Au Pair Germany - Max Work

Անցնել բովանդակությանը
Ճամփորդիր որպես Au Pair ստեղծիր հիշողությունների քո գունապնակը
Au Pair Գերմանիա
Դարձիր Au Pair Գերմանիայում  Max Work-ի հետ

Սկսիր քո արկածները որպես Au Pair
Au-pair Գերմանիա ծրագիրը, դա միջպետական մշակութային ծրագիր է, որը հովանավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից և հնարավորություն է տալիս երիտասարդներին ճամփորդել, ծանոթանալ Գերմանիայի մշակույթին, խոհանոցին, կենցաղին, բարելավել գերմաներնի գիտելիքները, ձեռք բերել ընկերներ: Ծրագիրը 1 տարով է, սակայն մասնակիցը կարող է դադարեցնել այն ցանկացած ժամանակ, և ցանկության դեպքում ծրագրի նախատեսված ավարտից շուտ վերադառնալ:
Ծրագրի բովանդակությունը՝
Au-pair մասնակիցը մեկնում է Գերմանիա, ապրում գերմանացիների ընտանիքում, ադապտացվում ընտանիքին, հարմարվում նրանց առօրյա կյանքին, ծանոթանում մշակույթին և խոհանոցին, դառնում ընտանիքի անդամ հաճախում գերմաներենի դասերի, որի համար ընտանիքը տրամադրում է գումար (սովորաբար 50 եվրո ամսական): Ընտանիքը հոգում է մասնակցի կացարանի և սնունդի ծախսերը, հաճախ տրամադրում հեծանիվ, իսկ եթե մասնակիցը վարել գիտի և ունի վարորդական իրավունք, ապա նաև ավտոմեքենա, հոգում է մասնակցի բժշկական ապահովագրությունը, ընտանիքների մեծ մասը տրամադրում են հանրային երթևեկության տոմս, դա մինչև մեկնելը հստակեցվում է, տրամադրում է ամսական 280 եվրո գրպանի գումար, իսկ առանձին դեպքերում նաև ավել, տրամադրում մասնակցին առանձին սենյակ իր հարմարություններով, առանձին լոգարան, հնարավոր է նաև առանձին խոհանոց, որոշ դեպքերում ընտանիքները առանձին տուն են տրամադրում մասնակցին, փոխարենը մասնակիցը օգնում է ընտանիքին երեխաների հետ աշխատանքներում և որոշ տնային աշխատանքներում: Մասնակիցը այս ամենը անում է ոչ որպես տան աշխատող կամ դայակ այլ որպես ընտանիքի անդամ, ով պատրաստ է օգնել տան անդամներին, ովքեր խիստ զբաղվածության պատճառով չունեն ժամանակ ինքները զբաղվեն: Որպես կանոն մասնակիցը օրական զբաղված է 5-6 ժամ, շաբաթական 30 ժամից ոչ ավել, իսկ շաբաթվա մեջ ունի երկու լիարժեք օր հանգիստ, կամ մեկ լիարժեք և մեկ օր լիարժեք և մեկ օր կլինի զբաղված 2-3 ժամ, սա կախված է ընդհանուր օրվա զբաղվածության գրաֆիկից, եթե օրական 6 ժ. զբաղված լինի մասնակիցը ապա 2 լիարժեք օր ազատ կունենա:
Ընտանիքների շահը:
Այս ընտանիքները սովորաբար բարձր աշխատավարձ ստացող, կամ անձնական բիզնես ունեցող մարդիկ են, ովքեր իրականացնելով au-pair ծրագիրը որպես մշակությաին ծրագիր ազատվում են որոշ հարկերից, նրանք գրանցելով au-pair մասնակցին իրենց հասցեով, ներկայացնում են իրենց հարկային մարմին, որ իրականացնում են միջազգային մշակությաին ծրագիր, պարտավորվում են հոգալ մասնակցի բոլոր ծախսերը, և ազատվում են հարկերից:
Ընտանիքի պարտավորությունները:
Ընտանիքը պարտավորվում է
· Կատարել մասնակցի բժշկական ապահովագրությունը
· Տրամադրել au-pair մասնակցին գրպանի գումար, ամսական 280 եվրոից սկսած
