Անցնել բովանդակությանը

High school exchange USA - Max Work

Բացակայած ընտրանքները
J-1 Ավագ դպրոցի փոխանակման ծրագիր ԱՄՆ
Աշակերտները կարող են մասնակցել ավագ դպրոցի փոխանակման ծրագրին, մեկնելով և սովորելով ԱՄՆ ավագ դպրոցում մինչև մեկ տարի: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու են դեռահասները որոշում դառնալ փոխանակման ծրագրի մասնակից, օրինակ՝ ծանոթանալ նոր  մշակույթի, բարելավել անգլերենի հմտությունները, ապրել ամերիկյան ընտանիքում և սովորել ավագ դպրոցում, դառնալ ավելի հասուն ևինքնուրույն ձեռք բերել նոր ընկերներ: Հավանաբար շատերդ եք լսել ամերիկյան FLEX ծրագրի մասին, որը կառավարության դրամաշնորհով է իրականացվում, մրցութային կարգով է, ոչ բոլորն են շահում և հաղթողների համար ֆինանսավորումը  ամբողջությամբ հոգում է ԱՄՆ կառավարության FLEX ծրագիրը: J-1 Ավագ դպրոցի փոխանակման ծրագիրը դա նույնաբովանդակ ծրագիր է, տարբերությամբ որ ֆինանսավորումը կատարվում է մասնակցի կողմից, և կարող է դիմել ցանկացած աշակերտ, մրցութային կարգով չի իրականացվում: J-1 Ավագ դպրոցի փոխանակման ծրագիրը, դա նույնպես ԱՄՆ պետդեպարտամենտի հովանու ներքո իրականացվող ծրագիր է, և իրականացնող ամերիկայն կողմի կազմակերպությունները ստանում են թույլտվություն ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից: Մանրամասն կարող եք գտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հետևյալ հղմամբ՝ https://j1visa.state.gov/programs/secondary-school-student
Ծրագրի մասնակիցները 15-18 տարեկան աշակերտներ են, ովքեր ժամանում են օգոստոսին և մեկնում հունիսին, հավելյալ վճարի դիմաց, աշակերտ կարող է ընտրել թե որ նահանգում, քաղաքում իրեն տեղակայեն, այլապես աշակերտը տեղակայվում է ըստ կազմակերպության հայեցողության, որևէ ավագ դպրոցում՝ ԱՄՆ որևէ նահանգում՝ քաղաքում: Աշակերտը բնակվում է ամերիկայն հյուրընկալող ընտանիքում, ընտանիքը տրամադրում է կացարան և 3 անգամյա սնունդ: Աշակերտներին չի թույլատրվում անցնել ամբողջ դրույքով կամ կես դրույքով աշխատանքի, այնումանեայնիվ նրանք կարող են կատարել ոչ մշտական  բնույթի աշխատանքներ, օրավարձով: Աշակերտները ունենաում են տեղական տարածքային համակարգողներ և գործակալներ, ովքեր մշտապես կապի մեջ են մասնակիցների հետ, արագ արձագանքում են ցանկացած խնդիրների:
 
Ներկայացվոքղ պահանջներ՝
 
Տարիքը 15-18 տ.
 
Ուսուցչի կողմից տրված երաշխավորագիր
 
Վերջին տարիների գնահատականների միջինը
 
Վկայականի գնահատականները անգլերեն
 
Բավարար լուրջ վերաբերմունք ծրագրին մասնակցելու, օտար երկրում արագ հարմարվելու հմտություն, առաջիկա մարտահրավերները հաղթահարելու վճռականություն:
 
Անգլերեն մակարդակը Բ1/Բ2
 
 
 
