Բուժքույրերը մեր ամենօրյա հերոսներն են
Բուժքույր Գերմանիայում
Աշխատիր բուժքույր Գերմանիայում Max Work-ի հետ
Ներկայումս Գերմանիայում նկատվում է բուժքույրական աշխատանքի թափուր աշխատատեղերի աճ, և տարեցտարի այն ավելանում է։ Ուստի Գերմանիայի կառավարությունը այս թափուր աշխատատեղերի խնդիրը լուծելու համար, դիմում է օտարերկրյա աշխատակիցներով լրացնելու հնարավորությունը, այդ իսկ պատճառով, դյուրացվել է որպես բուժքույր մեկնելու մասնակցի վիզյաին պրոցեսը և վիզա ստանալը, և այնտեղ դիպլոմը ճանաչելու պրոցեսը և դրանց վճարները, և ստեղծվել են պայմաններ, որպեսզի մեկնող մասնակիցները հնարավորնիս հետաքրքրված լինեն այդ առաջարկներով։ Վերը նշված փոփոխությունները հետևյալն են, թե նախկինում դիպլոմը ճանաչելու պրոցեսը տևում էր մոտավոր 8 ամիս, ապա այժմ այն տևում է մինչև 3 ամիս, ընդ որում, մասնակիցը կարող է մեկնել Գերմանիա, աշխատել որպես բուժքրոջ օգնական, մինչև 3 ամիս, ապա դիպլոմը ճանաչելուց հետո անցնել արդեն բուն բուժքրոջ աշխատանքի, նախկինում, պարտադիր էր, մինչև մեկնելը ճանաչել, և առանց դիպլոմը ճանաչելու մասնակիցը չէր կարող աշխատել։ Թե նախկինում ճանաչման համար դիմորդը վճարում էր մոտավր 700 եվրո, ապա այժմ այդ գումարը կազմում է 300 եվրո և վճարում է մեր գործընկեր կազմակերպությւոնը։ Նախկինում թղթաբանությունը շատ ավելի բարդ էր, այժմ բավականին դյուրացված։ Աշխատանքի անցնելով մասնակիցը ստանում է աշխատանքային պայմանագիր և կացության ու աշխատանքի իրավունք։ Աշխատավարձը սկսում է 2500 եվրոից, կեղտոտը, իսկ մաքուրը 1800, այսինքն 2500-ից հանվում է հարկերը և բժշկական ապահովագրությունը մասնակցի, մնում է 1800 մոտավոր։ Աշխատատեղերը դրանք հիվանդանոցներ են հիմնականում, կլինիկաներ։ Աշխատաժամերը՝ 8 ժամ, շաբաթ, կիրակի հանգիստ։ Աշխատատեղեր մեր գործընկերը կարող է առաջարկել տարբեր քաղաքներում, սակայն դրա մասին Դուք իմանում եք, թե որ քաղաքից է առաջարկը, հարցազրույցից առաջ։ Մասնակիցը ինքը կարող է նշել իր նախընտրած քաղաքը, տարածքը: Մասնակցության համար տարիքային շեմը մինչև 38 տարեկանն է, բայց դա այդքան խիստ պահանջ չէ, կարող են դիմել նաև ավելի բարձր տարիքի մասնակիցներ, կախված իրենց պրոֆիլից, մասնագիտական հմտություններից և լեզվի իմացությունից, հնարավոր է գործակալը նաև ընդունի նրանց դիմումները, եթե վստահ լինի, որ կգտնի աշխատանք նրանց համար։ Պարտադիր պահանջ է, որպեսզի մասնակցի դիպլոմի մեջ, մասնակցի որակավորումը նշված լինի բուժքույր, քույրական գործ, այլ ոչ մանկաբարձ կամ այլ որակավորում, միայն բուժքույրի դեպքում է աշխատում այս ծրագիրը։
Մյուս պայմանը դա գերմաներնի իմացությունն է, Բ2 մակարդակի։ Գերմաներենի Բ2 մակարդակի սովորաբար անձը, ով բացարձակ չի տիրապետում գերմաներենի կարող է հասնել 8-10 ամսում, նայած ընդունակությունների և մոտիվացյիայի, բնականաբար բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ տիրապետում են որոշակի մակարդակի, ավելի արագ կհասնեն։ Դեսպանատան վճարը 75 եվրո (փոխհատուցվող): Ավիատոմսը դեպի Գերմանիա ամբողջությամբ հոգում է հրավիրող կազմակերպությունը: Գերմանիայում կացարանը կախված առաջարկից հոգում է գործատուն։
Հետագա հեռանկարներ:
- Աշխատավարձի բարձրացում՝ մինչև 3000 եվրո (մաքուր) ամսական
- Մասնագիտացում, որևէ կոնկրետ ուղղությամբ
- Վերապատրաստման դասընթացներ
- Երկարաժամկետ աշխատանքյաին առաջարկ/Պայմանագիր:
Դիմելու կարգը:
Այս ծրագիրը ԱՆՎՃԱՐ է, բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են ծրագրի պահանջերին, տիրապետում են, կամ պատրաստակամ են սովորել գերմաներեն, կարող են դիմել: Ծրագրի ընթացքում մասնակցի կողմից արված ծախսերը՝ քննության գումար, դեսպանատան գումար և այլն, ենթական են վերադրաձի ամբողջությամբ, ուստի բոլոր ծախսերը մասնակցի կամ փոխհատուցվում է, կամ նրա փոխարեն իրականացնում է մեր կամ հրավիրող կազմակերպությունը։ Միակ վճարովի ծառայությունը, դա գերմաներենի դասընթացներն են, որը սակայն դիմորդը ազատ է ընտրել, կարող է դասընթացները գնել մեր կենտրոնից, կամ իրեն հարմար ցանկացած այլ կենտրոնից դրանից պայմանները չեն փոխվում, հիմնական սկզբունքը ՝ մնացյալ ծառայությունները դիմորդի համար մատուցել անվճար, պահպանվում է։
Մեզ մոտ անցվկացվող գերմաներեն դասընթացների պայմաններին կարող եք ծանոթանալ ստորև՝
Անհատական․
Ա1 մակարդակ, 10 դասընթացի արժեքը 35․000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 60 րոպե, մակարդակը յուրացնելու համար դիմորդից կպահանջվի ընդհանուր 20-25 դասընթացի մասնակցել։
Ա2 մակարդակ, 10 դասընթացի արժեքը 40․000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 60 րոպե, մակարդակը յուրացնելու համար դիմորդից կպահանջվի ընդհանուր 20-25 դասընթացի մասնակցել։
Բ1 մակարդակ, 10 դասընթացի արժեքը 45․000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 60 րոպե, մակարդակը յուրացնելու համար դիմորդից կպահանջվի ընդհանուր 30 դասընթացի մասնակցել։
Բ2 մակարդակ, 10 դասընթացի արժեքը 50․000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 60 րոպե, մակարդակը յուրացնելու համար դիմորդից կպահանջվի ընդհանուր 30 դասընթացի մասնակցել։ Գործընթացը տևում է մինչև 12 ամիս, Բ2 մակարդակի քննությունը հանձնելուց և սերտիֆիկատը ստանալուց հետո:
Խմբային A1/A2 մակարդակների համար, 10 դասընթացի արժեքը 25.000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 90 րոպե, խմբում 4-5 հոգի:
Խմբային B1/B2 մակարդակների համար, 10 դասընթացի արժեքը 30.000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 90 րոպե, խմբում 4-5 հոգի:
Բուժքույրը սիրտն է առողջապահական համակարգի ...