Au Pair USA - Max Work

Անցնել բովանդակությանը
Ճանապարհորդիր որպես Au pair, ստեղծիր աշխարհում քո կապերը
Au Pair ԱՄՆ
Դարձիր Au pair ԱՄՆ ում Max Work-ի հետ

Ստեղծիր քո արկածները մեզ հետ
Ինչ է իրենից ներկայացնում Au pair ԱՄՆ ծրագիրը
Au pair ծրագիրը դա առաջին մշակությաին ծրագիրն է, որը հաստատվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից, դեռևս 1986 թ․-ին։ Այս ծրագրի շրջանակներում, ամերիկացի ընտանիքները հրավիրում են Au pair մասնակիցներ արտերկիրից, հոգում նրանց կացության,  սնունդի, բժշկական ապահովագրության ծախսերը, տրամադրում նրանց գրպանի գումար շաբաթական 215 $, տրամադրում նրանց ժամանակ բարելավելու իրենց անգլերեն լեզվի մակարդակը այցելելու անգլերենի դասընթացների, կամ, մասնակիցը կարող է նաև այցելել այլ դասընթացների, ենթադրենք արվեստի դասեր, ծրագրավորման, դիզայներ և այլն, որի համար հյուրընկալ ընտանիքը կրկին տրամադրում է գումար, ամսական 500 $: Մասնակիցը մեկնում է հյուրընկալ ընտանիք, որպես ընտանիքի անդամ, երեխաների մեծ քույր, այլ ոչ որպես դայակ, կամ տան աշխատող և ընտանիքներն էլ պարտավորվում են ընդունել մասնակցին, որպես ընտանիքի անդամի, տալ նրան նման վերաբերմունք և ստանալ նույնը և իրենց, և իրենց երեխաների հանդեպ։ Այս ամենը անում է ընտանիքը մասնակցի համար, փոխարենը մասնակիցը, շաբաթական ոչ ավել քան 45 ժամ պետք է զբաղված լինի ընտանիքի երեխաների հետ ժամանակ անցկացնելով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգնի ընտանիքին տարբեր տնային գործերում։(այս ամենը հնարավորինս մանրամասն քննարկվում և համաձայնեցվում է մասնակցի հետ, մինչև նրա մեկնելը)։ Ժամանակ անցկացնել երեխաների հետ հիմնականում խաղալ նրանց հետ, տանել զբոսնելու, օգնել տնային աշխատանքներում, տանել տարբեր խմբակների, ուղղակի հետևել նրանց և այլ, իսկ տնային աշխատանքերը, կարող են լինել օրինակ նախաճաշ պատրաստել, օգնել գնումներ կատարել, օգնել ճաշի սեղանը պատրաստել, հավաքել և այլն։ Այս ընտանիքները գործարար ընտանիքներ են, ովքեր ունեն տարբեր գործունեության տեսակներ, իրականացնելով Au pair ծրագիրը, նրանք ազատվում են որոշակի հարկատեսակներից։ Ծրագիրը մեկ տարով է,  սակայն մեկ տարի անց մասնակիցը ցանկության դեպքում կարող է այն երկարացնել 6 ամսով, կամ 12 ամսով, կամ 6 ամսով, 6 ամիս անց ևս 6 ամսով։ Ծրագրի ավարտից հետո, եթե դա լինի 12 ամիս անց, մասնակիցը հնարավորություն ունի ևս 30 օր անցկացնել ԱՄՆ ում, շրջագայել, այցելել հետաքրքիր վայրեր, այցելել միջոցառումների նոր վերադառնալ հայրենիք, դա վերաբերվում է ծրագրի ավարտին, եթե մասնակիցը երկրորդ տարին մնալուց հետո ավարտի, ապա այդ ժամանակ է տրվում այդ 30 օրը։ Ծրագրի կարևոր պահանջներից է մասնակցի վարորդական իրավունքը, ԱՄՆ ում մասնակիցը կստանա մեքենա, այն վարելու հնարավորություն, և որոշ ընտանիքներ նաև հոգում են տեղական հանրային տրանսպորտի ծախսը։ Ծրագիրը իրականացնող կողմը, մեր գործընկերը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հավատարմագրված,  լիցենզավորված կազմակերպություն է, ում գործակալները մասնակցի ժամանելուց հետո մշտապես կապի մեջ են լինելու մասնակցի հետ, տրամադրելու նրան թեժ գիծ, 24 ժամ հասանելի,  մշտապես մասնակիցը և կապի մեջ է լինելու մեզ հետ։ Ցանկացած խնդրի դեպքում մասնակիցը կարող է դիմել իր ԱՄՆ գործակալին, և ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Մյուս կարևոր պայմանը, դա տարիքային սահմանափակումն է, մասնակիցը ԱՄՆ մեկնելու պահին պետք է լինի 18-26 տ․ մեկնելուց հետո կարող է լրանալ նրա 27, դա խնդիր չէ, սակայն մինչև մեկնելը պետք է ունենա բավարար ժամանակ, որպեսզի կարողանա դիմել։