Հյուրընկալող ընտանիքները
 
Ընտանիքները անցնում են հատուկ մանրակրկիտ ընտրություն մեր գործընկեր կազմակերպության կողմից, շատ ընտանիքներ ունեն հսկայական փորձ հյուրընկալելու մասնակիցներ, քանի որ երկար տարիներ մասնակցում են ծրագրին, որպես հյուրընկալող ընտանիք: Նրանք ոչ միայն տրամադրում են մասնակցին կացարան և սնունդ, այլ նաև ընտանեկան ջերմություն, օգնություն հաղթահարելու մեկ տարվա ընթացքում առաջացող տարբեր դժվարությունները: Մասնակիցները ունենում են նաև սեփական բժշկական ապահովագրությունը: Ապրելով ԱՄՆ ում աշակերտները  ունեն բոլոր այն իրավունքները և պարտականությունները ինչ ցանկացած ամերիկյան դեռահաս, իր ընտանիքում, ամբողջությամբ ընդգրկվելով ընտանիքի առօրյա կյանքին, պահպանելով ընտանիքի կանոնները և օգնելով ընտանիքին տնային գործերում:
 
Ընտանիքները համապատասխանում են բոլոր պահանջներին և պայմաններին, կարող են լինել երկու ծնողով ընտանիքներ կամ մեկ ծնողով, որոշները ունեն փոքր երեխաներ, ում համար հաճելի փորձ է մեծ քույր կամ եղբայր ունենալու: Ավելի հաճախ ընտանիքները չունեն երեխաներ, կամ երեխաներ բավական չափահաս են և առանձնացել են: Շատ ընտանիքներ աշխատում են տանից դուրս, չնայած բոլոր տարբերություններին բոլոր ընտանիքները ունեն մեկ ընդհանրություն նրանք ունեն բավական ջերմություն և սերը մասնակցին ընծայելու և ընդունելու որպես ընտանիքի անդամ: Բոլոր ընտանիքները կամավորներ են, և չեն վճարվում մասնակցի կամ կամզամկերպության կողմից, սակայն ստանում են ոչ նյութական հարստություն նոր մշակույթի ճանաչելու, մասնակիցների միջոցով աշխարհի տարբեր կետերը մերձեցնելու հնարավորություն:
 
Շատերին հետաքրքրում է, թե ինչպես է կատարվում ընտանիքի ընտրությւոնը: Ընտանիքների ընտրությունը կատարվում է բոլոր իրավական նորմերին համապատասխան ստուգելով ընտանիքի բոլոր անդամների դատվածության, հոգեկան և ֆիզիկական առողջության, մասին տեղեկատվության ստուգմամբ համապատասխան Պետական կառույցներում, ինչպես նաև տարածքային մենեջերի հարցազրույցի միջոցով պահպանելով ընտրության բոլոր պահանջները ԱՄՆ Պետդեպարտամենտի կանոնակարգերը տվյալ ծրագրի շրջանակներում:
 
 
Ձեր ավագ դպրոցը ԱՄՆ ում
 
Ամեն տարի ԱՄՆ ավագ դպրոցները հյուրընկալում են աշակերտներ ամբողջ աշխարհից տալով նրանց հնարավորությւոն ծանոթանալու ԱՄՆ մշակույթին, բացահայտելու ԱՄՆ-ն իրենց համար: Դա հնարավոր է դարձել ամերիկյան դպրոցների շնորհիվ, որոնք հասկանում են այդ առաքելության կարևորությունը և բաց են ընդունելու աշակերտների ամբողջ աշխարհից: Փոխանակման աշակերտները բերում են իրենց աշխարհայացքը դասասենյակ: Նրանք ներկայացնում են կրթական առանձնահտկությունները, և բերում են նոր տեսակետներ և դասընկերներին ներկայացնում իրենց մշակությը:
 