· Տրամադրել մասնակցին լեզվի դասընթացների համար գումար 50 եվրո
· Չխոչընդոտել մասնակցին անցակցնել իր ազատ ժամանակը
· Տրամադրել մասնակցին առանձին սենյակ իր հարմարություններով, առանձին լոգարանով
· Տրամադրել մասնակցին վարձատրվող արձակուրդ, 1 տարվա համար 28 օր
· Տրամադրել մասնակցին ներքին երթևեկության տոմս
· Ընդունել մասնակցին որպես ընտանիքի անդամ
Ըստ Ցանկության:
· Հոգալ մասնակցի ճանապարհածախսը դեպի Գերմանիա, պայմանավորվելով մասնակցի հետ
· Տրամադրել մասնակցին հեռախոս, քարտ
Ընտանիքի կողմից բոլոր պարտավորությունների կատարումը վերահսկվում է նախապես կնքված պայմանագրով ընտանիքի, au-pair մասնակցի և հրավիրող գերմանական au-pair կազմակերպության կողմից, ով իր կնիքը և ստորագրությունը դնում է պայմանագրում, հետամուտ լինելու ընտանիքի կողմից պարտավորությունների կատարմանը:
Մասնակցին ներկայացվող պահանջները:
· Մասնակիցը պետք է լինի 18-27 տ.
· Տիրապետի գերմաներենի մինիմալ՝ Ա1 մակարդակի (դասընթացները կազմակերպվում է մեր կողմից)
· Ցանկություն նոր մշակույթի ծանոթանալ
· Ընտանիքին օգնելու պատրաստակամություն
· Խրոնիկական հիվանդությունների բացակայություն
Մասնակցի առօրյան ընտանիքում:
Oր.1)Au-pair մասնակիցը առավոտյան արթնանում է, հետևում, որպեսզի երեխաները նույնպես արթանան, (դպրոցական կամ նախադպրոցական տարիքի դեպքում), հետևում, որպեսզի երեխաները լվացվեն, լվանան ատամները, ապա անհրաժեշտության դեպքում պատրաստում նախաճաշ իր և երեխաների համար, նախաճաշից հետո, կարգի բերում երեխաների և իր սենյակը, ապա երեխաներին ուղեկցում դպրոց կամ մանկապարտեզ, (ընդհ.3-4 ժ.) վերադառնում տուն, զբաղվում իր գործերով, հաճախում իր գերմաներենի դասերին, անհրաժեշտության և ժամանակի առկայության դեպքում տանը օգնում որոշ գործերում, ազատ է լինում մինչև երեխաներին անհրաժեշտություն լինի դիմավորել դպրոցից/մանկապարտեզից ենթ. 16:00, դիմավորելուց հետո, երեխաներին ուղեկցում տուն, կամ այլ խմբակի օր. լող, պար, սպորտ, որոնց հաճախ ինքը նույնպես մասնակցում է ցանկության դեպքում: Վերադառնալով երեխաների հետ տուն, ևս 2-3 ժ. Զբաղվում երեխաների հետ, և դրանից հետո ազատ:
Օր.2)Au-pair մասնակիցը արթնանում է, երբ կցանկանա, քանի որ ընտանիքի մայրիկը նույնպես տանն է, երեխաները փոքրիկ են, (1 և 3տ.) և մասնակիցը օգնում է տանը մայրիկին, մայրիկը խնդրում է պատրաստել ճաշը, կամ օգնել որևէ այլ տնային գործում, քանի որ ինքը երեխաների հետ է զբաղված, կամ հակառակը, որից հետո երեխաներից մեկի հետ մասնակիցն է զբաղվում, կարող է հանել դուրս սայլակով մաքուր օդ, մյուս բալիկի հետ զբաղվում է մայրիկը, կրկին, օրական 5-6 ժ., դրանից հետո մասնակիցը ազատ է, և ինքն է տնօրինում իր ազատ ժամանակը:
Այս երկու օրինակները զուտ նրա համար է, որպեսզի դիմորդը մոտավոր պատկերացում կազմի իր առօրիայի մասին, սակայն տարբեր ընտանիքների հետ այս ամենը խիստ անհատական է, կան ընտանիքներ, ովքեր ընդհանրապես չեն ցանկանում, որ մասնակիցը, որևէ տնային աշխատանքով զբաղվի, կան ընտանիքներ, որտեղ մասնակիցը ընդհ. օրական 2-3 ժ. է զաբղված լինում, և զբաղվածության բովանդակությունը առավել պարզ է դառնում ընտանիքը ընտրելիս, որի մասին կխոսենք ներքևում: Կարևոր է, որպեսզի և մասնակիցը և ընտանիքը այս ամենը չդիտեն որպես աշխատանք, այլ որպես օգնություն ընտանիքի անդամի կողմից:
Ծրագրի ապահովությունը:
Ընտանիքները նախապես ընտրվում են մեր գործընկեր կազակերպության կողմից, որը գերմանական հեղինակավոր կազմակերպություն է Au-pair Sociaty, Ral, IAPA միջազգային կառույցների անդամ: Նշված կառույցները տալիս են թույլտվություն մեր գործընկեր կազմկաերպությանը, զաբղվել այս ծրագրով, և կազմակերպությունը շահագրգռված է, որպեսզի իր ընտրած ընտանիքները համապատասխանեն բոլոր նորմերին, այդ պատճառով իրենց գործակալները ուսումնասիրում են ընտանիքների ամբողջական կենսագրությունը, պատմությունը, ստուգում նրանց տան պայմանները, ֆինանսական պայմանները, մասնակցին տրամադրվող սենյակի չափսերը և բոլոր պահանջներին բավարարելուց հետո, նոր ընդգրկում իրենց ցուցակում հետագայում մեր մասնակիցներին ներկայացնելու:
Ընտանիքը մեր գործընկերոջ կողմից ընտրվելուց հետո, ուղարկվում է մեզ նրանց մասին ընդգրկուն ինֆորմացիա, այդ թվում նկարներ, նամակ և լիարժեք հարցաթերթիկ այս ամբողջը ուղարկվում է մեր մասնակցին, որպեսզի վերջինս նույնպես նախնական ծանոթանա ընտանքին (հիշեցնենք, որ այս ընտանիքները նախապես ընտրվում են, մեր մասնակցի կողմից ներկայացված պահանջների հիման վրա, դրանք են երեխաների քանակ, ընտանքի տեղակայության վայր, երեխաների տարիք և այլն) մասնակցի կողմից հավանության արժանանալու դեպքում, կազմակերպվում է տեսազանգ, սա արդեն մասնակիցը կարող է անել իր ցանկացած վայրից, որի ընթացքում մասնակիցը քննարկում է մնացյալ հարցերը, կապված իր առօրիայի հետ, կամ զբաղվածության, դասերի և այլն: Վերջնական համաձայնության գալուց հետո, մասնակիցը տեղեկացնում է մեզ, մենք մեր գործընկերներին, ովքեր զբաղվում են ընտանքի թղթերով, իսկ մենք մասնակցի: Ընտանիքի ամբողջական թղթերը հավաքելուց հետո, այդ թվում պայմանագիր, բժշկական ապահովագրություն, հյուրընկալող՝ գերմանացի ընտանիքի ծնողների անձնագրերի պատճեներ, մեր գործընկերը ամբողջը ուղարկում է մեզ, որոնց հետ դնելով մեր կողմից նախապես հավաքված, մասնակցի բոլոր թղթերը,  մասնակիցը դիմում է դեսպանատուն վիզայի համար:
1.Դեսպանատուն. առաջին պետական կառույցը, ով ստուգում է ընտանիքի փաստաթղթերը, և ստանձնում պատասխանատվություն, որպեսզի հետագայում մասնակցին տա վիզա, այդ ընտանիք, որպես au-pair մեկնելու: (Վիզայի մեջ նշվում է ընտանիքի տվյալները,հասցե)
Դեսպանատունը ամենը ստուգելուց հետո ուղարկում է Գերմանիա որտեղ՝
2. Ausländerbehörde (էմիգրացիոն պետական կառույց)-երկրորդ պետական կառույցի և
3.Bundesagentur für arbeit (զբաղվածության դաշնային գործակալություն)-երրորդ պետական կառույցի կողմից ստուգվելուց և հավանություն արժանանլուց հետո
