Nursing job in Germany - Max Work

Անցնել բովանդակությանը
Բուժքույրերը մեր ամենօրյա հերոսներն են
Բուժքույր Գերմանիայում
Աշխատիր բուժքույր Գերմանիայում Max Work-ի հետ

Ներկայումս Գերմանիայում նկատվում է բուժքույրական աշխատանքի թափուր աշխատատեղերի աճ, և տարեցտարի այն ավելանում է։ Ուստի Գերմանիայի կառավարությունը այս թափուր աշխատատեղերի խնդիրը լուծելու համար, դիմում է օտարերկրյա աշխատակիցներով լրացնելու հնարավորությունը, այդ իսկ պատճառով,  դյուրացվել է որպես բուժքույր մեկնելու մասնակցի վիզյաին պրոցեսը և վիզա ստանալը,  և այնտեղ դիպլոմը ճանաչելու պրոցեսը և դրանց վճարները, և ստեղծվել են պայմաններ,  որպեսզի մեկնող մասնակիցները հնարավորնիս հետաքրքրված լինեն այդ առաջարկներով։ Վերը նշված փոփոխությունները հետևյալն են, թե նախկինում դիպլոմը ճանաչելու պրոցեսը տևում էր մոտավոր 8 ամիս, ապա այժմ այն տևում է մինչև 3 ամիս,  ընդ որում, մասնակիցը կարող է մեկնել Գերմանիա, աշխատել որպես բուժքրոջ օգնական,  մինչև 3 ամիս, ապա դիպլոմը ճանաչելուց հետո անցնել արդեն բուն բուժքրոջ աշխատանքի, նախկինում, պարտադիր էր, մինչև մեկնելը ճանաչել, և առանց դիպլոմը ճանաչելու մասնակիցը չէր կարող աշխատել։ Թե նախկինում ճանաչման համար դիմորդը վճարում էր մոտավր 700 եվրո, ապա այժմ այդ գումարը կազմում է 150-300 եվրո։ Նախկինում թղթաբանությունը շատ ավելի բարդ էր, այժմ բավականին դյուրացված։ Աշխատանքի անցնելով մասնակիցը ստանում է աշխատանքային պայմանագիր և կացության ու աշխատանքի իրավունք։ Աշխատավարձը սկսում է 2500 եվրոից, կեղտոտը,  իսկ մաքուրը 1800, այսինքն 2500-ից հանվում է հարկերը և բժշկական ապահովագրությունը մասնակցի, մնում է 1800 մոտավոր։ Աշխատատեղերը դրանք հիվանդանոցներ են հիմնականում, կլինիկաներ։ Աշխատաժամերը՝ 8 ժամ, շաբաթ,  կիրակի հանգիստ։ Աշխատատեղեր մեր գործընկերը կարող է առաջարկել տարբեր քաղաքներում, սակայն դրա մասին Դուք իմանում եք, թե որ քաղաքից է առաջարկը,  հարցազրույցից առաջ։ Մասնակիցը ինքը կարող է նշել իր նախընտրած քաղաքը,  տարածքը: Մասնակցության համար տարիքային շեմը մինչև 35 տարեկանն է, բայց դա այդքան խիստ պահանջ չէ, կարող են դիմել նաև ավելի բարձր տարիքի մասնակիցներ,  կախված իրենց պրոֆիլից, մասնագիտական հմտություններից և լեզվի իմացությունից,  հնարավոր է գործակալը նաև ընդունի նրանց դիմումները, եթե վստահ լինի, որ կգտնի աշխատանք նրանց համար։ Պարտադիր պահանջ է, որպեսզի մասնակցի դիպլոմի մեջ,  մասնակցի որակավորումը նշված լինի Բուժքույր, այլ ոչ մանկաբարձ կամ այլ որակավորում, միայն բուժքույրի դեպքում է աշխատում այս ծրագիրը։
Մյուս պայմանը դա գերմաներնի իմացությունն է, Բ2 մակարդակի։ Գերմաներենի Բ2 մակարդակի սովորաբար անձը, ով բացարձակ չի տիրապետում գերմաներենի կարող է հասնել 8-10  ամսում, նայած ընդունակությունների և մոտիվացյիայի, բնականաբար բոլոր նրանք,  ովքեր արդեն իսկ տիրապետում են որոշակի մակարդակի, ավելի արագ կհասնեն:  Ցանկալի է, որ մասնակիցը ամուսնացած չլինի, ընտանիք չունենա, քանի որ այդ պարագայում գործընթացը բարդանում է, բարդանում է թղթաբանությունը և գործատուները գերադասում են հրավիրել մասնակիցներ այլ երկրներից, ովքեր ամուսնացած չեն, ընտանիք դեռ չեն կազմել։ Դեսպանատան վճարը 75 եվրո: Ավիատոմսը դեպի Գերմանիա կամ ամբողջությամբ կամ մասնակի հոգում է հրավիրող կազմակերպությունը: Գերմանիայում կացարանը հոգում է մասնակիցը, մոտավոր արժեքը 300-400 եվրո՝ ամսական, ներառյալ կոմունալները, մատչելի բնակարան գտնելու հարցում աջակցում է մեր գործընկեր կազմակերպությունը:
Հետագա հեռանկարներ:
  • Աշխատավարձի բարձրացում՝ մինչև 3000 եվրո (մաքուր) ամսական
  • Մասնագիտացում, որևէ կոնկրետ ուղղությամբ
  • Վերապատրաստման դասընթացներ
  • Երկարաժամկետ աշխատանքյաին առաջարկ/Պայմանագիր:
Դիմելու կարգը:
Մասնակիցը մոտենում է գրասենյակ, կատարում ծրագրի համար պահանջվող վճարը՝ այն է 150.000 ՀՀ դրամ, կնքում պայմանագիր, ապա մեյլին (WhatsApp,Viber) ստանում է նախնական պահանջվող փաստաթղթերի ցանկը,  ներկայացնում նախնական պահանջվող փաստաթղթեր՝ որը մենք ուղարկում ենք մեր գործընկերներին, և մենք մեր գերմանացի գործընկերների հետ մեկնարկում ենք մասնակցի համար աշխատատեղ փնտրելու գործընթացը, իսկ մասնակիցը զուգահեռ սկսում է սովորել գերմաներեն, իսկ եթե արդեն տիրապետում է գերմաներենի, կարճ ժամանակ անց նշանակվում է հարցազրույց նրա հետ, նախ մեր գործընկերոջ, ապա նաև գործատույի հետ, որից հետո ներկայացվում են աշխատանքի առաջարկները, ըստ մասնակցի նախապես ներկայացրած պահանջների: Հ․Գ Դիմորդը ցանկության դեպքում, մասնակցում է վեբինարների աշխատանքային առանձնահատկությունների վերաբերյալ, մինչև մեկնելը, մեր գործընկերոջ հետ,  ամսական մեկ անգամ, նաև մեկնելուց հետո շաբաթական վեբինարներ, 6 ամիս տևողությամբ։ Մենք ունենք նաև գերմաներենի դասըթացներ, մասնակիցը ցանկության դեպքում կարող է գերմաներեն սովորել մեր դպրոցում:
Անհատական՝
Ա1 մակարդակ, 10 դասընթացի արժեքը 35․000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 60 րոպե, մակարդակը յուրացնելու համար դիմորդից կպահանջվի ընդհանուր 20-25  դասընթացի մասնակցել։
Ա2 մակարդակ, 10 դասընթացի արժեքը 40․000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 60 րոպե, մակարդակը յուրացնելու համար դիմորդից կպահանջվի ընդհանուր 20-25  դասընթացի մասնակցել։
Բ1 մակարդակ, 10 դասընթացի արժեքը 45․000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 60 րոպե, մակարդակը յուրացնելու համար դիմորդից կպահանջվի ընդհանուր 30  դասընթացի մասնակցել։
Բ2 մակարդակ, 10 դասընթացի արժեքը 50․000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 60 րոպե, մակարդակը յուրացնելու համար դիմորդից կպահանջվի ընդհանուր 30  դասընթացի մասնակցել։ Գործընթացը տևում է մինչև 12 ամիս, Բ2 մակարդակի քննությունը հանձնելուց և սերտիֆիկատը ստանալուց հետո:
Խմբային A1/A2 մակարդակների համար, 10 դասընթացի արժեքը 25.000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 90 րոպե, խմբում 4-5 հոգի:
Խմբային B1/B2 մակարդակների համար, 10 դասընթացի արժեքը 30.000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 90 րոպե, խմբում 4-5 հոգի:
Բուժքույրը սիրտն է առողջապահական համակարգի ...

Info@maxwork.am
+374 55 66 05 85
Հետ՝ բովանդակությանը