Ausbildung Germany - Max Work

Անցնել բովանդակությանը
Ausbildung Գերմանիայում
Իրականացրու Ausbildung ծրագիրը Գերմանիայում մեզ հետ

Վարձատրությունը (Ձեր աշխատավարձը/կրթաթոշակը) 1140 եվրո կեղտոտ/ և մաքուր 925  եվրո` ամսական:
Կացարանը հոգում է հրավիրող կազմակերպությունը:
Մասնակիցը ստանում է 2100 ժամ տեսական դասեր Քոլեջում, որտեղ ուսումնասիրում է հետևյալ առարկաները՝
․Համակարգչային գիտելիքներ
․Խնամք  ․Գերմաներեն
․Բուժքույրական գործ
․Իրավանաբություն
․Քաղաքագիտությւն
․Սոցոլոգիա
․Այլ առարկաներ 2500 ժամ պրակտիկ դասեր, որից 1380 ժամը ծերանոց, որը Ձեզ տրամադրում է Ausbildung ի պայմանագիրը, հանդիսանում է Ձեր գործատուն և 1220 ժամ /հիվանդանոց/բուժկենտրոն/ այլ  բժշկական հաստատություններ, կլինիկաներ։  Աուսբիլդունգը տևում է 3 տարի, ավարտից հետո մասնակիցը կարող է աշխատել Եվրոմիության ցանկացած երկրում Ֆրանսիա, Շվեդիա, Շվեյցարիա, Նիդերլանդներ, Բելգիա,  Ավստրիա, Դանիա և այլն։ Աուսբիլդունգի ընթացքում Դուք կսովորեք, թե ինչպես մասնագիտորեն հոգ տանել բոլոր տարիքի մարդկանց մասին (նորածիններից մինչև տարեցներ), ինչպես նաև կծանոթանաք բուժքույրական գործին, կստանաք բժշկական գիտության տարբեր հմտություններ հետագայում դրանք Ձեր աշխատանքում կիրառելու համար: Կախված Ձեր  նախասիրություններից և անձնական ուժեղ կողմերից՝ Դուք կարող եք գործնական  մասնագիտացում անցնել Ձեր կրթության 3-րդ տարում, Ձեզ համար նախընտրելի  ուղղությամբ։ Դուք ունեք հնարավորություն ` ընտրելու Ձեր ապագա աշխատանքը` անկախ Ձեր մասնագիտացումից: (եթե օրինակ ընտրել եք աչքի բժշկի օգնական, մասնագիտացումը,  կարող եք հետագայում աշխատել այլ բաժիններում, պարտադիր չէ հենց այդ բաժնում աշխատանք գտնել):
Դուք կկարողանաք լուծել մասնագիտական խնդիրները նպատակասլաց, մեթոդապես և ինքնուրույն ինչպես նաև գնահատել ստացած կրթության և աշխատանքի արդյունքը տեխնիկական գիտելիքների և ունակությունների, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված բուժքույրերի, բժշկական և հարակից այլ գիտական հայտնագործություններ հիման վրա: Առաջնային աշխատանքներն են աջակցություն տարբեր տարիքի կարիքավորներին հատուկ կենտրոններում: Դրանից հետո կարող եք դիմել բուժքույրերի վերապատրաստմանը:Ինչպես նշվեց տեսական մասը անցնելու եք Քոլեջում, որտեղ մենք Ձեզ լավագույնս կպատրաստենք Ձեր մասնագիտական դերի համար: Կսովորեք ընկերական մթնոլորտում և կընկղմվեք անհոգ աշխատանքի աշխարհում, սերտորեն համագործակցելով բժիշկների, պրոֆեսորների, և այդ ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ։ Դուք պետք է լինեք հոգատար, սիրող և համբերատար այլ մարդկանց հետ Ձեր հարաբերություններում, ինչպես նաև ֆիզիկապես և հոգեպես պինդ և դիմացկուն: Քանի որ սերտորեն համագործակցելու եք նաև խնամքի կարիք ունեցողների հետ, չպետք է վախենաք ֆիզիկական շփումից: Թիմային աշխատանքը կարևոր դեր է խաղում, այդ իսկ պատճառով մենք ողջունում ենք թիմի խաղացողներին: Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո կարող եք աշխատել բուժքույրական բոլոր ոլորտներում, ցանկացած հիմնարկում, Եվրոմիության ցանկացած երկրում։
  • Հիվանդանոցներ
  • Մասնագիտացված և վերականգնողական կլինիկաներ
  • Ծերանոց
  •  Ամբուլատոր սոցիալական ծառայություններ
  • Ստացիոնար և մասնակի բուժհաստատություններ
  • Հաշմանդամների, տարեցների համար տներ:
Ձեռք բերելով Ձեր առաջին մասնագիտական փորձը, կարող եք ձեռք բերել լրացուցիչ որակավորում տարբեր մասնագիտացմամբ, օրինակ `
  • Պրակտիկայի հրահանգիչ
  • Բուժքույրական հիմնարկի կառավարման մասնագետ
  • Հիգիենայի սպա
  • Որակի կառավարման պատասխանատու  
Գերմանիայում արդեն իսկ մեր շատ մասնակիցներ տարբեր քաղաքներում այս պահին անում են այս Ausbildung ը, իսկ շատերը արդեն ավարտել են և հաջողությամբ աշխատում են, ուստի գրանցվելուց հետո Դուք ունեք նաև հնարավորություն շփվելու այնտեղ այս պահին Ausbildung իրականացնող մասնակիցների հետ, կամ նրանց հետ, ովքեր ավարտել և աշխատում են։ Ausbildung հնարավոր է գտնել նաև հյուրանոցներում, մանկապարտեզներում, կամ այլ վայրերում։ Այդ հաստատություններում և աշխատանքի բովանդակությունը և վարձատրությունը այլ է, և գտնելը այդ ոլորտներում աուսբիլդունգ՝ ավելի բարդ է։ Ծրագրի արժեքը 150.000 ՀՀ դրամ է Մասնկացության համար անհրաժեշտ է սովորել գերմաներեն Բ2 մակարդակ, վճարովի դասընթացները մեզ մոտ կազմակերպվում են հետևյալ պայմաններով
Ա1 մակարդակ, 10 դասընթացի արժեքը 35․000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 60 րոպե, մակարդակը յուրացնելու համար դիմորդից կպահանջվի ընդհանուր 20-25 դասընթացի մասնակցել։
Ա2 մակարդակ, 10 դասընթացի արժեքը 40․000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 60 րոպե, մակարդակը յուրացնելու համար դիմորդից կպահանջվի ընդհանուր 20-25 դասընթացի մասնակցել։
Բ1 մակարդակ, 10 դասընթացի արժեքը 45․000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 60 րոպե, մակարդակը յուրացնելու համար դիմորդից կպահանջվի ընդհանուր 30 դասընթացի մասնակցել։
Բ2 մակարդակ, 10 դասընթացի արժեքը 50․000 ՀՀ դրամ, մեկ դասընթացի տևողությունը 60 րոպե, մակարդակը յուրացնելու համար դիմորդից կպահանջվի ընդհանուր 30 դասընթացի մասնակցել։ Գործընթացը տևում է մինչև 12 ամիս, Բ2 մակարդակի քննությունը հանձնելուց և սերտիֆիկատը ստանալուց հետո:
Your journey of cultural discovery begins here . . .

Info@maxwork.am
+374 55 66 05 85
Հետ՝ բովանդակությանը