Internship/Trainee USA - Max Work

Անցնել բովանդակությանը
Բարի գալուստ տուն
Internship/Trainee ԱՄՆ
Սկսիր քո ինթերնշիփը ԱՄՆ-ում  Max Work-ի հետ

Բացահայտիր հյուրընկալության արվեստը մեզ հետ
Internship/Trainee ծրագիրը դա ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից մշակված մշակութային փոխանակման ծրագիր է, որի մասնակիցները մեկնում են ԱՄՆ 1-18 ամիս ժամկետով, և ԱՄՆ ում աշխատում հյուրանոցներում, ռեստորաններում, տվյալ ոլորտի այլ կառույցներում, ձեռք են բերում պրակտիկա, կամ իրենք են իրենց փորձը փոխանակում տեղի աշխատակիցների հետ։ Ծրագրի դիմորդները ստանում են J-1 exchange visitor visa, որի դեպքում հազվադեպ են լինում մերժումներ, եթե մասնակիցը համապատասխանում է ծրագրի պահանջներին։ Internship ծրագրի դեպքում, պարտադիր է, որպեսզի դիմորդը լինի, հյուրանոցային, հյուրընկալության, տուրիզմի, խոհարարության ոլորտի ուսանող,( hospitality and tourism, culinary ) կամ ավարտելուց հետո 1 տարուց ավել անցած չլինի, իսկ Trainee ծրագրի մասնակիցների դեպքում, առավել կարևոր է աշխատանքային փորձը, այլ ոչ կրթությունը, Trainee ծրագրի դեպքում, պարտադիր է, որպեսզի դիմորդը ունենա 5+ տարվա աշխատանքային փորձ, հյուրընկալության կամ խոհարարության ոլորտում, և դա ապացուցող փաստաթղթեր։ Ծրագրի շրջանակներում, մասնակիցները աշխատում են ԱՄՆ բարձրակարգ հյուրանոցներում, որոնք կարող են տեղակայված լինել տարբեր քաղաքներում և նահանգներում, դրանք հիմնականում խոշոր զբոսաշրջային քաղաքների հյուրանոցներն են, և մասնակիցը ունի ընտրության հնարավորություն։ Աշխատավարձը տատանվում է 17-22 ԱՄՆ $ մեկ ժամի համար,(կեղտոտ), օրական աշխատաժամերը՝ 8 ժամ։ Կացարանը, սնունդը, կոմունալները հոգում է մասնակիցը, թեպետ լինում են առաջարկներ, որ սա հոգում է ընդունող կազմակերպությունը, այս մասին ավելի մանրամասն մասնակիցը իմանում է, երբ արդեն հասնում է առաջարկներ ստանալու փուլին, և ընտրում իրեն ամենահարմար առաջարկը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 12 ամսով մեկնելու դեպքում կազմում է 1850 $ է + 200․ 000 ՀՀ դրամ միջնորդավճար + ամսական 65 $ բժշկական ապահովագրության գումարը( 12*65=780 $) + 185 $ դեսպանատան վճարը +35 $ SEVIS վճարը: Այլ տևողությունների դեպքում գործում են այլ արժեքներ, առավելագույնը 18 ամիս է, նվազագույնը 1 ամիս, առավել հաճախ հյուրանոցները նախընտրում են հրավիրել 12 ամսով։ Մասնակիցը մոտենում է գրասենյակ (անհնարինության դեպքում առկա է նաև առցանց խորհրդատվության տարբերակ) ստանում է անվճար խորհրդատվություն ապա կնքում Պայմանագիր և կատարում 200․ 000 ՀՀ դրամ միջնորդավճարը, որից հետո կազմակերպությունը մասնակցի համար ակտիվացնում է առցանց հարթակ, որտեղ հետագայում մասնակիցը ստանում է հյուրանոցներից առաջարկները։ Մասնակիցը ստանում է հրահանգները, առցանց հարթակում անձնական փաստաթղթերը լրացնելու և ներբեռնելու հետ կապված, և սկսում լրացնել անձնական էջը տվյալ հարթակում։ Բոլոր փաստաթղթերը ներբեռնելուց հետո, մասնակիցը ունենում է նաև հարցազրույց ընդունող՝ մեր գործընկեր կազմակերպության հետ, ստուգելու անգլերենի գիտելիքները: Մինչ հարցազրույցը, անգլերենի գիտելիքները կարելի է ստուգել անվճար www.testpodium.com