ուղարկվում է կրկին դեսպանատուն դրական պատասխանով մասնակցի համար, որպեսզի նա մեկնի հենց այդ ընտանիք որպես au-pair: Մենք նույնպես մասնակցի հետ մշտապես կապի մեջ ենք այլ մանր հարցերի դեպքում, մասնակիցը կարող է փոխել ընտանիքը մինչև 3 անգամ, մեր գերմանական գործընկերը իհարկե կապի մեջ է մասնակցի հետ ինչպես նաև ծրագրի համար կա նախատեսված անվճար թեժ գիծ, 0800 111 0 111 կամ 0800 111 0 222 համարներով, և այս ամենից բացի, եթե մասնակիցը շատ խիստ անհանգստացած է իր ապահովությամբ և անվտանգությամբ, ունի հնարավորություն գրանցվել նաև տեղի ոստիկանական բաժանմունքում, թեպետ երբևիցե սրա կարիքը չի զգացվել:
Ընտանիքների ընտրությունը:
Վերևում արդեն նշվեց ընտանիքի ընտրության հիմնական քայլերի հաջորդականությունը, այստեղ արդեն կխոսենք ընտանքի ընտրության գործում մեր դերից: Մենք տալիս են մասնակիցներին խորհրդատվություն թե ստանալով ընտանքի մասին ինֆորմացիան հատկապես ինչերի վրա ուշադրություն դարձնել, պատրաստվելով ընտանիքի հետ հարցազրույցին ինչպիսիս հարցեր տալ, և ընտանքի պատասխաններից ինչ ենթադրություններ անել, որպեսզի գտնել հնարավորինս համապատասխան ընտանիք, որպեսզի մեկնելուց հետո, մասնակիցը իրեն զգա ընտանիքի անդմաի նման, ստանա նման վերաբերմունք և ինքը նույնպես տա նման վերաբերմունք: Շատ կարևոր է, որպեսզի մասնակիցը ընտանիքում իրեն լավ զգա, քանի որ դրանից է կախված նրա հաջողությունների հասնելու բանալին և մեր գործունեությունը մղված է դրան, որպեսզի հոգատար ընտանիք գտնենք մեր մասնակիցներին: Բազմաթիվ անբարեխիղճ կազմակերպությունների թերի աշխատանքի պատճառով, ինչպես նաև տարբեր մասնակիցների ինքնագործունեությամբ վատ ընտանիքներ գտնելու պատճառով, ստեղծվել է թյուր տեղեկատվություն au-pair ծրագրի վերաբերյալ, այն վերագրելով որպես դայակի աշխատանքի, երեխաների խնամակալի և այլնի, սա առաջնային մշակույթի և լեզվի բարելավման ծրագիր է և մեր նպատակն է վեականգնել ծրագրի բուն նպատակը, բարեխիղճ ընտանիքներ տրամադրելով մեր մասնակիցներին: Տարիների ընթացքում ստեղծելով բազմաթիվ կապեր Գերմանիայում ունենում ենք նաև հայ ընտանիքներ, ինչպես նաև ընտանիքներ, որտեղ մեր նախորդ մասնակիցը ավարտում է ծրագիրը և նոր մասնակիցը պետք է մեկնի փոխարինելու նրան:
Ծրագրի առավելությունները:
Ինչպես արդեն նշվեց սա մշակութային ծրագիր է, որը իր մեջ ունի նաև ուսումնառության բաղադրիչ, բարելավել գերմաներենը
Հիմնական առավելություններ են
1.Շենգենյան վիզա, ազատ տեղաշարժվելու հնարավորություն եվրոպական շենգենյան երկրներում (բոլոր մասնակիցները ճամփորդում են հարևան երկրներ, Ֆրանսիա, Իսպանիա, Չեխիա, Հոլանդիա, Բելգիա, Շվեյցարիա և այլն, տոմսը բավականին մատչելի է, շատ դեպքերում հնարավոր է նաև ճամփորդել weekend-ներին)
2.Ծրագրի շրջանակներում մասնակցին տրվում է au-pair card որի շնորհիվ մասնակիցը շատ մատչելի կարող է այցելել թանգարաններ, մշակութային տարբեր կենտրոններ
