Au Pair China - Max Work

Անցնել բովանդակությանը
ՄԵԿՆԻՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՉԻՆԱՍՏԱՆԸ
Au Pair Չինաստան
Դարձիր Au Pair Չինաստանում Max Work-ի հետ

Ծանոթացիր ասիական մշակույթին մեր միջոցով
Ի սկզբանե ցանկանում ենք նշել, որ սա մշակութային, կարելի է ասել ժամանցային ծրագիր է, որի ընթացքում մասնակիցը կարող է, ճամփորդել, ընկերներ ձեռք բերել, նոր երկրի ծանոթանալ, նոր մշակույթի ծանոթանալ, բարելավել լեզվական գիտելիքները, նոր լեզու սովորել, ինչպես նաև ամսական սկսած 220 $ գումար վաստակել, իսկ այդ ընթացքում իր կացության և սնունդի ծախսերը կհոգա հյուրընկալող ընտանիքը, ինչպես նաև մասնակիցը կհաճախի Չինարենի դասընթացների՝ շաբաթական 3 ժամ ընդհանուր տևողությամբ Չինաստանում հայտնի Մանդարին լեզվի դպրոցներում, իսկ դրա համար նույնպես գումարը կհատկացնի հյուրընկալող ընտանիքը։ Պետք է նշենք նաև, որ հնարավոր է, որ մասնակիցները ավել գումարներ էլ վաստակեն, դա արդեն կախված իրենց և ընտանիքի միջև ստեղծված փոխադարձ դրական և վստահելի հարաբերություններից, բոնուսների տեսքով, նվերների տեսքով և հնարավոր է նաև ընտանիքի համաձայնությամբ այլ տեղ աշխատել, պարտադիր ընտանիքի հետ համաձայնեցնելով։ Ինչպես հասկացաք սա երիտասարդական, մշակութային, ժամանցային, փոխանակման ծրագիր է, այլ ոչ հաստիքային աշխատատեղ, այսինքն սա արտագնա աշխատանքի տարբերակ չէ, որպես այլընտրանք Ռուսաստանի կամ այլ երկրների։ Ծրագրի շրջանակներում դիմորդը ստանում է F տեսակի exchange visitor վիզա, որի արժեքը կազմում է 10․000 ՀՀ դրամ։ Մասնակիցը մեկնում է պայմանագրով, որը կնքվում է հրավիրող ընտանիքի, և հրավիրող Չինական կազմակերպության միջև։ Մասնակցի հիմնական զբաղվածությունը ընտանիքում լինում է երեխաների հետ, շաբաթական մինչև 30 ժամ, հետևել երեխաներին, ուղեկցել դպրոց, մանկապարտեզ, պատրաստել ուտեստներ, ինչպես նաև սովորեցնել երեխաներին անգլերեն։ Մասնակիցը ստանում է ամսական 220 $ գրպանի գումար, օրինական կացության և զբաղվածության թույլտվություն, բժշկական ապահովագրությունը նույնպես անում է հյուրընկալող ընտանիքը, ինչպես նաև գրանցում մասնակցին չինարենի դասընթացների, որի համար նույնպես վճարում է հյուրընկալող ընտանիքը։ Մասնակիցը ինքն է ընտրում, որ ընտանիք գնա, երբ, նախապես մանրամասն ծանոթանալով հրավիրող ընտանիքի հետ, խոսելով տեսազանգով։ Ընտանիքները ընտրվում են հրավիրող կազմակերպության կողմից, նախապես անցնելով բոլոր չափանիշներով, որպեսզի համապատասխանեն ծրագրի պահանջներին։ Դեսպանատունը վիզա է տրամադրում դիմորդին, որում նշվում է, թե ուր է գնում մասնակիցը, ինչ ծրագիր իրականացնելու և որքան ժամկետով։ Մասնակցի բոլոր ծախսերը հոգում է հրավիրող