագիրը ստանալուց հետո՝ ևս 400 $, իսկ մնացած վճարը արդեն կատարվում է ԱՄՆ մեկնելուց հետո՝ ամսական մարումներով։
 
Գործում են բոլոր վճարված գումարների վերադարձի պայմաններ, կախված տարբեր պատճառներով ծրագրի չեղարկման կամ վիզայի մերժման դեպքում:
Դասավանդիր և ոգեշնչիր մյուսներին



Info@maxwork.am
+374 55 66 05 85
Հետ՝ բովանդակությանը