3.Գերմաներեն դասերի այցելելու հնարավորություն
4.Անվճար կացարան, սնունդ, բժշկ. ապահովագրություն, փոխադրամիջոց
5.Ամսական գրպանի գումար
6.Գերմանիայում բուհ ընդունվելը անվճար է, անհրաժեշտ է միայն գերմաներենի համապատասխան մակարդակի քննություն, կան ուսանողներ, ովքեր Հայաստանում են անցնում գերմաներենի դասընթացներ, հետագայում փորձելով բուհ դիմել Հայաստանից, իսկ այս ծրագրի դիմորդները, ստանալով նախնական գիտելիքներ այստեղ, մեկնում են Գերմանիա, ծանոթանում միջավայրին, ադապտացվում երկրին մեկ տարի ապրում, սովորում գերմաներեն բնականաբար ավելի արագ և արդյունավետ, և արդեն այնտեղ՝ տեղում, դիմում համալսարան ընդունվում, մինչ այլ մասնակիցները դեռ շարունակում են Հայաստանում գերմաներեն սովորել:
Ընդհանուր գործընթացը:
Ձեր ծնողների և բոլոր այն անձանց հետ, ովքեր կարող են ազդել Ձեր որոշման վրա քննարկելով և վերջնական համաձայնության գալով՝ ծրագրին մասնակցության վերաբերյալ, անձնագրով և գումարով մոտենում եք գրասենյակ, նախապես պայմանավորվելով հանդիպման ժամը: Գրասենյակում կնքվում է պայմանագիր, որում կնշվի մեր բոլոր պարտավորությունները և ծառայությունների կատարման ժամկետները, որից հետո 7-10 օրվա ընթացքում սկսվում են գերմաներենի ԽՄԲԱՅԻՆ դասընթացները (միջինը 3 ամիս, հնարավոր է ավելի կարճ, իսկ անհրաժեշտության դեպքում ավելի երկար), դասընթացների ավարտից հետո մասնակիցը հանձնում է քննութոյւն, որից 10 օր հետո ստանում սերտիֆիկատ և դիմում դեսպանատուն, մինչ այդ իհարկե արդեն անցնելով ընտանքիի ընտրության փուլը, ստանում վիզան 5-10 օրվա ընթացքում և մեկնում:
Գերմաներենի դասերը
Ընտանիքի ընտրությունը
Դեսպանատուն դիմելը
Գերմաներենի քննություն
Սրանք բոլորը միմյանցից անկախ պրոցեսներ են, ուստի մասնակիցը կարող է դիմել օր. տարվա սկզբին սովորել գերմաներնը հանձնել քննությունը, բայց մեկնել տարվա վերջ կամ, երբ կցանկանա, կամ կարող է դիմել դեսպանատուն, ստանալ վիզան և մեկնել, երբ ցանկանա, կամ կարող է գտնել ընտանիք, բայց ավելի ուշ սովորել գերմաներենը և դիմել դեսպանատուն և այլն:
Ինչու դիմել մեզ:
1.Մենք կազմակերպում ենք մասնակցի համար գերմաներենի դասընթացներ  Ա1 մակարդակի սահմաններում, մինչև մասնակցի մոտ բավարար մակարդակը երաշխավորված կլինի, տալով մեզ մոտ փորձնական քննություն՝ նույն ձևաչափով ինչ Գյոթե ինստիտուտում, մասնակիցը լիարժեք համոզված, որ կհանձնի քննությունը, մեկնում է քննության, (մենք երբևէ չենք ունեցել դիմորդ, ով այս քննությունը հանձնած չլինի):
2.Տալիս ենք ամբողջական ինֆորմացիա Գերմանիայում գործող այլ ծրագրերի մասին, ուսումնական, աշխատանքային:
3. Տալիս ենք ինֆորմացիա Գերմանիայում մասնագիտական կրթության վերաբերյալ
4. Առաջարկում ենք ընտանիքների լավագույն տարբերակները
5.Առաջարկում ենք ընտանիքների լայն այլընտրանք, ունեք հնարավորություն ընտրել, որքան կցանկանաք
6. Կա հնարավորություն գտնել ընտանիք կոնկրետ քաղաքում
7. Կա հնարավորություն մեկնելու ընտանիք, որտեղ մեր նախորդ մասնակիցն է եղել և գոհ է մնացել
