Teacher Exchange USA - Max Work

Անցնել բովանդակությանը
Սովորելը ամբողջ կյանքի ճամփորդություն է
Teacher Exchange ԱՄՆ
Կրթությունը կանչում է քեզ

Դասավանդիր ի սրտե
“Teacher exchange” ծրագիրը, մշակութային փոխանակման ծրագիր է ԱՄՆ ում, որի շնորհիվ դիմորդը, ով համապատասխանում է ծրագրի պահանջներին, մեկնում է ԱՄՆ և դասավանդում դպրոցներում։
 
Ծրագրի շրջանակներում, դիմորդը պարտադիր պետք է ունենա մասնագիտական բարձրագույն կրթություն, դիպլոմ, 2 տարվա աշխատանքային փորձ և դիմելու պահին ունենա զբաղվածություն որպես ուսուցիչ/ուսուցչուհի լիարժեք գրանցված աշխատող հանդիսանա։ Օնլայն հարթակներում դասավանդող ուսուցիչները չեն դիտարկվում, որպես թեկնածու, նախապատվությունը տրվում է պետական կառույցներում դասավանդող մասնագետներին։
 
Աշխատավայրը:
 
Դպրոցները, հիմնականում պետական, սակայն կան նաև ոչ պետական դպրոցներ, ամերիկյան սովորական դպրոցներ են, բոլոր իրենց չափանիշներով առանց, որևէ առանձնահատկությունների։ Գտնվում են տարբեր քաղաքներում և նահանգներում, ընտրությունը կատարվում է հետևյալ կերպ, դպրոցը տեսնում է մասնակցի պրոֆիլը, նախապես մեր կողմից ակտիվացված հարթակում, որը գտնվում է մեր գործընկեր կազմակերպության կայքում և ուղարկում է մասնակցին հայտ, որ հետաքրքրված է, մասնակիցը տեսնում է ամբողջական ինֆորմացիան իրենով հետաքրքրված դպրոցի մասին և որոշում կայացնում, համաձայնում կամ մերժում, մերժելու դեպքում սպասում է, մինչև նոր դպրոց կհետաքրքրվի և հայտ կուղարկի։
Աշակերտների տարիքը: Նախադպրոցական, կրտսեր դպրոցական, ավագ դպրոցականներ։
Վիզայի տեսակը: J-1 exchange visitor visa, տրվում է 3 տարով, հետագայում երկարաձգելու հնարավորությամբ ևս 2 տարով։
Մասնակցի տարիքը։ Ծրագիրը տարիքային սահմանափակում չունի, սակայն դպրոցները ընտրություն կատարելիս նախապատվությունը տալիս են 24-45 տ․ ուսուցիչների։
Աշխատաժամերը՝ շաբաթական 32 ժամ։
Ապահովագրությունը՝ սովորաբար հոգում է գործատուն։
Կացարանը՝ հոգում է մասնակիցը
Մասնակիցը տարվա մեջ աշխատում է 10 ամիս, 2 ամիս արձակուրդ, սակայն այդ երկու ամսվա համար նույնպես վարձատրվում է։
Աշխատավարձը՝ տարեկան 60․000 $ (կեղտոտ)+ բոնուսներ
Աշխատավարձը ամեն տարի հունվարից մի փոքր բարձրանում է:
Մեկնումը:
Տոմսը դեպի ԱՄՆ վերցնում է մասնակիցը, մեկնումը յուրաքանչյուր տարվա հուլիս ամսին է, դիմումները ընդունվում են մինչ այդ։
Մանկավարժի աշխատանքը քո սրտի աշխատանքն է
 Ընտանիք։ Մեկնումից հետո, մասնակցի ընտանիքի անդամները նույնպես կարող են միանալ մասնակցին, արդեն J-2 տեսակի վիզայով, ամուսնու/կնոջ պարագայում ԱՄՆ ժամանելուց հետո, կարող է դիմել աշխատանքի թույլտվություն ստանալ և նույնպես աշխատել։ Մասնակիցը մեկնում է հուլիս ամսին, իսկ ընտանիքի անդամները նրան միանում են հոկտեմբեր/նոյեմբեր ամսին։

Առավել պահանջարկված են հետևյալ առարկաների ուսուցիչները:
1․Մաթեմատիկական առարկաներ
2․Բնագիտական առարկաներ
4․Հատուկ կրթության մանկավարժ․( առավել պահանջարկված)
5․Իսպաներենի մանկավարժ
Առկա են նաև անգլերենի ուսուցիչների հաստիքներ։
Ֆինանսական մասը՝
Ծրագրի արժեքը կազմում է 200․000 ՀՀ դրամ + 3500 $ վերը թվարկավծ 5 առարկենրի ուսուցիչների դեպքում, իսկ անգլերենի ուսուցչի դեպքում   100․000 ՀՀ դրամ + 3500 $, ընդ որում, նախապես կատարվում է 500 $ վճարը, հրավիրող դպրոցի կողմից ՊԱյմանագիրը կնքելուց հետո իսկ ծրագրի վճարի գերակշիռ մասը՝ 3000 $-ը, մասնակիցը վճարում է ԱՄՆ մեկնելուց հետո՝ ամսական մարումներով,  10 ամիս վճարելով ամսական 300 ական $: Այլ ծախսեր, դեսպանատան վճար 185 $, ավիատոմս՝ միակողմանի, վաղ ամրագրման դեպքում 500-600$։
Վճարման կարգը, մասնակիցը վճարում է նախնական վճարը 200․000 ՀՀ դրամ, կամ 100․000 ՀՀ դրամ, եթե անգլերենի մասնագետ է ու կնքում պայմանագիր  և մենք գրանցում ենք նրան հատուկ իր համար նախատեսված հարթակում, որտեղ հետագայում ստանում է աշխատանքային առաջարկները։ Աշխատանքի առաջարկը ստանալուց հետ, երկուստեք դիմորդի մեկնումը տվյալ դպրոց հաստատվելուց հետո, կատարվում է մյուս վճարը՝ 500 $, մնացած վճարը արդեն կատարվում է ԱՄՆ մեկնելուց հետո՝ ամսական մարումներով։
Գործում են բոլոր վճարված գումարների վերադարձի պայմաններ, կախված տարբեր պատճառներով ծրագրի չեղարկման կամ վիզայի մերժման դեպքում:
Դասավանդիր և ոգեշնչիր մյուսներին



Info@maxwork.am
+374 55 66 05 85
Հետ՝ բովանդակությանը