Բարի գալուստ տուն
Internship/Trainee ԱՄՆ
Սկսիր քո ինթերնշիփը ԱՄՆ-ում Max Work-ի հետ
Բացահայտիր հյուրընկալության արվեստը մեզ հետ
Internship/Trainee ծրագիրը դա ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից մշակված մշակութային փոխանակման ծրագիր է, որի մասնակիցները մեկնում են ԱՄՆ 1-18 ամիս ժամկետով, և ԱՄՆ ում աշխատում հյուրանոցներում, ռեստորաններում, տվյալ ոլորտի այլ կառույցներում, ձեռք են բերում պրակտիկա, կամ իրենք են իրենց փորձը փոխանակում տեղի աշխատակիցների հետ։ Ծրագրի դիմորդները ստանում են J-1 exchange visitor visa, որի դեպքում հազվադեպ են լինում մերժումներ, եթե մասնակիցը համապատասխանում է ծրագրի պահանջներին։ Internship ծրագրի դեպքում, պարտադիր է, որպեսզի դիմորդը լինի, հյուրանոցային, հյուրընկալության, տուրիզմի, խոհարարության ոլորտի ուսանող,( hospitality and tourism, culinary ) կամ ավարտելուց հետո 1 տարուց ավել անցած չլինի, իսկ Trainee ծրագրի մասնակիցների դեպքում, առավել կարևոր է աշխատանքային փորձը, այլ ոչ կրթությունը, Trainee ծրագրի դեպքում, պարտադիր է, որպեսզի դիմորդը ունենա 5+ տարվա աշխատանքային փորձ, հյուրընկալության կամ խոհարարության ոլորտում, և դա ապացուցող փաստաթղթեր։ Ծրագրի շրջանակներում, մասնակիցները աշխատում են ԱՄՆ բարձրակարգ հյուրանոցներում, որոնք կարող են տեղակայված լինել տարբեր քաղաքներում և նահանգներում, դրանք հիմնականում խոշոր զբոսաշրջային քաղաքների հյուրանոցներն են, և մասնակիցը ունի ընտրության հնարավորություն։ Աշխատավարձը տատանվում է 17-22 ԱՄՆ $ մեկ ժամի համար,(կեղտոտ), օրական աշխատաժամերը՝ 8 ժամ։ Կացարանը, սնունդը, կոմունալները հոգում է մասնակիցը, թեպետ լինում են առաջարկներ, որ սա հոգում է ընդունող կազմակերպությունը, այս մասին ավելի մանրամասն մասնակիցը իմանում է, երբ արդեն հասնում է առաջարկներ ստանալու փուլին, և ընտրում իրեն ամենահարմար առաջարկը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 12 ամսով մեկնելու դեպքում կազմում է 3600 $ համարժեք ՀՀ դրամ և 185 $ + 250 $ դեսպանատան վճար:
6 ամսով մեկնման դեպքում՝ 3100 $ համարժեք ՀՀ դրամ և 185 $ + 250 $ դեսպանատան վճար: Գումարը վճարվում է մաս-մաս 100 $(վերադարձի ենթակա չէ) համարժեք ՀՀ դրամ պայմանագիրը կնքելիս է վճարվում փոխանցմամբ կազմակերպության հաշվեհամարին, 500 $ (վերադարձի ենթակա չէ) համարժեք ՀՀ դրամը համապատասխան աշխատավայր գտնելուց հետո և ամբողջական վճարի մնացած մասը՝ մուտքի արտոնագիրը (վիզան) ստանալուց հետո: Մասնակիցը մոտենում է գրասենյակ (անհնարինության դեպքում առկա է նաև առցանց խորհրդատվության տարբերակ) ստանում է անվճար խորհրդատվություն ապա կնքում Պայմանագիր և կատարում 100$ համարժեք ՀՀ դրամ միջնորդավճարը, որից հետո կազմակերպությունը մասնակցի համար ակտիվացնում է առցանց հարթակ, որտեղ հետագայում մասնակիցը ստանում է առաջարկները։ Մասնակիցը ստանում է հրահանգները, առցանց հարթակում անձնական փաստաթղթերը լրացնելու և ներբեռնելու հետ կապված, և սկսում լրացնել անձնական էջը տվյալ հարթակում։ Բոլոր փաստաթղթերը ներբեռնելուց հետո, մասնակիցը ունենում է նաև հարցազրույց ընդունող՝ մեր գործընկեր կազմակերպության հետ, ստուգելու անգլերենի գիտելիքները: Մինչ հարցազրույցը, անգլերենի գիտելիքները կարելի է ստուգել անվճար www.testpodium.com կայքում, Level 2, կպահանջվի մոտավոր 35 րոպե, տեստ անցնելու համար: 41 բալից բարձրի դեպքում, մասնակիցը ունի բավարար գիտելիքներ ծրագրին մասնակցելու համար:Հարցազրույցը մեր գործընկերների հետ բարեհաջող անցնելուց հետո, մասնակիցը ստանում է առաջարկներ իր առցանց հարթակում, որտեղից կարող է ընտրել իր համար նպատակահարմար առաջարկը: Առաջարկներում ներկայացված է ամբողջական ինֆորմցիա, ընդունող կազմակերպությունների, հաստիքի, աշխատավարձի, կացարանի հնարավորության, բոնուսների հասանելիության, օդանավակայանից դիմավորելու հնարավորության, ապրելու ծախսերի և այլ մանրամասների մասին:Մյուս քայլով կազմակերպվում է հարցազրույց ընդունող հյուրանոցի հետ, որտեղ կողմերը միմյանց հղում են բոլոր իրենց հուզող հարցերը, որոնց պատասխանները չեն ստացել մինչ այդ: Տվյալ առաջարկին վերջնական համաձայնելուց հետո, մասնակիցը կնքում է պայմանագիր տվյալ հյուրանոցի, ինչպես նաև հավիրող հովանավոր կազմակերպության հետ և կատարում ծրագրի հաջորդ վճարը ՝ 500 $ համարժեք ՀՀ դրամ: Մեր գործընկերները պատրաստում և փոստով ուղարկում են բոլոր պահանջվող փաստաթղթերը, ինչ անհրաժեշտ է դեսպանատուն դիմելու համար (Հատուկ հրավեր ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հովանավորվող ծրագրի շրջանակներում, DS-7002, Պայմանագիր հրավիրող կազմակերպության կողմից, հրավեր հովանավոր կազմակերպության կողմից, հրավեր հյուրանոցի կողմից, Պայմանագիր հյուրանոցի կողմից)։ Մեր մասնագետները հավաքագրում են փաստաթղթերը, ամրագրում մուտքի օր դեսպանատանը, նախապատրաստում մասնակցին հարցազրույցի: Մուտքի արտոնագրի դրական պատասխանից հետո մասնակիցը կատարում է Պայմանագրով ծրագրի վճարի վերջին մասը 12 ամսվա դեպքում 3000 $ համարժեք ՀՀ դրամ, 6 ամսով մեկնելու դեպքում 2500 $ համարժեք ՀՀ դրամ:
Բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո, մասնակցի համար ամրագրում ենք հանդիպում դեսպանատանը. Մասնակիցը կատարում է վճար՝ 185 $, դեսպանատան հարցազրույցի համար, վճարը կատարվում է անկանխիկ՝ դեսպանատան հաշվեհամարին: Նշված օրը մոտենում է դեսպանատուն հարցազրույցի, ստանում վիզան, վիզայի տեսակը՝ J-1 exchange visitor visa Ավիատոմսը դեպի ԱՄՆ գնում է մասնակիցը Վիզան չստանալու դեպքում կատարվում է գումարի վերադաձ համապատասխան նախապես կնքված պայմանագրում առկա պայմաններ և դրույթների։ Եթե մասնակիցը համապատասխանում է ծրագրի պահանջներին, անգլերենի գիտելիքները բավարարում են, ԱՄՆ դեսպանատան, կամ ԱՄՆ-ի հետ չունի խնդիրներ, չի հետապնդում այլ նպատակներ ԱՄՆ մեկնելու հետ կապված, հազվադեպ է լինում, որ J-1 exchange visitor visa – ի դեպքում լինեն մերժումներ:
Կերտիր հյուրընկալության քո արվեստը
Ժամանիր որպես հյուր, բայց վերադարձիր տուն որպես ընտանիքի անդամ...