Մասնակցի անգլերենի իմացությունը ևս շատ կարևոր է, սա կարևոր է նաև դեսպանատանը վիզա ստանալու համար, անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցը լավ տիրապետի անգլերենի, լեզվի իմացության, որևէ վկայական կամ քննություն անհրաժեշտ չէ։ Ավիատոմսը դեպի ԱՄՆ և հակառակ ուղղությամբ հոգում է հրավիրող՝ մեր գործընկեր կազմակերպությունը, բայց պետք է հիշել, եթե մասնակիցը ժամկետից շուտ է ավարտում ծրագիրը, չի ցանկանում շարունակել, այդ ժամանակ, ինքն է հոգում իր վերադարձի ծախսերը։ Պետք է հիշել, եթե մասնակիցը պայմանավորվւոմ է հրավիրող ընտանիքի հետ, համաձայնության է գալիս, հետո հրաժարվում է ծրագրին հետագա մասնակցությունից, վճարում է տուգանք, 300 $ համարժեք, եթե մասնակիցը ստանում է վիզան, հրաժարվւոմ է մեկնել, կրկին տուգանք 300 $, եթե մասնակիցը ստանում է վիզան, կազմակերպությունը պատվիրում է տոմսը, մասնակցի համաձայնությամբ, նրա համար հարմար ժամանակահատվածի համար, հետո մասնակիցը փոխում է մեկնելու ժամկետները, տուգանք 300 $ + տոմսի ամրագրման տուգանքը մոտավոր 400 $:
Ուստի անհրաժեշտ է, որպեսզի դիմորդը ամենայն լրջությամբ մոտենա ծրագրին մասնակցությանը, վստահ լինի իր որոշման մեջ, լինի նպատակասլաց և վճռական, որպեսզի խուսափի ֆինանսական ավելորդ կորուստներից, ինչպես նաև անիմաստ ծախսված ժամանակի կորստից։ Մեկնելուց հետո եթե մասնակիցը ցանկանում է փոխել ընտանիքը, տրվում է 14 օր ժամանակ մասնակցին նոր ընտանիք գտնելու, իսկ ընտանիքին նոր մասնակից գտնելու, այս հարցում մասնակիցն օգնում է կրկին մեր գործակալը ԱՄՆ ում, նոր ընտանիք գտնելու դեպքում,  մասնակցի տեղափոխության ծախսը հոգում է ընտանիքը։ Եթե ընտանիքը ցանկանում է, որպեսզի մասնակիցը շուտ դուրս գա իր ընտանիքից, ապա պարտավորվում է մասնակցի համար հյուրանոցում համար ամրագրել և վճարել 14 օրվա համար, որից հետո մասնակիցը կգնա նոր ընտանիք։ Մասնակցի Ընդհանուր զբաղվածությունը շաբաթական չպետք է գերազանցի 45 ժամը,  զբաղվածության բովանդակության և ժամերի մասով մասնակիցը մանրամասն քննարկում է ընտանիքի հետ մինչև մեկնելը, այս զբաղվածության գերակշիռ մասը մասնակիցը անցկացնում է երեխաների հետ, որոշ մասով նաև օգնում տանը, ընտանիքի մայրիկին տարբեր տնային գործերում։ Մասնակիցը ինքն է կատարում ընտանիքի ընտրությւոնը մինչև մեկնելը, և ունի հնարավորություն ընտրել այնպիսի ընտանիք, որտեղ զբաղվածությունը հնարավորինս մոտ է իր պատկերացումներին և ժամային և բովանդակության առումով։ Մինչև մեկնելը մասնակիցը շփվում է հյուրընկալող ընտանիքների հետ տեսազանգով, քննարկում բոլոր այն պարտավորությունները, ինչը ինքը ունենալու է ընտանիքում և երեխայի և տան գործերի հետ կապված, հետո այդ ամենը ֆիքսվում է նրանց միջև կնքված պայմանագրում, որի վրա իր կնիք և ստորագրությունն է դնում նաև մեր գործընկերը։ Ծրագրի զբաղվածությունից դուրս ազատ ժամերը մասնակիցը ինքն է տնօրինում իր ժամանակը և ընտանիքը չի միջամտում։ Մասնակիցը կարող է այցելել տարբեր մշակութային վայրեր, կինո, թանգարան, այգի և ժամանակը անցկացնի ինչպես կցանկանա։ Ծրագրի շրջանակներում մասնակիցը ունենում է կամ երկու լիարժեք ազատ օր, կամ մեկ ու կես, դա կախված է արդեն մասնակցի և հյուրընկալող ընտանիքի պայմանավորվածությունից, թե ինչպես կբաշխեն զբաղվածության ժամերը շաբաթվա