Ամերիկայն ավագ դպրոցները շատ տարբեր են, կախված նահանգներից և քաղաքներից թե իրենց չափերով, թե առարկաների բազմազանությամբ: Ձեր տարածքային համակարգող գործակալը կօգնի գրանցվելու, անհրաժեշտության դեպքում նաև դպրոցի ղեկավար կազմի հետ այլ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Աշակերտի դասարանը կորոշվի՝ դպրոցի ղեկավար կազմի կողմից՝ ելնելով նրա տարիքից, գնահատականների, լեզվի մակարդակի, նախկին կրթական տվյալների հիման վրա: Մեր գործընկեր կազմակերպությունը խորհուրդ է տալիս մասնակիցներին վերցնել նաև անգլերենի դասեր և ԱՄՆ պատմության դասեր, բնագիտության և մաթեմատիկայի դասեր, և այնպիսիս դասընթացներ, որոնք մասնակիցը իր մայր երկրում հնարավորությւոն չունի մասնակցել: Մեր գործընկեր կազմակերպությունը նաև խորհուրդ է տալիս լավ կազմակերպել օրվա ժամանակացույցը հաղթահարելու փորձառության մարտահրավերները: Մեր գործընկեր կազմակերպությւոնը պահանջում է աշակերտներից պահպանել բարձր առաջադիմություն:
 
Աշակերտներին խրախուսվում է մասնակցել իրենց հասանելի սպորտային, ակումբների և այլ սոցիալական միջոցառումների ամբողջ շարքին, քանի որ դա թույլ կտա աշակերտներին ավելի արագ և սահուն կերպով ինտեգրվել և հարմարվել իրենց նոր միջավայրին: Որոշ աշակերտների համար արտադասարանական ներգրավվածությունը դպրոցում կդառնա իրենց մշակութային փոխանակման փորձի կարևոր մասը: Ամերիկյան ավագ դպրոցները տարբերվում են արտադպրոցական հնարավորություններով, այնպես որ պատրաստ եղեք ճկուն լինել և փորձել նոր բաներ: Նաև տեղյակ եղեք, որ մարզական իրավունքը կամ մասնակցությունը երաշխավորված չէ:
 
 
ՁԵՐ՝ աշակերտների փոխանակման համայնքը ԱՄՆ ում
 
Աշակերտները հաճախ երազում են փոխանակման տարվա մասին այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Լոս Անջելեսը, Մայամին, Չիկագոն կամ Նյու Յորքը, կամ  քաղաքներ, որոնք նրանք տեսել են հեռուստացույցով կամ ֆիլմերում: Այնուամենայնիվ, Ամերիկայի և ամերիկացիների մասին շատ կարծիքներ կարող են հիմնված լինել կարծրատիպերի կամ կանխորոշված գաղափարների վրա: Շուտով դուք կզգաք իրականությունը այդ գաղափարների հետևում, և այն կարող է էապես տարբերվել այն ամենից, ինչ սպասում էիք: Շատ աշակերտներ հնարավոր է տեղակայվեն մեծ քաղաքներում, իսկ որոշները նաև փոքր քաղաքներում, նույնիսկ գյուղական վայրերում: Բայց երկուսն էլ ունեն իրենց առավելություններ.
 
-Մեծ քաղաքներում աշակերտները հաճախելով ավագ դպրոցներ հազարավոր աշակերտների հետ, ավելի շատ հնարավորություններ և տարբերակներ կստանա, միևնույն ժամանակ պետք է լինի շատ ակտիվ, հարմարվող և սոցալապես շփվող, որպեսզի հարմարվի միջավայրի կողմից իրեն պարտադրված ռիթմին, որը հաճախ շատ սթրեսային է լինում:
 
-Ավելի փոքր քաղաքներում ապրելը աշակերտի համար կառաջարկի ավելի հանգիստ փոխանակման փորձ, քանի որ հյուրընկալող ընտանիքի, ընկերների և դպրոցականների հետ անձնական հարաբերությունները ժամանակ կունենան խորանալու այս ավելի նվազ սթրեսային միջավայրում:
 
