Camp USA - Max Work

Անցնել բովանդակությանը
ԹՈՒՅԼ ՏՈՒՐ, ՈՐՊԵՍԶԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՍԿՍՎԵՆ
Camp USA
Դարձիր ջոկատավար ԱՄՆ-ում

Պատրաստվիր անցկացնել անմոռանալի ամառ Ամերիկայում
Ի սկզբանե ցանկանում ենք նշել, որ սա մշակութային փոխանակման ծրագիր է, որը նրանց համար է,  ովքեր ցանկանում են ծանոթանալ ամերիկյան մշակույթին, ամերիկյան ճամբարների կենցաղին,  ճամփորդել, ձեռք բերել նոր փորձ, բացահայտել նորը, հետաքրքիր արկածներ ունենալ, ունենալ անմոռանալի ամառ, ձեռք բերել ընկերներ, ստեղծել հնարավորություններ, բարելավել անգլերեն լեզվի մակարդակը: Ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցին մինչև 8 շաբաթ ժամկետով մեկնել ԱՄՆ և ճամբարում աշխատել որպես ջոկատավար և ստանալ գրպանի գումար 1700 $-2000 $ ամբողջ ընթացքի համար(կրթաթոշակի չափը որոշվում է, երբ արդեն լինում է հրավիրող ճամբարը,  մասնակիցը իմանում է թե կոնկրետ որքան է պատրաստվում վճարել ճամբարը, համաձայնում, ապա նոր պայմանագիր կնքում տվյալ ճամբարի հետ): Այսինքն ծրագիրը չի ենթադրում, որ մասնակիցը պետք է մեկնի մեծ գումարներ վաստակելու, կամ մեկնի աշխատելու իր մասնագիտությամբ: Ծրագրի դեպքում մասնակիցը ստանում է J-1 exchange visitor visa, որի համապատասխանում է մշակությաին փոխանակման ծրագրերին և մասնակիցը հնարավորություն չունի այն երկարացնելու կամ փոխարինելու այլ վիզայի տեսակով:
Ծրագրի բովադակությունը:
Եթե համառոտ, ծրագրի շրջանակներում մասնակիցը մեկնում է ԱՄՆ և ճամբարում աշխատում որպես ջոկատավար: Ճամբարները տեղակայված են ԱՄՆ տարբեր նահանգներում, ճամբարի մասին ինֆորմացիան, ինչպես նաև պարտականությունների, գրպանի գումարի մասին և մնացած բոլոր պայմանների մասին ինֆորմացիան մասնակիցը իմանում է նախապես, ունենում է ճամբարը ընտրելու հնարավորություն, ամբողջական ինֆորմացիան ստանալուց հետո, եթե ճամբարի պայմանները բավարարում են, մասնակիցը նաև կնքում է պայմանագիր ճամբարի հետ: Այս ամենը իրականացվում է նախապես մասնակցի համար ակտիվացրած հատուկ հարթակում, որտեղ գրանցված են լիոնւմ նաև ճամբարները, և հնարավորություն են ունենում կապվել մասնակցի հետ:  
Ծրագրի ապահովությունը:
CAMP USA ծրագիրը դա ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հովանավորվող պետական exchange visitor ծրագրերից մեկն է, ամբողջությամբ գտնվում է ԱՄՆ պետդեպարտամենտի ենթակայության տակ, իրականացնող կազմակերպությունները՝ այդ թվում մեր գործընկերը, ստանում են հատուկ թույլտվություն, որպեսզի իրականացնեն ծրագիրը: ԱՄՆ ում մասնակիցը հնարավորություն ունի դիմել 24/7 ռեժիմով մեր գործընկեր կազմակերպությանը,  զանգահարելով թեժ գիծ +1-310-421-0107, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտ՝ Website: https://j1visa.state.gov/ Email: jvisas@state.gov Address: U.S. Department of State Office of Private Sector Exchange Designation  Private Sector Programs Division ECA/EC/D/PS - SA-4E, Room E-B001 2201 C Street NW Washington, DC 20520  You may also contact the US Department of State Emergency Hotline at any time: +1- 866-283-9090:  ծայրահեղ հրատապ դեպքերում իհարկե 911:  Ծրագրի ամբողջ ընթացքում մասնակիցը նաև մեզ հետ է կապի մեջ լինում:  
Ծրագրի վճարները:
Մասնակցության վճար միջնորդ կազմակերպությանը՝ 125.000 ՀՀ դրամ, գումարը կատարվում է փոխանցման միջոցով: Մասնակցության վճար ԱՄՆ կազմակերպությանը, վճարները կատարվում են փոխանցման միջոցով 325 $ ծրագրի վճար,  40 $ ծրագրի նախնական գրանցման վճար (չի վերադարձվում) 35 $ SEVIS վճար, կատարվում է ԱՄՆ մեկնող բոլոր մասնակիցներին ստատուս տալու համար:
Այլ վճարներ՝ կատարվող մասնակցի կողմից:
Դեսպանատուն -185 $  
Չդատվածության տեղեկանք 7000 ՀՀ դրամ
Ավիատոմս դեպի ԱՄՆ և հակառակ ուղղությամբ ` վաղ ամրագրման դեպքում սկսած 600 $ ից՝ https://www.momondo.com/flight-search/EVN-NYC/2023-06-01/2023-08-02?sort=bestflight_a
Մեկնելուց պարտադիր է, որպեսզի մասնակիցը հետը գումար ունենա 300-500 $, չնախատեսված ծախսերի համար:



Ինչ է տալիս ծրագիրը և ինչ ծախսեր է ներառում`
1. Կացարան, սնունդ
2. Ապահովագրություն
3. 30 օրյա պատուհան ծրագրի ավարտից հետո ԱՄՆ-ում շրջագայելու համար
4. Գրպանի գումար 1700-2000 $ ամբողջ ընթացքի համար:
Իսկ ոչ նյութական թե ինչ կտա Ձեզ ծրագիրը, բնականաբար հսկայական փորձ, ճամփորդություն,  հնարավորություն այցելել ԱՄՆ տեսարժան վայրեր, նոր հետաքրքիր արկածներ, ձեռք բերել նոր ընկերներ, զարգացնել հմտություններ, զարգացնել անգլերեն լեզվի մակարդակը, ունենալ չկրկնվող,  խենթ և անմոռանալի ամառ, ստեղծել հնարավորություններ ինքներդ Ձեզ համար, ապագայի պլանները իրականացնելու համար: Ծրագրի տևողությունը՝ ստանդարտ ծրագիրը սովորաբար տևում է 8-9 շաբաթ մասնակցի պարտականությունները անգլ.  7:00AM - Wake up! Make sure your campers are ready for the day. 7:30AM - Breakfast (Traditional American  breakfast: pancakes, eggs, toast, fruit, bacon, sausage..yum!) 8:00AM - First activity of the day. 9:00AM - Second activity 10:00AM - Third activity 11:00AM - Break/Free time 12:00PM - Lunch (Sandwiches, pastas,  salad etc) 1:00PM - Mail/packages/rest time 2:00PM - Fourth activity 3:00PM - Fifth activity 4:00PM - Sixth  activity 5:00PM - Break/Free time 6:00PM - Dinner (BBQ, pizza, salad, hamburgers etc) 7:00PM - Evening  activity 8:00PM - Group evening activity 9:00PM - Return to cabins, get ready for bed 10:00PM - Lights out!  Ճամբարների տեսակները Ճամբարները կարող են լինել տարբեր տեսակ, ինչպես դասական ճամբարներ, այնպես էլ թեմատիկ ուղղվածության ճամբարներ, սպորտային ճամբարներ, ընտրությունը կատարվում է նախապես,  մինչև մասնակցի մեկնելը իր համար նախատեսվախ առցանց հարթակում: Ինչպես նաև ճամբարները լիում են ամբողջօրյա, և կեսօրյա, սա նույնպես մասնակիցը իմանում է նախապես:
ԱՐԻ ԿԵՐՏԵԼՈՒ ՔՈ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ
 
Ինչպես է կատարվում ճամբարի ընտրությունը: Առցանց հարթակում մասնակցի համար ակտիվացվում է պրոֆիլը և մասնակցի պրոֆիլը դառնում է տեսանելի նույն հարթակում գրանցված ճամբարների համար: Ճամբարը հավանում է մասնակցին և նրան ուղարկում հայտ հարցազրույցի, մասնակիցը ստանում է իրեն հավանած ճամբարի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան, բոլոր պայմանները և որոշում մասնակցել հարցազրույցին թե մերժել հայտը, հավանելու դեպքում արդեն տեղի է ունենում հարցազրույց, որից հետո ճամբարը հաստատում է դիմորդի մասնակցությունը, մերժելու դեպքում մասնակիցը սպասում է մինչև այլ ճամբար կրկին հայտ ուղարկի:
Դիեմլու պայմանները:
մասնակցի տարիքը՝ 18-30  
Սեռը՝ ար/իգ
Անգլերենի մակարդակը՝ ազատ հաղորդակցվող
Երեխաների հետ աշխատելու փորձ։
Արի բացահայտելու ԱՄՆ-ն մեզ հետ
Դիմելու ընթացակարգը:
Անհրաժեշտ է մոտենալ գրասենյակ անձնագրով և գումարով, կնքել պայմանագիր, կատարել միջնորդավճարը կազմակերպության հաշվեհամարին փոխանցման միջոցով՝ 125.000 ՀՀ դրամ, որից հետո մենք Ձեզ համար կակտիվացնենք առցանց հարթակը, որտեղ անհրաժեշտ կլինի ներբեռնել Ձեր փաստաթղթերը, և Ձեզ հետ մեր գործընկերները կկազմակերպեն հարցազրույց անգլերեն լեզվով այնուհետև, Ձեր կողմից կկատարվի 40 $ կանխավճար արդեն ԱՄՆ կազմակերպության հաշվեհամարին նախապես դուրս գրված հաշիվ ապրանքագրի հիման վրա, որից հետո ամբողջական Ձեր հաշիվը երբ ավարտուն կլինի մենք այն կհաստատենք, և այն տեսանելի կդառնա նույն հարթակում գրանցված ճամբարների համար, ովքեր արդեն կկապվեն Ձեզ հետ: Երբ կգտնեք Ձեզ համապատասխան ճամբար, որը կներկայացնի բոլոր պայմանները, այդ թվում տրվող կրթաթոշակի չափը, ճամբարի գտնվելու վայրը, բոլոր մանրամասները Ձեզ հետաքրքրող և այդ ամենը Ձեզ հարմար կլինի, Դուք կնքում եք Պայմանագիր տվյալ ճամբարի հետ, և կատարում ծրագրի հիմնական վճարը 325 $, որից հետո արդեն 35 $ SEVIS վճարը, որպեսզի Ձեզ համար պատրաստվի հրավերը՝ DS-2019 ձևը: Դոլարային փոխարժեքով բոլոր վճարները կատարվում է ամերիկյան կազմակերպությանը, Ամերիկյան կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա,  Ամերիկյան կազմակերպության հաշվեհամարին:  Ցանկության դեպքում կտրամադրվի ծրագրի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա անմիջապես հրավիրող կազմակերպության կողմից անգլերեն լեզվով:


Info@maxwork.am
+374 55 66 05 85
Հետ՝ բովանդակությանը