կտրվածքով։ Ծրագրիին դիմելու ընթացակարգը, և ամբողջական ընթացքի նկարագրությունը Մասնակցիը, ուղարկում է CV info@maxwork.am էլ․ հասցեին, վերնագիր դաշտում նշելով Au pair USA Մենք ուսումնասիրում ենք մասնակցի CV-ն և երկու օրվա ընթացքում պատասխան նամակով նրան հրավիրում գրասնեյակ խորհրդակցության Խորհրդակցությունից հետո, երբ մենք համոզվում են, որ մասնակիցը համապատասխանում է ծրագրի պահանջներին, վստահ է իր որոշման մեջ և վճռական, հաստատում ենք նրա մասնակցությունը, որից հետո նրան տրվում է ժամանակ կատարելու ծրագրի համար մասնակցության վճարը, և կնքել Պայմանագիրը մեր կազմակերպության հետ։ Վճարը կատարվում է կազմակերպության հաշվեհամարին, միանվագ կամ մաս-մաս 800 $-ին համարժեք ՀՀ դրամով: Պայմանագրի կնքումից հետո, մասնակիցի համար ակտիվացվում է առցանց հարթակը մեր գործընկեր կազմակերպության էջում, ստանում է ցուցոմները ինչպես լրացնել դա, և ներբեռնել համապատասխան փաստաթղթերը։ Երբ մասնակիցը լրացնում է բոլոր դաշտերը և ներբեռնում է  բոլոր պահանջվող փաստաթղթերը, արդեն սկսվում է ընտանիքների առաջարկման պրոցեսը,  մասնակիցը իր էլ․ հասցեին ստանում է ընտանիքների մասին ինֆորմացիան, հաստատում է իր հետաքրքրվածությունը ընտանիքի հետ շփվելու, և կազմակերպում ենք նրա և ընտանիքի միջև տեսազանգը, չհաստատելու դեպքում այլ ընտանիքի առաջարկ է ստանում, մինչև որ մասնակցի կողմից կընտրվի, որևէ ընտանիք որին կհավանի մասնակիցը, և կգան երկուստեք համաձայնության։ Որևէ ընտանիքի հետ համաձայնության գալուց հետո, կարճ ժամանակում մեր գործընկերը հաստատում է ընտանիքի համաձայնությունը, և սկսվում է դեսպանատանը պատրաստվելու գործընթացը։ Մեր գործընկերները ԱՄՆ ից ուղարկում են դեսպանատան համար պահանջվող փաստաթղթերը,  մենք հավաքում ենք այստեղի պահանջվող փաստաթղթերը, օր ամրագրում դեսպանատանը,  մասնակիցը դիմում է դեսպանատուն, ստանում վիզան և պատրաստվում մեկնմանը Մեկնելուց հետո, արդեն ընտանիքի հետ նախապես պայմանավորվածության համաձայն,  օդանավակայանում մասնակցին դիմավորում է ընտանիքը, ուղեկցում տուն Այլ վճարներ կատարվող մասնակցի կողմից Դեսպանատան վճար՝ 185 $ Չդատվածության տեղեկանք-7000 ՀՀ դրամ Փաստաթղթերի թարգմանություններ Բժշկի տեղեկանք ընդհանուր առողջության վերաբերյալ Կարևոր Շատ կարևոր է, մասնակցի ֆիզիկական և հոգեկան առողջ վիճակը Անգլերենի իմացությունը Վարորդական վկայականը, տրման ժամկետը էական չէ, երբ է տրվել։ Տարիքային սահմանափակումը, այն մասնակիցը ում 18 տարին արդեն լրացել է և 27 տ․ դեռևս չի լրանում մինչև պրոցեսի ավարտը, ԱՄՆ մեկնելը կարող է դիմել:
AuPairCare Connect
AuPairCare Connect
Պատրաստվեք Նյու Յորքի անմոռանալի արկածներին: 🌆✈️ Ներկայացնում ենք AuPairCare Connect-ը Նյու Յորքում,
մեր նոր հետաքրքիր արկածը արտերկրից ժամանած au pair մասնակիցների համար է: Ընկղմեք ինքներդ ձեզ կենսունակ մշակույթի մեջ
Նյու Յորք քաղաք և զվարճացեք նոր ընկերների հետ: 🌟 Վաստակե՛ք տարեկան 1000+ ԱՄՆ դոլար AuPairCare-ի միջոցով, գտե՛ք
ցմահ բարեկամություն և փորձեք Նյու Յորքում AuPairCare Connect-ի հետ: Սպասվում են նոր փորձառություններ
AuPairCare!

Lorem ipsum dolor sit amet consectereur aenean quis sem et lorem venenatis venenatis.
Aenean massa. Cum sociis natoque penatibus et magnis dis parturient montes.
Քո ճանապարհորդությւոնը դեպի մշակույթի բացահայտումը սկսվում է այստեղ . . .

Info@maxwork.am
+374 55 66 05 85
Հետ՝ բովանդակությանը