 
Հինգից տասը ամիս տնից հեռու լինելը կարող է դժվար լինել, հատկապես, եթե Ձեր ակնկալիքները չեն համապատասխանում իրականությանը և  չունեք  պատկերացում այն երկրի մշակույթի և միջավայրի մասին ուր պատրաստվում եք այցելել: Եթե պատրաստակամ եք   նոր բան փորձելու, փորձելու իքներդ ձեզ, ծանոթանալու նոր մշակույթի, սովորելու ապա վստահեցնում ենք, որ կունենաք հիանալի դպրոցական փորձ, որտեղ էլ որ ապրեք Ձեր փոխանակման ծրագրի  ընթացքում:
 
 
Ձեր տարածքային համակարգողը
 
Տարածքային համակարգողը, փոխանակման աշակերտի կարևորագույն կոնտակտն է ԱՄՆ ում և փոխանակման ծրագրի կարևորագույն մասը: Աշակերտները կարող են կապ հաստատել իրենց տարածքային համակարգողի հետ՝ խորհուրդներ ստանալու, հարցերին պատասխանելու, դասերի գրանցման հարցում օգնելու և իրենց հյուրընկալ ընտանիքի հետ գոհացուցիչ հարաբերություններ զարգացնելու հարցում:
 
Առնվազն ամիսը մեկ անգամ տարածքային համակարգողը կապ է հաստատում աշակերտի, հյուրընկալող ընտանիքի և դպրոցի հետ՝ քննարկելու վերջին փորձը և պատրաստելու ամսական առաջընթացի հաշվետվություն:
 
Տարածքային համակարգողը հաճախ ծրագրում է ճամփորդություններ և միջոցառումներ միևնույն տարածաշրջանում գտնվող աշակեևտների համար, իսկ երբեմն նաև շրջական նահանգներում  գտնվող մասնակիցների և այլ տարածքային համակարգողների հետ միասին:
 
 
Տարածքային համակարգողը զեկուցում է տարածաշրջանային մենեջերին, և եթե լրացուցիչ աջակցության կամ օգնության անհրաժեշտություն առաջանա, կապվում է աշակերտների աջակցության կենտրոնի հետ: Հերթապահ աշխատակցին միշտ կարելի է կապ հաստատել  անվճար հեռախոսահամարով 24/7:
 
 
Աշակերտների ժամանում, կողմնորոշում և տուրեր
 
Լոս Անջելես և Նյու Յորք
 
Աշակերտների ժամանման կողմնորոշումը-ը 4 օր/3 գիշեր կանգառ է, որն առաջարկում է «փափուկ վայրէջք» ԱՄՆ-ում նախքան Ձեր վերջնական նպատակակետ գնալը՝ ձեր հյուրընկալող ընտանիքին հանդիպելու համար: Կողմնորոշումները Ձեզ կներկայացնեն Ձեր հյուրընկալող համայնքը և ինչ ակնկալել ամերիկյան մշակույթից, ներառյալ տարբերությունները, որոնք դուք չեք տեսել ֆիլմերում կամ հեռուստատեսությամբ: Կեսօրից հետո մենք հանգստանում ենք և շրջում ենք ձեր ժամանած քաղաքում՝ տեսնելու հայտնի և տեսարժան վայրերը:
 
 
Ահա աշակերտների ժամանման կողմնորոշմանը մասնակցելու որոշ առավելություններ
 
 
-Դուք ժամանակ կունենաք հաղթահարելու ամենավատ jet lag-ը:
 
- Դուք կհանդիպեք փոխանակման այլ աշակերտների ամբողջ աշխարհից:
 
- 2 զվարճալի քաղաքային շրջագայություն՝ տեղական տեսարժան վայրեր:
 
- Կարճ կողմնորոշում ամենակարևոր թեմաների և ակնկալիքների շուրջ անցնելու համար:
 
-Անհատական ժամանակ անձնակազմի հետ անձնական հարցերի համար:
 
- Դուք ավելի լավ կպատրաստվեք փոխանակման փորձի լավ մեկնարկին:
 
-Դուք կզգաք Ձեզ ավելի թարմ և հանգիստ, երբ առաջին անգամ մեկնեք՝ հանդիպելու Ձեր հյուրընկալող ընտանիքին:
 