ընտանիքը, մեկ տարով մեկնելու դեպքում նաև ետադարձի տոմս է գնում հրավիրող կողմը և տրամադրում բոնուս 815 $ ի չափով։ Մասնակիցը նաև ունենում է բժշկական ապահովագրություն, ստանում է հեռախոսի քարտ, և երթևեկության քարտ։ Կարող են դիմել ինչպես տղա այնպես էլ աղջիկ մասնակիցներ։ Ծրագրի միջնորդավճարը կազմում է 150․000 ՀՀ դրամ(12 և 6 ամսով մեկնելու դեպքում) և 75.000 ՀՀ դրամ (3 ամսով մեկնելու դեպքում) ենթակա է վճարման պայմանագիրը կնքելիս: Այլ ծախսեր կատարվող մասնակցի կողմից, վիզայի վճար՝ 10․000 ՀՀ դրամ, ավիատոմսը 6 և 12 ամսով մեկնելու դեպքում ամբողջությամբ փոխհատուցվում է կազմակերպության կողմից, 3 ամսով մեկնելու դեպքում կազմակերպությունը հոգում է միայն հետադարձի տոմսը։ Հրավիրող ընտանիքը և կազմակերպության ներկայացուցիչը դիմավորում են մասնակցին օդանավակայանում և ուղեկցում տուն։ Դիմորդի տարիքը 18-30 տ․ անգլերենի իմացությունը B1/B2 կամ ավել։
Դիմելու ընթացակարգը:
Մասնակիցը կնքում է Պայմանագիր, վճարում ծրագրի գումարը, որից հետո ստանում է փաստաթղթերի ցանկ, որ անհրաժեշտ է ներկայացնել մասնակցի պրոֆիլը կազմելու և գործընկեր կազմակերպությանը, ապա նաև հյուրընկալ ընտանիքներին ուղարկելու համար, երբ արդեն մասնակցի փաստաթղթերը ամբողջական են, այն ուղարկվում է գործընկեր Չինական կազմակերպությանը, վերջինս էլ հյուրընկալ չինացի ընտանիքներին, ինչպես նաև չինացի ընտանիքների պրոֆիլներ է ուղարկվում մասնակցին, որպեսզի վերջինս նույնպես ունենա հնարավորությւոն ընտրություն կատարելու։ Որևէ ընտանիքի կողմից մասնակցի հանդեպ հետաքրքրվածության դեպքում, արդեն կազմակերպվում է տեսազանգ, որի ընթացքում մասնակցինը քննարկում է իրեն հուզող բոլոր հարցերը։ Վերջնական բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո, մասնակիցը գալիս է համաձայնության և մեր գործընկեր՝ չինական կազմակերպությունը ուղարկում է պայմանագիր և հրավեր մասնակցին, ընտանիքի և կազմակերպության կողմից կնքված և ստորագրված։ Այս պայմանագրով, և մնացած պահանջվող թղթերով, դրանք հավաքագրել օգնում է մասնակցին մեր կազմակերպությունը, մասնակիցը նախապես գրանցվում է, և դիմում դեսպանատուն F տեսակի վիզայի համար։ Վիզան ստանում, է տոմսը նախապես գնում, և մեկնում Չինաստան, որտեղ իրեն արդեն սպասում է հրավիրող ընտանիքը, և կազմակերպության ներկայացուցիչ։ Ամբողջ ընթացքում մասնակիցը կապի մեջ է լինում և Չինական կազմակերպության և հայկական կազմակերպության հետ, ցանկացած հացեր խնդիրներ լուծվում են համատեղ աշխատանքի շնորհիվ։ Մասնակիցը իրավունք ունի մի քանի անգամ փոխել ընտանիքը:
Դեպի Չինաստան ճամփորդությունը սկսվում է այստեղից . . .

Info@maxwork.am
+374 55 66 05 85
Հետ՝ բովանդակությանը