կայքում, Level 2, կպահանջվի մոտավոր 35 րոպե, տեստ անցնելու համար: 41 բալից բարձրի դեպքում, մասնակիցը ունի բավարար գիտելիքներ ծրագրին մասնակցելու համար:Հարցազրույցը մեր գործընկերների հետ բարեհաջող անցնելուց հետո, մասնակիցը կատարում է ծրագրի վճարի առաջին մասը՝ 600 $և ստանում է առաջարկներ իր առցանց հարթակում, որտեղից կարող է ընտրել իր համար նպատակահարմար առաջարկը: Առաջարկներում ներկայացված է ամբողջական ինֆորմցիա, ընդունող կազմակերպությունների, հաստիքի, աշխատավարձի, կացարանի հնարավորության, բոնուսների հասանելիության, օդանավակայանից դիմավորելու հնարավորության, ապրելու ծախսերի և այլ մանրամասների մասին:Մյուս քայլով կազմակերպվում է հարցազրույց ընդունող հյուրանոցի հետ, որտեղ կողմերը միմյանց հղում են բոլոր իրենց հուզող հարցերը, որոնց պատասխանները չեն ստացել մինչ այդ: Տվյալ առաջարկին վերջնական համաձայնելուց հետո, մասնակիցը կնքում է պայմանագիր տվյալ հյուրանոցի, ինչպես նաև հավիրող հովանավոր կազմակերպության հետ և կատարում ծրագրի մնացած վճարը ՝ 1250 $, ապա նաև բժշկական ապահովագրության վճարը՝ 780 $ և վրջում նաև 35 $ SEVISE վճարը: Հիմնական վճարը կատարելուց հետո մեր գործընկերները պատրաստում և փոստով ուղարկում են բոլոր պահանջվող փաստաթղթերը, ինչ անհրաժեշտ է դեսպանատուն դիմելու համար(Հատուկ հրավեր ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հովանավորվող ծրագրի շրջանակներում, DS-7002, Պայմանագիր հրավիրող կազմակերպության կողմից, հրավեր հովանավոր կազմակերպության կողմից, հրավեր հյուրանոցի կողմից, Պայմանագիր հյուրանոցի կողմից)։
Բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո, մասնակցի համար ամրագրում ենք հանդիպում դեսպանատանը. Մասնակիցը կատարում է վճար՝ 185 $, դեսպանատան հարցազրույցի համար, վճարը կատարվում է անկանխիկ՝ դեսպանատան հաշվեհամարին: Նշված օրը մոտենում է դեսպանատուն հարցազրույցի, ստանում վիզան, վիզայի տեսակը՝ J-1 exchange  visitor visa Ավիատոմսը դեպի ԱՄՆ գնում է մասնակիցը Վիզան չստանալու դեպքում կատարվում է գումարի վերադաձ համապատասխան նախապես կնքված պայմանագրում առկա պայմաններ և դրույթների։ Եթե մասնակիցը համապատասխանում է ծրագրի պահանջներին, անգլերենի գիտելիքները բավարարում են, ԱՄՆ դեսպանատան, կամ ԱՄՆ-ի հետ չունի խնդիրներ, չի հետապնդում այլ նպատակներ ԱՄՆ մեկնելու հետ կապված, հազվադեպ է լինում, որ J-1 exchange visitor visa – ի դեպքում լինեն մերժումներ:

Կերտիր հյուրընկալության քո արվեստը
 
Ծրագրի արժեքը՝
1-6 ամիս – 200.000 Դրամ + 1350 $ + ամսական 65 $ բժշկական ապահովագրություն) +35 $ SEVIS +185$դեսպանատուն
7-12 ամիս – 200.000 Դրամ + 1850 $ + ամսական 65 $ բժշկական ապահովագրություն +35 $ SEVIS +185$ դեսպանատուն
18 ամիս - 200.000 Դրամ + 2450 $ + ամսական 65 $ բժշկական ապահովագրություն +35 $ SEVIS +185$ դեսպանատուն
Փոխարժեքով նշված բոլոր գումարները մասնակիցը կատարում է անձնական հաշվեհամարից ուղիղ ԱՄՆ գործընկեր կազմակերպությանը ՀՀ դրամով նշված գումարը փոխանցվում է միջնորդ կազմակերպության հաշվեհամարին ՀՀ դրամով:
Ժամանիր որպես հյուր, բայց վերադարձիր տուն որպես ընտանիքի անդամ...



Info@maxwork.am
+374 55 66 05 85
Հետ՝ բովանդակությանը