 
Շատ աշակերտների համար ժամանման կողմնորոշումը պարտադիր է և արդեն ներառված է նրանց փոխանակման փաթեթում, բայց մյուսների համար սա հավելում է, որը չպետք է բաց թողնել:
 
 
Եկեք միացե՛ք փոխանակման ծրագրի հազարավոր աշակերտներին, ովքեր սկսել են իրենց փորձը Ամերիկայում՝ մասնակցելով աշակերտների ժամանման այս հիանալի կողմնորոշումներից մեկին:
 
Ինչու է պետք ընտրել մեզ
 
Մեր գործընկերները ԱՄՆ ում հայտնի կազմակերպություններ են, որոնք ստացել են հավատարմագրում ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ունեն այս ծրագրի իրականացման հսկայական փորձ  ՝ սկսած 1980 թ.-Ից:
 
Անձնակազմն իսկապես հասկանում է այն մարտահրավերները, որոնց կարող են հանդիպել փոխանակման աշակերտները, թիմի անդամներից շատերն ապրել են արտասահմանում և սովորել այլ լեզու՝ միաժամանակ հաղթահարելով մշակութային տարբերությունները: Այս հասկացողությունն ու կարեկցանքը փոխանցվում են հաճախորդների բացառիկ սպասարկման միջոցով:
 
Բոլոր կազմակերպությունները  J-1 ծրագրերի հովանավոր են ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից լիցենզավորված: Համապատասխանում են կառավարության պահանջված բոլոր կանոնակարգերին, որոնք վստահեցնում են, որ  աշակերտները, գործընկերները և հյուրընկալող ընտանիքները ապահով և դրական փորձառություններ ունեն: Շատերը 1997թ.-ից հանդիսանում են Միջազգային կրթական և մշակութային փոխանակման դաշինքի (ԱԼԻԱՆՍ) անդամ: Ավելի քան 30 տարի  պահպանում են ամբողջական ցուցակը Միջազգային կրթական ճանապարհորդության ստանդարտների խորհրդում (CSIET):
 
Գրասենյակային ավելի քան 50 աշխատակիցներով և 500 տարածքայինն համակարգողներից բաղկացած թիմով  նվիրված են մասնակիցներին փորձառություններ տրամադրելուն, որոնք դրական ազդեցություն կունենան նրանց կյանքի վրա գալիք տարիների ընթացքում: Թիմը տարեկան ընդունում է ավելի քան 1500 աշակերտի` բոլոր 50 նահանգներում դպրոցական գործընկերների ցանցով: Աշակերտները գալիս են ավելի քան 40 երկրներից և վերահսկվում են ի վերապատրաստված տեղական համակարգողների և աջակցող դպրոցական խորհրդատուների կողմից:
 
Մեր գործընկերները առաջարկում են ավագ դպրոցականների փոխանակման երկու տարբերակ
 
1․ J-1 high school exchange Program USA այս դեպքում դպրոցի ընտրությունը կատարվում է պատահականության սկզբունքով, ծրագրի արժեքը կազմում է 12․000 $ + 250.000 ՀՀ դրամ, ներառում է բոլոր ծախսերը։
 
2․ F-1 High school exchange Program USA, այս պարագայում աշակերտը հնարավորությունի ընտրել իր նախընտրած նահանգը և քաղաքը, դպրոցը, արժեքը կազմում է 17․000 $ + 250.000 ՀՀ դրամ, չի ներառում ավիատոմսը դեպի ԱՄՆ։
 
Ծրագրին գրանցվելու համար անհրաժեշտ է կնքել պայմանագիր, վճարել նախնական 250․000 ՀՀ դրամ գումարը՝ փոխանցմամն կազմակերպությնա հաշվեհամարին, որից հետո մասնակիցը կստանա հրավեր ծրագրի հարթակում ներգրավվելու և ստեղծելու իր օգտահաշիվը։
Info@maxwork.am
+374 55 66 05 85
Հետ՝ բովանդակությանը