8. Կա հնարավորություն մի քանի մասնակցի նույն քաղաքում ընտանիք գտնել (քույրիկներ, ընկերուհիներ)
9.Սոցալական հարթակ 2013 թ.-ից մինչ այժմ մեկնած մեր բոլոր դիմորդների մասնակցությամբ, ֆեյսբուքյան խմբի տեսքով, որտեղ մասնակիցները կիսվում են իրենց փորձով, օգնում նոր եկած մասնակիցներին, կիսվում ինֆորմացիայով, կազմակերպում հանդիպումներ, ձեռք բերում ընկերներ, մեկնում ճամփորդության:
10. Հնարավորություն շփվելու մեր մասնակիցների հետ
11. Ծանոթացում Ձեր ապագա քաղաքում գտնվող մեր մասնակիցների հետ
12. Մշտական կապ մեկնելուց հետո, ինֆորմացիոն աջակցություն ցանկացած հարցում
13. Մեր այլ ծրագրերից օգտվելու հնարավորություն, արդեն զեղչային համակարգով
14. Մասնակցություն մեր կողմից կազմակերպվող սեմինարների, որի ընթացքում կներկայացվի մասնակիցներին Գերմանիայում սպասվող փոփոխությունների, դրանց հարմարվելու ուղիների, գերմանացիների ընդհանուր մենթալիտետի և մտածողության վերաբերյալ, հիմնական սխալների վերաբերյալ, որ թույլ են տալիս մասնակիցները մեկնելուց հետո, ընտանքին և երկրին արագ ադապտացվելու ուղիների մասին:
15. Ընտանիքները ընտրելիս խորհրդատվություն, Ձեզ համար լավագույնս համապատասխան ընտանիք գտնելու համար:
16. Հնարավորություն անպիսի ընտանիք ընտրել, որ լավագույնս համապատասխանի Ձեր հետագա նպատակներին և ձգտումներին (օր. բժշկական ավարտած մասնակիցների համար, հաճախ տրամադրում ենք բժիշկների ընտանիք, երաժշտականը ավարտածներին, երաժիշտների և այլն) այս ամենը հետագա հնարավորություններ է ստեղծում մեր մասնակիցների համար:
Վճարներ ՝
Մեզ մոտ գործում է ծրագրի մասնակցության գնային 3 առաջարկ
1.Ծրագրի մասնակցության վճար 175.000 ՀՀ դրամ (կարող է վճարվել նաև մաս-մաս) ընդգրկում է գերմաներենի խմբակային դասընթացներ ընդհանուր 3 ամիս տևողությամբ (30 դաս, յուրաքանչյուր դասը 90 րոպե)
2.Նրանց համար, ովքեր արդեն տիրապետում են գերմաներենի, վճարը կազմում է 150.000 ՀՀ դրամ(կարող է վճարվել մաս-մաս)
3. Նրանք, ովքեր գերադասում են անհատական դասընթացներ, պայմանագրի արժեքը կազմում է 200.000 ՀՀ դրամ, ներառում է գերմաներենի անհատական դասընթացներ 2 ամիս ընդհանուր տևողությամբ: 20 դաս յուր. դասը 60 րոպե (ծրագրի գինը կարող է վճարվել մաս-մաս)
Պայմանագրի վճարը կատարվում է պայմանագիրը կնքելիս:
Այլ ծախսեր արվող մասնակցի կողմից
Դեսպանատան վճար 75 եվրո (համարժեք ՀՀ դրամ) վճարվում է անձամբ մասնակցի կողմից դեսպանատանը, դեսպանատուն դիմելու օրը:
Քննության վճար 105 եվրո (համարժեք  ՀՀ դրամ) վճարվում է անձամբ մասնակցի կողմից քննությանը գրանցվելու օրը, Գյոթե ինստիտուտի հաշվեհամարին, բանկում:
Վերը նշված երկու վճարները մեր կազմակերպության հետ կապ չունեն և մեզ չեն վճարվում:
Ավիատոմս դեպի Գերմանիա (եթե ընտանիքը չի գնում տոմսը) սկսած 70-250 եվրո:
Սկսիր քո ճանապարհորդությւոնը՝ բացահայտելու նոր մշակույթներ...

Info@maxwork.am
+374 55 66 05 85
Հետ՝ բովանդակությանը